«Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին

Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուր այցելել էր ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերին:

«Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղ կա,  գործարանները բացած, բայց  պրոբլեմ կա մարդկանց աշխատանքի: Բայց էստեղ էլ կլինի, միանշանակ: Բայց պետք չի մենակ հույսը դնել, որ ուրիշն աշխատատեղ բացի: Հիմա հունվարի 1-ից, միկրոբիզնեսը, որ տարեկան 24 միլիոն շրջանառություն ունի, հարկերից լրիվ ազատվում է: Ինչի համար ենք անում, որ մարդիկ զբաղմունք ունենան»,-ասաց նա:

Եղվարդում Փաշինյանին մոտեցավ մի քաղաքացի եւ ասաց, որ սովորաբար բռնատիրական երկրներում հեղափոխությունից հետո առաջինը կատարվում է Սահմանադրության փոփոխություն եւ հետո նոր ենթակառուցվածքների փոփոխություն եւ հարց ուղղեց նրան, թե երբ կլինի դա:

«Մենք ռազմավարությամբ ընդունել ենք, որ փետրվարին պետք է սահմնադրական փոփոխությունների, որը պետք է աշխատի: Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու, վռազելու, փախեփախի անհրաժեշտություն չկա»,-ասաց նա:

Նշենք, որ մինչ այս Փաշինյանը այսօր նաեւ ծանոթացել է Կոտայքի մարզի Զովունի համայնքի ջրամատակարարման համակարգի աշխատանքներին, նաեւ  Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին։

 

 

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan