Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 13-19-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։ Ինչպես  տեղեկացրին ԱԻՆ ՍՊՏԾ-ից, նոյեմբերի 13-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արևելք գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, նոյեմբերի 17-ին Հայաստանում՝ Քաջարան քաղաքից 23 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ,

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ՝ նոյեմբերի 13-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նիմոծմինդա քաղաքից 13 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավի քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ արևելք 4 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 17-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 18-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 19-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 24 կմ հյուսիս-արևմուտք 4 բալ ուժգնությամբ, 9 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, 38 կմ, 25 կմ և 34 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 29 կմ  հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արևելք 6-7 բալ ուժգնությամբ, 42 կմ և 47 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ։

 
 

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Նոյեմբերի 14-ին 7.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Մոլուքյան ծովում` Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի պրովինցիայի Բիթունգ քաղաքից 139 կմ դեպի արևելք: Սեյսմիկ իրադարձությանը հետևել է 5.0 և ավելի մագնիտուդով 24 հետցնցում, որից մեկը` 6.0 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով Տերնատե քաղաքում 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վնասվել են տարբեր շինություններ, այդ թվում երկու եկեղեցի:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan