Քրեական արդարադատությունն իշխանությունների ձեռքում վերածվել է մի դագանակի, որով լռեցնում են նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

«Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դասավանդվող դարձնելու նախագիծը վիճահարույց է, այդտեղ անգամ դեբատ չկա, որովհետև Հայոց լեզվին, Հայոց պատմության, կրթությանը, հատկապես` ազգային կրթությանը մատների արանքով նայել ուղղակիորեն չի կարելի:

Այս մասին ՀՅԴ երիտասարդական միության և ԵՊՀ ուսանողների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նստացույցի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիր Միհրան Հակոբյանը` նշելով, որ մատների արանքով նայելու հետևանքն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է` հայերս կովկասցիներ ենք:

«Շատ ողջունելի է, որ Հայաստանում կան երիտասարդներ, խմբեր, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացոնւմ և իրենց գործողություններով պարտադրում են պետական իշխանությանը` վերանայել իր շատ կասկածելի մոտեցումները, որովհետև գլոբալացվող դարում, 21-րդ դարում, երբ ազգային կրթության հետ կապված ռեֆորմի անվան տակ նման քայլեր են կատարվում, դրանց հետևանքը կարող է լինել խիստ կործանարար»,-ասաց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով` իշխանությունները փորձում են որոշ փոփոխություններով ցույց տալ, թե առաջադեմ են: «Ով է ասել, որ ազգայինն առաջադեմ չէ: Եթե մենք մեր ինքնությունը չենք ուզում պահել, որի հիմքը Հայոց լեզուն է, Հայ առաքելական եկեղեցին է, մենք ի՞նչ ենք ուզում դառնալ: Այդ հիմքը որ հանենք, ի ՞նչ տարբերություն մեր ու վրացիների միջև, մեր ու սերբերի միջև: Եթե մեր ժողովուրդը 5000 տարի իր գոյությամբ եկել, հասել է մեր օրեր` իր ինքնությունը պահելով, ուրեմն դրանում մի աստվածային բան կա, և դա պետք է պահել, զարգացնել, ուժեղացնել, ոչ թե՝ քանդել»,-ասաց Միհրան Հակոբյանը: 

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` երեկ արված հայտարարությանը, թե ՀՅԴ-ն անդաստիարակ պահվածք է դրսևորում, և ինքը պատրաստվում է տասնյակ, եթե ոչ ավելի քրեական գործերով լցված արկղեր ուղարկել ՀՅԴ-ին, Միհրան Հակոբյանն ասաց.

«Կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին՝ ձերբազատվել այդ գռեհիկ գործելաոճից, անդաստիարակության մասին խոսում է մի մարդ, որն ինքն է տեսախցիկների առաջ անդաստիարակ արտահայտություններ անում: Ցավոք, Հայաստանի իշխանությունների մոտ արդեն գործելաոճ է դարձել` մարդկանց վրա, որոնք իրենց հետ համաձայն չեն, հարուցում են քրեական գործեր: Քրեական գործերի մասին. ես ուզում եմ հասկանալ` Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարա՞րն է, թե՞ «միլիցա», ոչ թե ոստիկան, այլ՝ «միլիցա»: Տարիուկես է` նախարար է, նոր է հիշել քրեական գործերի մասին, սպառնում է: Սպառնում է, որ եթե հանկարծ ինչ-որ մեկն իր մասին խոսի, կբռնվի, կդատվի»: Հակոբյանը նշեց, թե քրեական արդարադատությունը իշխանությունների ձեռքում վերածվել է մի դագանակի, որով լռեցնում են նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն:

Ըստ նախկին պատգամավորի` ԿԳՄՍՆ-ն այժմ սպառնում է ՀՅԴ նախկին պատգամավորներին, և երեկ դրա ականատեսը եղանք: «ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հրավիրվել էր Քննչական ծառայություն` վկայի կարգավիճակով, հետո կգտնեն մեկին, որը ցուցմունք կտա Մինասյանի դեմ, հետո նրան կկալանավորեն ու այս երիտասարդներին կասեն` գիտեք ինչ, հավաքեք այս վրաններն ու կորեք այստեղից, որպեսզի ձեր ավագ ընկերն ազատության մեջ հայտնվի»,-ասաց Միհրան Հակոբյանը:

Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր»․ Մամեդյարով Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չի կարողացել թաքցնել արցունքները Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում Ոստիկանները երեք միլիոն դոլար են գտել խոզի հում թիակներով տակառի մեջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա.«Փաստինֆո» ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը Թունավորում` Փարաքարում ԱԺ պատգամավորները հավանության են արժանացրել ավելի քան 120 մլն եվրոյի վարկային համաձայնագրերի վավերացումը Ազգային ժողովը հավանություն տվեց մի շարք օրենսդրական փոփոխությունների Հայաստանին կտրամադրվի 45,8 մլն եվրո վարկ. ֆիննախ Կալանավորված կոռուպցիոներների բացակայությունը ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում մտորելու տեղիք է տալիս. իրավապաշտպան ՀՀ-ի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Դոլարի փոխարժեքը նվազել է Կարդացեք հայ գրականություն, այն կարդալու համար է, ոչ թե Կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդելու․ Փաշինյան Արտակ Դավթյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ «Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար»
website by Sargssyan