Պղտոր ջրում ձուկ բռնողները կամ ինչու է թիրախավորվում ՊԵԿ-ը

Վերջին օրերին բավական ակտիվ քննարկվում է ավտամաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու, աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումը արգելելու, դրանք ՀՀ-ում ձախ դարձնելու, ինչպես նաև երկու և ավելի մեքենա նույն անձի անունով ներկրելու պարագայում հարկերի կիրառման և այլ աղմկահարույց օրակարգեր։
 
Ուշագրավ է, որ այդ բոլոր հարցերով քննադատությունների վեկտորն ուղղվում է դեպի Պետական եկամուտների կոմիտե, ընդ որում՝ անզեն աչքով էլ տեսանելի է, որ հաճախ դա արվում է նպատակային և ուղղորդված, իսկ մեծամասամբ ձևավորվում է արհեստական օրակարգ, որովհետև դժվար թե պատվիրատուները չիմանան որոշում կայացնողների և դրանց կիրառողների տարբերությունը:
 
Իրականում հիշյալ հարցերի հասցեատերը ՊԵԿ-ը չէ, վերջինս կառավարության կողմից ընդունված պետական քաղաքականության իրականացնողն է:
 
Փաստացի ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու գաղափարը և որոշումը վարչապետ Փաշինյանինն են, մնացածը կատարողն են, այդ թվում՝ նաև ՊԵԿ-ը, իսկ տվյալ դեպքում ՊԵԿ-ին մեղադրելն ուղղակի անմտություն է։
 
Նշենք, որ բեռնարկղերով բերված ավտոմեքենաների տարհանումը սկսվել է բոլորովին վերջերս (երկուշաբթի), տարհանումն իրականացնում է օրինական մրցույթով հաղթած ընկերությունը։ Այստեղ իրականում, հնարավոր է, որ առկա լինի որոշակի դանդաղկոտություն՝ անփորձության հետ կապված, բայց, ըստ էության, սա ընդամենն աշխատանքի մեկնարկն է դեռ, ու հնարավոր են ընթացիկ խնդիրներ, որոնք աստիճանաբար կկարգավորվեն, ինչի մասին, ի դեպ, քանիսց հայտարարել է ՊԵԿ-ը:
 
Մյուս բոլոր առումներով ակնհայտ է, որ Գյումրու նոր մաքսատունը, կազմավորվելով ռեկորդային կարճ ժամանակահատվածում, կրկնակի ներուժով ու որակական հատկանիշներով գերազանցում է Նորագավիթի մաքսատանը. նման տեսակետ են հայտնում, ի դեպ, ոլորտի բոլոր մասնագետները,,,
 
Հաջորդ խնդիրը, ինչի արդյունքում ՊԵԿ-ը թիրախավորվում է, հետևյալն է․ ֆինանսների նախարարության առաջարկությամբ, կառավարության ներկայացմամբ 2018-ի հուլիսին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի՝ երկու և ավել ավտոմեքենա նույն ներկրողը պետք է հարկ վճարի՝ չեզոքացնելով նվիրատվության արտոնությունը։ Ըստ էության՝ ՊԵԿ-ն այդ օրենքի փաստացի կիրառողն է, ու ավտոմեքենաների ներկրման բիզնեսով զբաղվողներին էլ բնականաբար այս կառույցն է ծանուցումներ ուղարկում իրենց տուգանքների մասին։ ՊԵԿ-ը չի կարող հիշյալ կարգավորումները չիրականացնել, չի կարող ասել՝ ես օրենքը չեմ կիրառում.
 
Ցանկացած կազմակերպություն՝ պետական, թե մասնավոր, ուղղակի պարտավոր է ենթարկվել օրենքներին։ Իսկ եթե խնդիրներ կան օրենքի հետ, ապա հասցեատերը այլ տեղ է՝ կառավարությունն ու Ազգային ժողովը: Եվ տարօրինակ է, որ, ասենք, սույն առաջարկությունը ներկայացրած ֆինանսների նախարարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, իսկ նույն ՊԵԿ-ը ստիպված է և օրենքը կիրառել, և թուք ու մուրը ուտել...
 
Անդրադառնանք ևս մի խնդրահարույց հարցի. խոսքը աջ ղեկով մեքենաների ճակատագրի մասին է, որն ամբողջությամբ տրանսպորտի ոլորտի հարց է և իր հերթին դարձյալ կարգավորվում է համապատասծխան օրենսդրությամբ ու կառավարության նորմատիվ ակտերով․ սահմանված է, որ չեն կարող ներկրել աջ ղեկ ունեցող մեքենաներ, և ավտոներկրողների՝ այսպես կոչված «դալալների» կողմից ՊԵԿ-ին ուղղված մեղադրանքը, թե՝ «ՊԵԿ-ն իրենց թույլ չի թույլ տալիս, փողը գնում է ադրբեջանցիների գրպանը»՝ դասական տկարամտություն է կամ պարզունակ մանիպուլյացիա։ Նունիսկամենալավագույն ցանկության դեպքում ՊԵԿ-ը չի կարող նման բան անել, որովհետև ՊԵԿ-ը օրենքի կիրառողն է, ոչ թե մեկնաբանողը կամ ընդունողը...
 
Մի խոսքով, ներկրողների կողմից ՊԵԿ-ին ուղղված ոչ մի մեղադրանք իրավական ու բարոյական հիմք չունեն, դրանք ուղղակի բեմականացնում են, որի արանքում ոմանք պղտոր ջրում ձուկ են որսում...
 
Արամ Սահակյան
Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ Մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ. «կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի դի­մադ­րու­թյան» պատ­ճառ­նե­րը. «Փաստ» Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
Հայտնի են 2019թ․-ի ամենասկանդալային աստղերի անունները «Երբևէ նման զգացողություն չէի ունեցել, երբևէ այսքան հուզված, լարված ու…. մի խոսքով՝ շոկային էր»․ Անահիտ Կիրակոսյան․ ՏԵՍԱ... Մարիամ Ալեքսանյանի շքեղ տոնածառն ու տոնական յուրահատուկ կերպարը (լուսանկարներ) Մեր սիրելի հեքիաթների օրիգինալ տարբերակները, որոնցից մարմնովդ դող է անցնում Քլոե Քարդաշյանի այս տարվա տոնածառը գերազանցում է քրոջ նախորդ տարվա տոնածառի շքեղությանը Անսպասելի է․ Լիլիթ Հավհաննիսյանը միանգամից շատ կարճ կտրել է մազերը (լուսանկարներ) Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ, որպեսզի ամեն օր կարիք չլինի նորը գնելու Կենդանակերպի 6 նշաններ, որոնց իրական հրաշք է սպասում 2020 Ամանորյա գիշերը Ֆաբերժեի ձվերը՝ կայսերական պատվերների գլուխգործոցներ Էմմին ցույց է տվել իրենց տան հսկայական շքեղ տոնածառը (լուսանկար)
website by Sargssyan