«Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2019թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9857, իսկ հավելաճը 2016ի համեմատ` 88,6%։ 

Կառավարությունն իր պաշտոնական էջում կիսվել էր վերոնշյալ ցուցանիշներով՝ առաջին հերթին ընդգծելով, որ Հայաստանում արտագաղթը նվազել է։ Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հետ զրույցում վերոնշյալից բխող մի շարք հարցադրումների ենք անդրադարձել։ 

Օրինակ՝ սահմանահատումների վերաբերյալ տվյալներն արդյոք բավարա՞ր են պնդելու, որ արտագաղթը նվազել է։ Սոցիոլոգի հետ զրույցում անդրադարձել ենք նաև ՀՀ մշտական բնակչության թվաքանակի դինամիկային, որի առնչությամբ «Փաստն» իր նախորդ համարում որոշակի տվյալներ էր ներկայացրել՝ հիմք ընդունելով Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։ 

Գևորգ Պողոսյանը մուտքերի և ելքերի տարբերության վերաբերյալ վիճակագրությունը կարևոր ու հետաքրքիր է համարում, այդուհանդերձ նկատում է. «Նախ՝ այդ ցուցանիշը վերջնական չէ, և միայն այդ տվյալի վրա հենվելով՝ դժվար է արտագաղթի մասին ենթադրություն անել։ 

Հարցն այն է, որ հիմնականում ամռան ամիսներին Հայաստանում տուրիստական հոսքեր են լինում, որոնք խեղաթյուրում են ընդհանուր պատկերը։ 

Միգրացիա ասելով՝ նկատի ունենք Հայաստանի բնակիչներին, որոնք մեկնում են այլ երկրներ աշխատանքի մեկ-երկու տարով կամ ընդմիշտ։ 

Իսկ տուրիստական հոսքերը աղավաղում են մտցնում, և տպավորություն է ստեղծվում, թե արտագաղթի հոսքը փոխվել է՝ ավելի շատ գալիս են, քան գնում»։ Սոցիոլոգի դիտարկմամբ, կան շատ այլ ցուցանիշներ, որոնք դիտարկելով միայն կարելի է միգրացիայի վերաբերյալ որոշակի պատկեր ստանալ։ 

«Կան մարդիկ, որոնք պարզապես ՀՀ քաղաքացիությունից են հրաժարվում, գրանցումից դուրս են գալիս  ու գնում արտերկիր։ Երկրորդ ցուցիչը տրանսֆերտներն են, որոնցից կարելի է դատել, թե ՀՀ-ից մոտավորապես որքա՞ն աշխատուժ կա ՌԴ-ում և այլ երկրներում, այսինքն, մոտ քանի մարդ է գումար փոխանցում ընտանիքներին։ 

Մյուս ցուցիչն էլեկտրաէներգիայի սպառումն է։ Շաքարի, աղի սպառման տվյալները ևս կարող են ցույց տալ, թե երկրում բնակչությունը աճել, թե նվազել է։ 

Բազմաթիվ ցուցանիշներ կան, և միայն այս ամբողջը հակադրելով ու համադրելով է հնարավոր քիչ թե շատ ճշգրիտ պատկեր ստանալ»,-հավելեց մեր զրուցակիցը։ 

Գևորգ Պողոսյանի խոսքով, ներգաղթի ինչ-որ ավելացում արձանագրվել է, բայց պատճառն ավելի շատ արտաքին հանգամանքներով է պայմանավորված. 

«Կարծում եմ՝ այդ աճը կապված է մի շարք եվրոպական երկրների, հատկապես Գերմանիայի կողմից վարվող քաղաքականության հետ։ 

Համարելով, որ Հայաստանում արդեն ժողովրդավարություն է հաստատվել, Հայաստանից հեռացած քաղաքացիների մի հատվածի Գերմանիան արտաքսում է Հայաստան։ 

Խոսքը հատկապես այն քաղաքացիների մասին է, որոնք նշել են, թե Հայաստանից գնացել են հետապնդումների, խոսքի ազատության բացակայության և նման այլ պատճառներով։ Եվ այստեղ գործում է վերադարձնելու մեխանիզմը։ 

Կարելի է ասել, որ արտաքսումների հաշվին է ավելացումը։ Իսկ ներգաղթ ապահովելու քաղաքականությունն իրականում լուրջ խնդիր է։ 

Հարցն այն է, որ մարդիկ մեկնում են պատշաճ աշխատանք չգտնելու պատճառով։ Ենթադրենք՝ տարեկան 100-150 հազար մարդ կարող է վերադառնալ Հայաստան, բայց նրանք արդյո՞ք այստեղ կգտնեն այն աշխատանքը, որն ունեին այնտեղ։ 

Ու սա այն պարագայում, երբ Հայաստանում նման աշխատատեղեր կա՛մ ընդհանրապես չկան, կա՛մ կան, բայց ոչ անհրաժեշտ քանակությամբ։ 

Բացի այդ, մեկնածների զգալի մասը բնակարան չունի, որովհետև մեկնելուց առաջ վաճառել է՝ գումար ունենալու համար։ 

Այսինքն, վերադառնալու պարագայում նաև կացարանի խնդիր է առաջանալու։ 

Մեծ հաշվով, եթե կարողանանք լուծել աշխատանքի ու կացարանի հիմնական խնդիրները, միայն դրանից հետո կարող ենք խրախուսել Հայաստանից հազարներով մեկնած հայերի վերադարձը։

 Նկատենք, որ այս պահին մենք չունենք այդ պայմանները»։

Անդրադառնալով մշտական բնակչության թվաքանակի դինամիկային, ըստ որի՝ 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվը 11 700-ով պակասել է, սոցիոլոգը մի քանի հանգամանք առանձնացրեց՝ նշելով նաև այն գործոնների մասին, որոնք ազդում են դինամիկայի վրա։ Կարևորելով այն, որ 2020 թվականին մարդահամար է լինելու, մեր զրուցակիցը շեշտեց. 

«Ժամանակին համեմատել եմ 20012011 թվականների մարդահամարների տվյալները։ Այդ երկու մարդահամարների տվյալների համադրումը վկայեց, որ տարեկան մոտ 35-40 հազար բնակչություն է նվազում Հայաստանում։ 

Խոսքն անցած տասը տարիների մասին է։ Եթե 2020թ. մարդահամարի տվյալներն ունենանք, շատ ավելի ճշգրիտ կարող ենք դատել, թե 2011-ից մինչև 2020թթ. մշտական բնակչությունը որքանով է նվազել։ 

Ընդհանրապես բնակչության նվազումը չի արձանագրվում միայն մեկնողների հաշվին։ Մեզ մոտ ծնելիությունն է պակասել, ինչն ամենալուրջ խնդիրն է։ 

Եթե համեմատենք Խորհրդային Միության վերջին տարիների հետ, ապա կարող ենք ասել, որ մեզ մոտ ծնելիությունը երկու անգամ նվազել է։ Եթե ժամանակին ունեինք 70-75 հազար, հիմա ամեն տարի ունենք 35-36 հազար նորածին։ 

Տեսականորեն կարելի է մտածել, որ մեկնածների գոնե ինչ-որ մասի որևէ կերպ հետ կբերենք, բայց ծնելիությունը բարձրացնելու համար շատ լուրջ, երկարատև պետական ծրագրեր են պետք, որոնք նաև շատ ծախսատար են։ 

Ծնելիություն, մահացություն և արտագաղթ. սրանք այն երեք հիմքերն են, որոնք ցույց են տալիս բնակչության թվի դինամիկան ու շարժը տարիների կտրվածքով։ 

Ցավոք, այդ երեք գործոնների պարագայում մենք խնդիրներ ունենք։ Արդեն հասնում ենք այն եզրագծին, երբ մահվան ցուցանիշը հավասարվում կամ գերազանցում է ծնելիությանը։ Սա դեպոպուլ յացիայի՝ բնակչության բնաթափման առաջին հատկանիշն է։ Նման խնդիր կա նաև եվրոպական երկրներում, Ռուսաստանում։ 

Օրինակ՝ Ռուսաստանը տարեկան մեկ միլիոն բնակչություն է կորցնում։ Այդ ցուցանիշն իրենց համար վտանգավոր է, բայց մահացու չէ, իսկ Հայաստանի համար այդ երևույթը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով այն, որ բնակչությունն առանց այն էլ քիչ է։ 

Եթե բնակչությունը 10-15 տոկոսով էլ նվազի, ապա այդ ցուցանիշը կարող է շատ լուրջ ռազմավարական խնդիր առաջացնել»։

Գևորգ Պողոսյանը մինչև 2050 թվականը բնակչության թվաքանակը 5 միլիոնի հասցնելու վերաբերյալ հայտարարությունները ցանկությունների շարքին է դասում ու նշում, որ նման կանխատեսումները հիմնավորված չեն. 

«Անգամ ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդի տվյալներն են ցույց տալիս, որ Հայաստանում բնակչությունը նվազում է՝ ի տարբերություն տարածաշրջանի մի շարք երկրների։ 

Հասկանալի է, որ իշխանությունները նման նպատակ պետք է դնեն, բայց, ցավոք, ոչ մի ռեալ հաշվարկներ, հիմնավորումներ չկան, և առայժմ մշակված չեն պետական ծրագրերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ Մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ. «կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի դի­մադ­րու­թյան» պատ­ճառ­նե­րը. «Փաստ» Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
Հայտնի են 2019թ․-ի ամենասկանդալային աստղերի անունները «Երբևէ նման զգացողություն չէի ունեցել, երբևէ այսքան հուզված, լարված ու…. մի խոսքով՝ շոկային էր»․ Անահիտ Կիրակոսյան․ ՏԵՍԱ... Մարիամ Ալեքսանյանի շքեղ տոնածառն ու տոնական յուրահատուկ կերպարը (լուսանկարներ) Մեր սիրելի հեքիաթների օրիգինալ տարբերակները, որոնցից մարմնովդ դող է անցնում Քլոե Քարդաշյանի այս տարվա տոնածառը գերազանցում է քրոջ նախորդ տարվա տոնածառի շքեղությանը Անսպասելի է․ Լիլիթ Հավհաննիսյանը միանգամից շատ կարճ կտրել է մազերը (լուսանկարներ) Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ, որպեսզի ամեն օր կարիք չլինի նորը գնելու Կենդանակերպի 6 նշաններ, որոնց իրական հրաշք է սպասում 2020 Ամանորյա գիշերը Ֆաբերժեի ձվերը՝ կայսերական պատվերների գլուխգործոցներ Էմմին ցույց է տվել իրենց տան հսկայական շքեղ տոնածառը (լուսանկար)
website by Sargssyan