Կո­ռուպ­ցի­ա­յի դեմ պայ­քա­րի քա­ղա­քա­կան աս­տա­ռը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարը պետությունների համար կարևոր խնդիրներից մեկն է, քանի որ երկարաժամկետ կտրվածքով կոռուպցիան իր բացասական հետևանքներն է թողնում ինչպես երկրի քաղաքական համակարգի, տնտեսական վիճակի, այնպես էլ անվտանգության մակարդակի և հասարակության իմունիտետի վրա։ 

Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիան սպառնալիք է դարձել ոչ միայն առանձին պետությունների անվտանգության տեսանկյունից, այլև վերածվել է միջազգային մասշտաբի իրական վտանգի, որը խանգարում է մարդկային հասարակության բնականոն զարգացմանը, առաջընթացին և բարեկեցությանը:

 Եվ կոռուպցիայի ու չարաշահումների դեմ պայքարի գլխավոր պայմաններից է պատասխանատվությունը և քաղաքացիական վերահսկողությունը: 

Ներկայումս կան պետություններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում մեծ հաջողություններ են գրանցել, այդ երկրների հասարակությունները դրսևորել են կամք, պայքարել են և, ներդնելով կոռուպցիայի դեմ պայքարի գործուն մեխանիզմներ, հսկայական առաջընթաց են արձանագրել կոռուպցիայի վերացման և կանխարգելման գործում։ Այդպիսի երկրների հաջողված օրինակներ են Սինգապուրը և Հոնկոնգը։ 

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում էլ կոռուպցիան շարունակում է մնալ երկրի զարգացումը խոչընդոտող երևույթներից մեկը, և ոչ մի տարօրինակ բան չկար, որ երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու հայտ ներկայացրեց, իր քաղաքական ամբիցիաները փորձում էր ներկայացնել նաև հակակոռուպցիոն պայքարի քողի ներքո։ 

Եվ, բնականաբար, վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո վերջինս արդեն խնդիր ուներ հանրությանը ցույց տալ, թե կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է ստանում, երկրից արմատախիլ են արվում կոռուպցիոն երևույթները։ 

Արդյունքում հանրությունն ականատես է դառնում բազմաթիվ քրեական գործերի հարուցմանը, խուզարկությունների, ձերբակալությունների իրականացմանը և այլն։ 

Սակայն, որքան էլ զարմանալի է, հետագայում պարզվում է, որ հարուցված քրեական գործերի գերակշիռ մասն ուղղակի անհիմն էր, և գործերը կարճվում են։ 

Մեկ այլ խնդիր է նաև այն, որ, չգիտես ինչու, հակակոռուպցիոն պայքարի տեսադաշտում են հայտնվում միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, իսկ իշխանության համախոհները դուրս են մնում տեսադաշտից։ 

Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նշանակություն ունի ներկայիս իշխանությունների համար սեփական դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ 

Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է ինստիտուցիոնալ մոտեցում, երբ այդ խնդիրն իրականացվում է ապաքաղաքական մարմնի կողմից, որը կաշկանդված չէ որևէ կերպ, սակայն իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ ունեն իրենց մոտեցումը, այն է՝ այդ գործընթացը պահել իրենց վերահսկողության ներքո։ 

Ուստի պատահական չէ, որ անցած շաբաթ ԱԺ-ում ձևավորված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի հետևյալ տեսքը՝ հինգ անդամներից 2-ը ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են, մեկը՝ իշխող «Իմ քայլի», իսկ մյուս երկուսը իշխանության գործադիր և դատական ճյուղերն են ներկայացնում: 

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պնդում են, որ հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում, ինչը նշանակում է, որ այն քաղաքական պայմանավորվածության արդյունք է։ 

Ուստի դժվար է պատկերացնել, թե այսպիսի տեսքով կոռուպցիայի դեմ հանձնաժողովը որքանո՞վ է անկաշկանդ լինելու, երբ, օրինակ՝ գործընթացը շոշափի քաղաքական ուժերից որևէ մեկի՝ մանավանդ իշխող ուժի շահերը։ 

Բացի այդ, այս կառույցը կարող է ներկուսակցական շահերի բախման հարթակ դառնալ։ 

Եվ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանի ընտրվելը որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ հանձնաժողովի նախագահի դերը սիմվոլիկ է, և կարևորությունը տրվում է նրան, թե ձայների ինչ հարաբերակցությամբ են որոշումներն ընդունվում, իսկ նախագահն ունի ընդամենը մեկ ձայնի իրավունք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ Մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ. «կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի դի­մադ­րու­թյան» պատ­ճառ­նե­րը. «Փաստ» Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
Հայտնի են 2019թ․-ի ամենասկանդալային աստղերի անունները «Երբևէ նման զգացողություն չէի ունեցել, երբևէ այսքան հուզված, լարված ու…. մի խոսքով՝ շոկային էր»․ Անահիտ Կիրակոսյան․ ՏԵՍԱ... Մարիամ Ալեքսանյանի շքեղ տոնածառն ու տոնական յուրահատուկ կերպարը (լուսանկարներ) Մեր սիրելի հեքիաթների օրիգինալ տարբերակները, որոնցից մարմնովդ դող է անցնում Քլոե Քարդաշյանի այս տարվա տոնածառը գերազանցում է քրոջ նախորդ տարվա տոնածառի շքեղությանը Անսպասելի է․ Լիլիթ Հավհաննիսյանը միանգամից շատ կարճ կտրել է մազերը (լուսանկարներ) Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ, որպեսզի ամեն օր կարիք չլինի նորը գնելու Կենդանակերպի 6 նշաններ, որոնց իրական հրաշք է սպասում 2020 Ամանորյա գիշերը Ֆաբերժեի ձվերը՝ կայսերական պատվերների գլուխգործոցներ Էմմին ցույց է տվել իրենց տան հսկայական շքեղ տոնածառը (լուսանկար)
website by Sargssyan