Բազ­մա­թիվ խու­թեր կան. պետք է փո­խել այն դրույթ­նե­րը, որոնք ռիս­կեր են պա­րու­նա­կում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականին ներդնել այնպիսի մեխանիզմ, որ անկախ սոցիալական կարգավիճակից՝ բոլորն ունենան առողջության ապահովագրական միևնույն փաթեթը։ 

Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից, որը, ըստ նախնական առաջարկի, կազմելու է աշխատավարձի 6 տոկոսը և լինելու է պարտադիր: 

Այսինքն՝ անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, առողջապահության ապահովագրության հայեցակարգի ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ: 

Փաստացի պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46,4%, իսկ 53,6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:

 Նախագծում նշված նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ 

Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 

2021թ.-ից նախատեսվում է եկամտահարկի չափը սահմանել 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա: 

Սա՝ նախագծի հեղինակների կարծիքով: Սակայն առողջության պարտադիր ապահովագրության այսպիսի մեխանիզմի ներդրումը համացանցում և մամուլում բուռն քննարկումների տեղիք է տվել: 

Առաջին հայացքից թվում է, թե ապահովագրության ներդրումը շատ դրական պետք է լինի բնակչության համար, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ այս տեսքով հայեցակարգը բազմաթիվ ռիսկեր է պարունակում:

 Հիմնական խնդիրն այն է, որ հավասար պայմաններ չեն ստեղծվում բոլոր քաղաքացիների համար, երբ ապահովագրելու են բոլորին, սակայն դրա համար վճարելու են միայն աշխատողները: 

Սա, իհարկե, անարդար մոտեցում է, և, ըստ էության, ապահովագրական վճարների ձևավորումն ընկնելու է միայն աշխատողների ուսերին: 

Բացի այդ, եթե աշխատողների եկամտահարկը նվազեցվում էր, ինչո՞ւ էր կառավարությունը դա ներկայացնում իբր հանրության շահերից բխող քայլ, եթե դրա հաշվին էլ պետք է մեկ ուրիշ պարտադիր հարկ մտցվեր:

 Եվ եթե իշխանությունները կարծում են, թե այդ պարտադիր ապահովագրության համար գանձվող գումարները վճարելը խնդիր չի լինի աշխատող քաղաքացիների համար, ապա սխալվում են: 

Օրինակ՝ 150 հազար դրամ ստացողի համար առողջապահության ապահովագրության համար հարկը կկազմի 9000 դրամ, որը Հայաստանի պայմաններում քիչ գումար չէ: 

Մեծ թվով մարդկանց համար նույնիսկ 1000 դրամը շատ կարևոր նշանակություն ունի։ 

Եվ շատ հավանական է, որ աշխատողների մի մեծ բանակ իր անհամաձայնությունն արտահայտի այս նախաձեռնության իրականացման համար: 

Պատահական չէ, որ որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, թե այս նախագիծն ավելի շատ ոչ թե ուղղված է բնակչության դրությունը բարելավելուն, այլ բուժհաստատությունների և ապահովագրական ընկերությունների համար կայուն շահույթ ապահովելու նպատակ է հետապնդում: 

Մասնագետները պնդում են, որ առողջապահության համապարփակ ապահովագրության փաթեթում բազմաթիվ խութեր կան, և որպեսզի դրա գործարկումը մեծ բողոքի ծավալման տեղիք չտա, ապա պետք է, որ նախագիծը կիրառելիս հաշվի առնվի քաղաքացիների մեծամասնության դիրքորոշումը, ինչպես նաև դիտարկվեն այն տարբերակները, թե ինչպես կարելի է փոխել դրանում առկա այն դրույթները, որոնք ռիսկեր են պարունակում: 

Թեպետ, արդեն իսկ կան կարծիքնե, որ իշխանություններն այս դեպքում ևս դիմել են խորամանկ քայլի, այն է՝ առաջարկել բարձր տոկոսադրույք, իսկ սպասված աղմուկից հետո մի քիչ նվազեցնել՝ դա ներկայացնելով որպես փոխզիջում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ» Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Գեղարքունիքում 28-ամյա վարորդը բախվել է քարե շինության պատին, այնուհետեւ КаМАЗ-ին Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Ford Transit-ը հայտնվել է ջրատարի մեջ Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել Հունվարի 1-ից Երեւանում 5000 աշխատակիցների աշխատավարձեր կբարձրանան. Հայկ Մարության Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է. Վարդան Բոստանջյան Գեղարքունիքում 62-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն Հայկական պատվիրակությանը «Եվրանեսթ»-ում հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության հակահայկական նախաձեռնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել Կարիճը խայթել է կնոջն ինքնաթիռում թռիչքի ժամանակ 17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա.Եղանակը Հայաստանում «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Մեսին 14 մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ խփած առաջին խաղացողն է Եվրոպայի 5 առաջատար լիգաներում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ Սպասվում է առանց տեղումների եղանակ 14:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 26.56 տոկոսը․ԿԸՀ տվյալները
«Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը Հաջողության չինական հորոսկոպ․ 2020-ին ո՞ւմ են սպասվում բազում հաջողություններ Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո) Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց Ամանորյա մատնահարդարման 11 նորաձև եղանակ օրիգինալ երիտասարդների համար (լուսանկարներ) «Ես սիրելիիցս արդեն ստացել էի 555 վարդ, իսկ ծննդյանս օրը ստացա 1111-ը». Սյուզաննա Սեդրակյանը պատմել է ծննդյան օրվա և սիր... Ինչպե՞ս բրոկոլին եփել, որ օգտակար լինի ոսկորներին և կանացի օրգաններին
website by Sargssyan