Օլիմպիական ջահը՝ օդում, ջրում ու ցամաքում

Հին Հունաստանի Պելոպոնեսում անցկացվող սպորտային մրցումների ժամանակ, նախքան հիմնական մարզադաշտում մրցումներն սկսելը, արևի ճառագայթների միջոցով կրակ էր վառվում Զևս աստծո տաճարում: 

Դա հիշեցում էր տիտան Պրոմեթևսի քաջության և խիզախության մասին, որը մարդկային ցեղին օգնելու համար եթերային կրակ էր տվել՝ այն գողանալով դրախտից: Դրա համար էլ Պրոմեթևսը պատժվել էր՝ շղթայվել Կովկասյան լեռնաշղթայի մի ժայռի, որտեղ տանջվում էր, երբ արծիվն ամեն օր կտցում էր նրա լյարդը: 

Խաղերի ժամանակ կրակն անընդհատ այրվում էր մինչև մրցումների ավարտը և դրանով մարզիկներին ցույց տալիս, որ միշտ էլ կա հաղթելու հնարավորություն: Առաջին օլիմպիական խաղերն անցկացվել են մ.թ.ա. 776 թվականին: 

Այն ժամանակ զոհասեղանի մոտ վառված կրակը հիմնական մարզադաշտ էր հասցվում այդ նպատակի համար պատրաստված քառասուն վազորդների միջոցով, որոնք իրականացնում էին 2,5-ական կմ տարածությամբ ջահի փոխանցումավազք: 

Իսկ ահա 1928 թվականից, երբ կայացել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը, կրակ վառելը դարձել է պարտադիր ծես: Այդ նպատակով առաջին խաղերի համար Ամստերդամում կառուցվել էր Մարաթոնյան աշտարակը: 

Օլիմպիական ջահի փոխանցումավազքի ժամանակակից պատմությունը սկսվել է 1936 թվականին: 

Այն ժամանակ դա տևել է տասներկու օր, և դրան մասնակցել է ավելի քան երեք հազար վազորդ, որոնք Զևսի տաճարից կրակը հասցրել են Բեռլինի մարզադաշտ:

 Դրանից 12 տարի անց՝ 1948 թվականին, թեթև ատլետներից բացի ջահի փոխանցումավազքին մասնակցել են նաև թիավարողները: 

Այդ ժամանակվանից ի վեր յուրաքանչյուր անգամ ավելացել են ջահով փոխանցումավազքին մասնակցող տարբեր մարզաձևերի մարզիկների թիվը և կրակը տեղափոխելու տարբերակները: 

1952 թվականը նշանավորվել է ձմեռային խաղերից առաջ օլիմպիական ջահի առաջին փոխանցումավազքով: 

Այդ ժամանակ կրակը վառել էին Նորվեգիայի Մորգենդալ գյուղի բնակիչ Սոնդրե Նորդհեյմի տան բուխարիում, իսկ օլիմպիական ջահի փոխանցումավազք իրականացրել էին դահուկորդները: 

Նույն թվականին էլ, երբ նախատեսված էր Հելսինկիում անցկացնել ամառային օլիմպիական խաղերը, խաղերի նախօրեին օլիմպիական ջահը առաջին անգամ թռավ երկինք՝ տեղափոխվեց ինքնաթիռով: 

Իսկ 1956 թվականի Մելբուրնի օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ կայացած ջահի փոխանցումավազքը ձիավորներով էր: 1964 թվականին առաջին անգամ օլիմպիական կրակը վառվել է Օլիմպոսում, և այդ ժամանակից ի վեր, բացառությամբ 1994 թվականի ձմեռային խաղերի, այդ ավանդույթը չի փոխվել: 

1968 թվականին Մեխիկոյում կայացած օլիմպիական խաղերի բացումը հիշարժան է նրանով, որ առաջին անգամ օլիմպիական ջահը վստահվել էր իգական սեռի ներկայացուցչին: 

Իսկ 1976 թվականի օլիմպիական կրակի առանձնահատկությունն այն էր, որ կրակի էներգիայի փոխանցումը Աթենքից Կանադա իրականացվել էր ռադիոալիքներով, ջահը կրկին վառվել էր լազերային ճառագայթի օգտագործման միջոցով: 1992 թվականին առաջին անգամ կրակ վառելու պատվավոր պարտականությունը իրականացրել է պարաօլիմպիկ մարզիկ Անտոնիո Ռոբոլլոն, որը դա արել է աղեղից արձակված այրվող նետի միջոցով: 

Առաջին անգամ օլիմպիական կրակին հաջողվել է տիեզերք հասնել 1996 թվականին, իսկ 2000 թվականին Սիդնեյում կայանալիք խաղերի նախաշեմին ջահը ստորջրյա ուղևորություն է իրականացրել Ավստրալիայի ափերի մոտ և ավելի քան երեք րոպե մնացել ծովի խորքում: 2004 թվականին օլիմպիական ջահը առաջին անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացրել: 

Այդ փոխանցումավազքը տևել է 78 օր և ունեցել 78 հազար կմ տարածություն, իսկ մասնակից մարզիկների թիվը եղել է ավելի քան 11 հազար: 2008 թվականին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի ջահը տեղափոխվել է վիշապի տեսքով ազգային մեծ կանոեով, ինչպես նաև բարձրացվել է Էվերեստ՝ չինացի ալպինիստների օգնությամբ: 

Նյութը հրապարակման պաըրաստեց Orer.am-ը

Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ունե­ցել հե­ղաշր­ջում, ԱՄՆ-ում ար­գել­վել է ստրկու­թյու­նը «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գա­թա­ժո­ղո­վը և դա­շին­քի կա­րև­ո­րու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օղա­կը խա­թար­ված է, բողոքներն ավելացել են. «Փաստ» Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղա­քա­կան պաշ­տո­նյա­ներ չպետք է լի­նեն. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին օրենս­գիրք». «Փաստ» Ար­դեն «իրենց դո՞ւռը» չէ. իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դուրս գալ տված խոս­տում­նե­րի տա­կից. «Փաստ» Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի շուրջ յու­րա­հա­տուկ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում. «Փաստ» «Հայ­կա­կան կող­մը պետք է ասեր՝ կա՛մ բա­նակ­ցում ենք այլ հար­ցե­րի շուրջ, կա՛մ ընդ­հան­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ չենք վա­րում». «Փաստ» ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. նոր մանրամասներ. «Փաստ» Քննարկ­վում է կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի անց­նե­լու հար­ցը. «Փաստ» Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր
website by Sargssyan