Սքեյթբորդ. ակունքները՝ ինքնագլորի՞ց, թե՞ սերֆերից

Անվաչմուշկի (սքեյթ) պատմությունը սկսվում է անցած դարի կեսերից, իսկ ավելի ստույգ` այս գործիքի առաջին օրինակը հայտնվել է 1958 թվականին: 

Ենթադրվում է, որ այն կարող էր առաջանալ ինքնագլորից (самокат), եթե ինչ-որ մեկը որոշեր հանել դրա բռնակը, բայց այդպես չի եղել: Իրականում, անվաչմուշկը առաջացել է սերֆերից, որը ջրի վրայով սահելու համար (սերֆինգ) նախատեսված հատուկ տախտակ է: 

Երբ սերֆինգիստները ալիքների բացակայության պատճառով չէին կարողանում սահել ջրի մակերևույթին, նրանց օգնության էր գալիս անվաչմուշկը՝ սքեյթը: 

Ինչպես սերֆինգի, այնպես էլ սքեյթբորդի արմատները Կալիֆորնիայում են: Համարվում է, որ լավագույն սքեյթբորդիստները ապրում են հենց այնտեղ: 

Առաջին սքեյթերը նման էին անիվներ ունեցող տախտակի կտորի: Այն ժամանակ կարելի էր տեսնել, թե ինչպես են Կալիֆորնիայի փողոցներում ասֆալտի վրա «սերֆինգ» ցուցադրող երիտասարդ տղաները սահում այդ անվաչմուշկներով:

 Այս սահումներին տրվել էր «մայթային ճամփորդություն» անվանումը, իսկ գիտականորեն `«terra surfing» անվանումը: Առաջին անգամ պատմության մեջ սքեյթբորդի մրցումներ անցկացնելու համար ընտրվել է Կալիֆորնիա նահանգի Հիրմոզա հանգիստ քաղաքը: 

Մրցույթն անցկացվել է տեղի դպրոցներից մեկի բակում: 

Իսկ առաջին Ազգային մրցույթը կայացել է 1965 թվականին: 

Սքեյթբորդը կալիֆորնիացիների կյանք մտնելուց հետո սկսել է տարածվել ամբողջ աշխարհում: 

Այնուամենայնիվ, այնպես, ինչպես Ամերիկայում, այն այլ ոչ մի տեղ հանրաճանաչ չէր: Ամերիկացի Ռիչարդ Սթիվենսոնը առաջինն էր, որ սքեյթի համար «պոչ» ստեղծեց: 

Ներկայումս սքեյթի այդ հետին մասը անվանում են «քիքթեյլ»: 

Նորարարությունը մեծապես պարզեցնում էր գլորումը, որն էլ թույլ էր տալիս ավելացնել գլորման ընթացքում տարբեր հնարքներ կատարելու հնարավորությունը: 

Ավելի ուշ՝ 1971 թվականին, Սթիվենսոնը ստեղծել է շերտեր սքեյթի համար: Սքեյթի համար պոլիուրեթրանային անիվներ օգտագործելն էլ հորինել է Ֆրենկ Նեստվորին: 

Այն ժամանակ սքեյթբորդը աշխարհում շատ արագորեն էր տարածվում: Միայն ԱՄՆ-ում վաճառվել էր ավելի քան 40 միլիոն սքեյթ: 

Հետո շրջադարձային պահ եղավ սքեյթբորդի պատմության մեջ: Ֆլորիդա նահանգի սիրողական սքեյթբորդիստ Ալան Գելֆանդին հաջողվեց նոր հնարք կատարել` ցատկ առանց ձեռքերի, որը կոչվում է «օլլի»: 

Սա ներկայումս համարվում է սքեյթբորդի այն բազային հնարքը, որի վրա էլ հիմնված են մնացած հնարքները: 

Ավելի ուշ, կապված առաջացող ծանր վնասվածքների հետ, սքեյթբորդի նկատմամբ արգելք է դրվել: 1980-ականների կեսերին ամերիկյան բոլոր սքեյթ-դաշտերը փակ են եղել, իսկ որոշ վայրերում անգամ սքեյթբորդով զբաղվելը համարվել է օրենքի խախտում: 

Այնուամենայնիվ, սքեյթբորդին հաջողվել է նորից վերածնվել: 

Ներկայումս սքեյթբորդիստների հագուստը նախկինում օգտագործվող սերֆինգիստների հագուստից չէ, այն հիմա իրենից ներկայացնում է երկար շապիկ և ջինսե վարտիք: 

Խիստ փոխվել է նաև սքեյթբորդիստների ոճը՝ հիփ-հոփ երաժշտությունը դարձել է սքեյթի երաժշտություն: 

Պետք է արձանագրել, որ ներկայիս «էքստրեմալ» սպորտաձևերի շարքում ամենատարածված սպորտաձևը հանդիսանում է հենց սքեյթբորդը, իսկ էլեկտրական սքեյթը իր հերթին արդեն դարձել է անձնական փոխադրամիջոց:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի. «Փաստ» Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ» Երբվանից ու որտեղից է սկիզբ առնում. «Փաստ» Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Ճապոնիայի հարավում ատոմակայանի վառելիքաձող են գտել Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց Հայաստանի էներգահամակարգի զարգացման պլանը նախատեսում է փակել ՀԱԷԿ-ը մինչեւ 2027 թվականը Օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը
website by Sargssyan