Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, հունական ու հայկական կառույցները բարձրաձայնել են ընդդեմ այս այցի՝ բողոքի ցույց անցկացնելով Սպիտակ տան մոտ:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով: ԱՄՆ ու Թուրքիայի նախագահների բանակցությունների ողջ ընթացքում հնչում էին կոչեր ընդդեմ Թուրքիայի քաղաքականության, Էրդողանի այցի և նրա ընդունելությանը Սպիտակ տանը:

«Էրդողանին մեծ պատվով են դիմավորել Սպիտակ տանը: Այս մակարդակի ընդունելության պատիվը նա չէր վաստակել և արժանի չէր: Մենք մտահոգված ենք այս առիթով»,- նշել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Հիասթափված եմ, որ նման գործչին, ով վերջին տարիներին բազմիցս ոտնահարել է ամերիկյան արժեքները և շահերը, ու պատասխանատու է ամերիկացիներին ծեծի ենթարկելու համար հենց ամերիկյան հողի վրա, արժանացնում են կարմիր գորգին Սպիտակ տանը»,- ասել է հունական Hellenic American Leadership Council (HALC) կազմակերպության գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդոսը:

 

Արամ Համբարյանը կարևորում է բողոքի ցույցի անցկացումը, որը միասնական ուղերձ է ամերիկյան քաղաքական վերնախավին թուրքական քաղաքականության վերանայման համար: Նա վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը փոխվում է և մատնանշում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին այս բանաձևի մասին խոսել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով փաստաթուղթը բնութագրել է որպես վիրավորանք թուրք ազգին: Նրա կարծիքով՝ այս բանաձևը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, և նա հույս ունի, որ ԱՄՆ Սենատի անդամները չեն աջակցի այս պահին Սենատում շրջանառվող Հայոց ցեղասպանության մասին նմանատիպ բանաձևը:

Քրդական «Հանուն Ռոջեմի արտակարգ հանձնախմբի» ղեկավար Օսլեմ Գոնարը ևս դատապարտում է Էրդողանի այցը Վաշինգտոն և Սպիտակ տանը նրան պատվով ընդունելու փաստը: Նա քննադատում է ԱՄՆ-ին ու Թուրքիային փակ դռների հետևում առանց քրդերի մասնակցության վերջիններիս ճակատագրի շուրջ բանակցելու համար:

 

Օրվա երկրորդ կեսին բողոքի ցույցի մասնակիցների մի խումբ հավաքվեց Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ գտնվող Շերիդան Սըրքլ օղակաձև ճանապարհի տարածքում, որտեղ 2017 թվականի մայիսին նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու նրա կողմնակիցները ծեծի էին ենթարկել հակաէրդողանական ցույցի մասնակիցներին: Արամ Համբարյանը հիշեցրեց, որ Էրդողանը որևէ պատասխանատվություն այդպես էլ չկրեց միջադեպի համար, և այս հարցում, ըստ նրա, իր մեղքի բաժինն ունի նախագահ Թրամփը:

«Որպես ԱՄՆ նախագահ՝ նա պարտավոր է հարգել և պաշտպանել մայրաքաղաք Վաշինգտոնում առանց վախի ազատ արտահայտվելու ամերիկացիների իրավունքը»,- ընդգծել է Համբարյանը:

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ Մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ. «կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի դի­մադ­րու­թյան» պատ­ճառ­նե­րը. «Փաստ» Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
Հայտնի են 2019թ․-ի ամենասկանդալային աստղերի անունները «Երբևէ նման զգացողություն չէի ունեցել, երբևէ այսքան հուզված, լարված ու…. մի խոսքով՝ շոկային էր»․ Անահիտ Կիրակոսյան․ ՏԵՍԱ... Մարիամ Ալեքսանյանի շքեղ տոնածառն ու տոնական յուրահատուկ կերպարը (լուսանկարներ) Մեր սիրելի հեքիաթների օրիգինալ տարբերակները, որոնցից մարմնովդ դող է անցնում Քլոե Քարդաշյանի այս տարվա տոնածառը գերազանցում է քրոջ նախորդ տարվա տոնածառի շքեղությանը Անսպասելի է․ Լիլիթ Հավհաննիսյանը միանգամից շատ կարճ կտրել է մազերը (լուսանկարներ) Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ, որպեսզի ամեն օր կարիք չլինի նորը գնելու Կենդանակերպի 6 նշաններ, որոնց իրական հրաշք է սպասում 2020 Ամանորյա գիշերը Ֆաբերժեի ձվերը՝ կայսերական պատվերների գլուխգործոցներ Էմմին ցույց է տվել իրենց տան հսկայական շքեղ տոնածառը (լուսանկար)
website by Sargssyan