Հեռուստամարաթոնը՝ վստա­հու­թյան մա­կար­դա­կի ցու­ցիչ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարի խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե իրենք ստանան ժողովրդի մեծամասնության քվեն, ապա երկրի համար շատ լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնցից ամենակարևորը լինելու են ներդրումների հոսքը, տնտեսության զարգացումը և սփյուռքից ներգաղթը դեպի Հայաստան։ 

Փաշինյանը մեծ կարևորություն էր տալիս նաև սփյուռքի կողմից Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը։ 

Թերևս դրանով էր պայմանավորված, որ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին Փաշինյանը նշանակեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։ 

Փաշինյանը խնդիրներ էր տեսնում նաև այն հարցում, թե տարբեր պատճառներով պայմանավորված շատ սփյուռքահայեր պասիվ են Հայաստանում գումարներ ներդնելու և տնտեսական գործունեություն իրականացնելու հարցում, դրա համար էլ նա մեկընդմեջ սփյուռքահայերին դիմում էր կոչերով, թե գան հայրենիք և իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանում։ 

Հենց այդ մոտեցմամբ էր պայմանավորված, որ Փաշինյանը փորձեց ստանալ, օրինակ՝ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանի հավաստիացումը, թե տուն կգնի Հայաստանում։ 

Բացի այդ, որպեսզի սփյուռքահայերին ցույց տրվի, թե հայրենիքին իրենց կողմից փոխանցված գումարներն օգտագործվելու են ըստ անհրաժեշտության, բարձրացվել է վերահսկողությունը և թույլ չեն տրվելու չարաշահումներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված քրեական գործեր հարուցվեցին։ 

Այդ ամենից հետո մամուլում անգամ տեսանյութեր ներկայացվեցին, թե այսինչ կամ այնինչ գործարարը իշխանափոխությունից հետո մեծ-մեծ ծրագրեր է իրականացնելու Հայաստանում, գործարաններ է կառուցելու և այլն։ 

Սակայն չնայած կառավարության՝ մեր երկրում ստեղծված նոր գրավիչ միջավայրը սփյուռքահայերին ներկայացնելու ջանքերին, սփյուռքահայերի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության մեծացում չկա։ 

Սփյուռքահայերի կողմից Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակի և սփյուռքի ներկայացուցիչների հետ նրանց կատարած աշխատանքի որոշակի ցուցիչ կարող են դիտարկվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա «Հեռուստամարաթոնի» արդյունքները։ 

Եթե անցած տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Հեռուստամարաթոն2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար, ապա սպասվում էր, որ այս տարի, հաշվի առնելով, որ իշխանությունը լիովին ստանձնել է Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը, սփյուռքահայերի վստահության մակարդակը ավելի բարձր պետք է լինի, իսկ հանգանակված գումարի չափը անհամեմատ մեծ պետք է լինի նախորդ տարիներին հանգանակված գումարներից։ 

Սակայն ի հեճուկս սպասումներին՝ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվեց շուրջ 10 մլն դոլար՝ ըստ էության ավելի քիչ գումար, քան նախորդ տարիներին։ 

Համեմատության համար կարող ենք նշել, որ նույնիսկ 2016 թվականին տեղի ունեցած հեռուստամարաթոնի ժամանակ 15 մլն դոլարը գերազանցող հանգանակություններ էին արվել։ 

Այս տարվա հեռուստամարաթոնը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությանը դեռևս չի հաջողվում ճիշտ օգտագործել համայն հայության ներուժը, որի արդյունքում հնարավոր է Հայաստանում և Արցախում հսկայական աշխատանք ծավալել։ 

Իսկ Փաշինյանը գործնական հարթության վրա սփյուռքահայության հետ աշխատելու և նրանց շահագրգռելու փոխարեն բավարարվում է միայն հավաստիացումներով և պաթետիկ ճառերով։ 

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը, հեռուստամարաթոնի ժամանակ տեսնելով, որ սփյուռքահայության կողմից առանձնահատուկ ակտիվություն չկա, մարտահրավեր նետեց Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին ու Ալեքսիս Օհանյանին։

 Այնինչ, եթե իրոք ներկայիս իշխանությունները շատ բարձր վստահության պաշար ունենային սփյուռքում, սփյուռքահայերի հայտնի ներկայացուցիչներին մարտահրավեր նետելու կարիք չէր լինի, նրանք իրենց կամքով կներկայանային հեռուստամարաթոնին և իրենց աջակցությունը կհայտնեին վարչապետին։ 

Եվ այս համատեքստում շատ զարմանալի է, թե ինչպե՞ս է Փաշինյանն առաջարկում համահայկական բյուջե ստեղծել, երբ չի կարողանում առանց մարտահրավեր նետելու և լրացուցիչ հավաստիացումների արժանանալ սփյուռքահայերի վստահությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ» Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Գեղարքունիքում 28-ամյա վարորդը բախվել է քարե շինության պատին, այնուհետեւ КаМАЗ-ին Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Ford Transit-ը հայտնվել է ջրատարի մեջ Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել Հունվարի 1-ից Երեւանում 5000 աշխատակիցների աշխատավարձեր կբարձրանան. Հայկ Մարության Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է. Վարդան Բոստանջյան Գեղարքունիքում 62-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն Հայկական պատվիրակությանը «Եվրանեսթ»-ում հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության հակահայկական նախաձեռնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել Կարիճը խայթել է կնոջն ինքնաթիռում թռիչքի ժամանակ 17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա.Եղանակը Հայաստանում «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Մեսին 14 մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ խփած առաջին խաղացողն է Եվրոպայի 5 առաջատար լիգաներում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ Սպասվում է առանց տեղումների եղանակ 14:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 26.56 տոկոսը․ԿԸՀ տվյալները
«Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը Հաջողության չինական հորոսկոպ․ 2020-ին ո՞ւմ են սպասվում բազում հաջողություններ Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո) Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց Ամանորյա մատնահարդարման 11 նորաձև եղանակ օրիգինալ երիտասարդների համար (լուսանկարներ) «Ես սիրելիիցս արդեն ստացել էի 555 վարդ, իսկ ծննդյանս օրը ստացա 1111-ը». Սյուզաննա Սեդրակյանը պատմել է ծննդյան օրվա և սիր... Ինչպե՞ս բրոկոլին եփել, որ օգտակար լինի ոսկորներին և կանացի օրգաններին
website by Sargssyan