ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում

ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ հայ-ամերիկյան բարեկամության խումբը նախաձեռնում է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթացը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում Գերմանական Մարշալի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված փորձագիտական խորհրդաժողովի ընթացքում` Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ այս ակտի ընդունումը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի վրա կբարձրացնի:

«Բանաձեւերի ընդունումը շատ է քաջալերում, սակայն, կարեւոր է անցնել հայտարարություններից վեր եւ պատրաստ լինել պարտավորություններ ստանձնել: Ակտը պարտավորություններ է նախատեսելու երկու կողմերից», - նշել է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով, «Թավշյա հեղափոխությունից» հետո պաշտոնական Վաշինգտոնի եւ Երեւանի միջեւ երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու որոշումն անհրաժեշտ է լցնել գործնական բովանդակությամբ: Դա, կողմերի հայեցողությամբ, կարող է լինել մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսական զարգացմանն ուղղված հարցեր:

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Վրաստանի Աջակցության ակտն այլ հարցերի հետ միասին նախատեսում է նաեւ, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կարող է կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք կձեռնարկեն Վրաստանի տարածքային ամբողջականության կամ մարդու իրավունքների դեմ ուղղված քայլեր:

Այս տեսանկյունից, Հայաստանին Աջակցության ակտը ռազմավարական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, նշում է խորհրդարանականը, ավելացնելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի գործընկերների շրջանում գաղափարն աջակցություն է գտել:

«Մեր բարեկամության խումբը փորձում է առաջատարի դեր ստանձնել ԱՄՆ-ի հետ խորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք մենք դիտարկում ենք ռազմավարական երկխոսության շրջանակներում՝ տեսլականում ունենալով գաղափար, որ դրանք կարող են ապագայում այդ շրջանակներից էլ վեր լինել», - հայտարարել է նա:

Խորհրդաժողովի ընթացքում փորձագետներին հետաքրքրում էին ամենատարբեր հարցեր` Հայաստանի ներքին բարեփոխումներից մինչեւ միջազգային առաջնահերթություններ:

Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ունե­ցել հե­ղաշր­ջում, ԱՄՆ-ում ար­գել­վել է ստրկու­թյու­նը «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գա­թա­ժո­ղո­վը և դա­շին­քի կա­րև­ո­րու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օղա­կը խա­թար­ված է, բողոքներն ավելացել են. «Փաստ» Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղա­քա­կան պաշ­տո­նյա­ներ չպետք է լի­նեն. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին օրենս­գիրք». «Փաստ» Ար­դեն «իրենց դո՞ւռը» չէ. իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դուրս գալ տված խոս­տում­նե­րի տա­կից. «Փաստ» Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի շուրջ յու­րա­հա­տուկ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում. «Փաստ» «Հայ­կա­կան կող­մը պետք է ասեր՝ կա՛մ բա­նակ­ցում ենք այլ հար­ցե­րի շուրջ, կա՛մ ընդ­հան­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ չենք վա­րում». «Փաստ» ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. նոր մանրամասներ. «Փաստ» Քննարկ­վում է կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի անց­նե­լու հար­ցը. «Փաստ» Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր
website by Sargssyan