Բա­րի գա­լուստ մե­ծե­րի աշ­խարհ. նկա­տե­լի է, որ փա­շի­նյա­նա­կան­նե­րին բզկտում են եր­կու իրա­րա­մերժ ցան­կու­թյուն­ներ՝ լայն հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՆԱ­ՏՕ-ի հետ

politnavigator.net-ը «ՀԱՊԿ-ը ստիպում է Փաշինյանի ռեժիմին հասունանալ» վերնագրով հոդվածում գրում է, որ նոյեմբերի 5-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայի թվով 12-րդ համաժողովը:

 Համաժողովում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ անվտանգության հարցեր: 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի և երկու երկրների ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերը:

 Բացի ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հարցերը քննարկելը, հայկական պատվիրակությունը հերթական անգամ քննարկման է ներկայացրել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու հարցը: 

Ինչպես նշել են իրենք՝ հայ խորհրդարանականները, հարցի լուծումը իրենք չեն տեսնում, սակայն նրանց չեն բավարարում «եթե Ադրբեջանին զենք չվաճառեն Բելառուսն ու Ռուսաստանը, ապա նա զենք կգնի այլ երկրից» տիպի բացատրությունները:

 Սակայն, եթե ուսումնասիրվեն Ադրբեջան սպառազինությունների մատակարարումները, ապա անզեն աչքով էլ տեսանելի է, որ Բաքվի ամենակարևոր գործընկերներից մեկը Իսրայելն է, որի շնորհիվ Իլհամ Ալիևը ուժեղացրել է երկրի ռազմական պոտենցիալը օպերատիվ-տակտիկական համակարգերով, անօդաչու թռչող սարքերով և անգամ հակատանկային «Սպայկ» համակարգերով, որոնք ռազմական կոնֆլիկտի դեպքում լուրջ վտանգ կարող են ներկայացնել հայկական զինտեխնիկայի համար: 

Հայերին մշտապես հիշեցնում են, որ իրենք ռուսական զենք ստանում են բավականին զեղչված գներով այն դեպքում, երբ Ադրբեջանը նույնի համար վճարում է շուկայական արժեք: Բացի դա, նման հզոր զենք, ինչպիսին «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգն է, չունի անգամ բելառուսցի Բատկան, չխոսելով անգամ Ադրբեջանի մասին, բայց Հայաստանում դրանք արդեն մարտական հերթապահություն են իրականացնում: 

Հայկական կողմը, պահանջելով իր դաշնակցից դադարեցնել ռազմատեխնիկական համագործակցությունը Բաքվի հետ, բաց է թողնում մի կարևոր պահ: Ռուսաստանը նպատակադրված է հետագայում ևս լայնացնել իր համագործակցությունը Բաքվի հետ, մտցնել նրան իր ազդեցության գոտի, քանի որ նման համագործակցությունը խիստ կարևոր է Անդրկովկասում Ռուսաստանի էներգետիկ հետաքրքրությունները առաջ մղելու համար: Ադրբեջանը արդեն իսկ խորապես հիասթափված է ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիոն գործընթացներից և ավելի ու ավելի շատ է սկսում հետաքրքրվել ՀԱՊԿ-ով: 

Բացի դա, Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների հավասարակշռություն ստեղծելու մեջ, որն ունակ է սառեցնել երկու կողմերի տաք գլուխները և կանխել պատերազմը: 

Բավականին հետաքրքիր էր հայ փորձագետների կողմից կազմված և համաժողովին ներկայացված «Ռուսաստանը և Հայաստանը տարածաշրջանային անվտանգության համակարգում» ուսումնասիրությունը: Այդ փաստաթղթից երևում է, որ Հայաստանը, ինչպես և ՀԱՊԿ մյուս անդամ երկրները, ամենաշատը հետաքրքրված է Ռուսաստանի հետ երկկողմ կապերը խորացնելու հարցում և ոչ թե ՀԱՊԿ-ի ներսում հորիզոնական կապերը ամրապնդելու մեջ: 

Փորձագետները անուշադրության չէին մատնել նաև Փաշինյանի կառավարության վերցրած «եվրաինտեգրման» կուրսը: Փաստաթղթում մասնավորապես նշվում էր, որ հաշվի առնելով մի կողմից՝ Հայաստանի ստրատեգիական գործընկերությունը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ Եվրամիության հետ առկա իրական հարաբերությունները, Հայաստանը ունակ է դառնալ այդ երկու տարբեր աշխարհաքաղաքական դաշինքների միջև կամուրջ: 

Հենց առաջին հայացքից էլ երևում է, որ հայկական վերլուծական այդ փաստաթուղթը լի է նշված նպատակներին հասնելու ճանապարհին տեսանելի և անտեսանելի խութերով: 

Դատելով ամեն ինչից՝ այդ փաստաթուղթը համաժողովում լրջորեն չի քննարկվել, բայց այն տալիս է հայ փորձագետների կողմից հայ-ռուսական ռազմա-ստրատեգիական համագործակցության վերաբերյալ ընդհանուր պատկեր: 

Եվ ի ուրախություն բոլորի, այդ ամենում որոշիչ դեր է հատկացված Ռուսաստանին: 

Ամփոփելով արդյունքները՝ կարելի է արձանագրել, որ նկատվում է Փաշինյանի և նրա թիմի մեկուկես տարվա իշխանության վերափոխում դեպի իրական քաղաքականություն: 

Թեկուզ և մասնակիորեն, բայց երեկվա փողոցային աղաղակողների մայդանացված ուղեղները տեղն են ընկնում և սկսում մտածել, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից անհապաղ հեռանալը և Եվրամիությանը ինտեգրվելը չպետք է իրականացնել անհապաղ: 

Այնուամենայնիվ, նկատելի է, որ փաշինյանականներին բզկտում են երկու իրարամերժ ցանկություններ՝ լայն համագործակցությունը և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՆԱՏՕ-ի հետ: Մարդասիրական առաքելություն ուղարկելով Սիրիա՝ Փաշինյանը հասկանում էր, որ նրան Մոսկվայում այնքան էլ չեն վստահում, և դրանով փորձում էր ապացուցել, որ բարեկամությունը և դաշնակցությունը միայն խոսքերով չէ, այլ նաև կոնկրետ գործով: Բայց, միևնույն ժամանակ, նա կրկնապատկել է հայկական ռազմական ներկայությունը 

Աֆղանստանում, իսկ հայ զինվորականները մասնակցել են ՆԱՏՕ-ի զորավարժությանը Վրաստանում: Նման «բազմաուղղվածությունը» առաջ էլ ոչ մի լավ բան չի բերել միանգամից երկու աթոռների վրա նստել ցանկացողներին, իսկ ներկայումս աշխարհաքաղաքական հակադրությունների սրացման շրջանում ուժային կենտրոնների կողմից պահանջներ են հնչում դաշնակիցներին` վերջնականապես կողմնորոշվել հստակ ուղղությամբ: 

Հինգերորդ կետով մանևրել արդեն չի հաջողվում, «բազմաուղղվածը» վտանգում է հայտնվել երկու աթոռների մեջտեղում կոտրված նստոսկրով: Այնուամենայնիվ, համաժողովի նյութերը ցույց են տալիս, որ հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցությունը մեծ ուշադրության է արժանացել: 

Հայաստանի դեպքում նկատելի է, որ տեղի է ունեցել զգալի տեղաշարժ անչափահաս մայդանային ուղեղների զարգացման գործում, և նրանք արդեն մտածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ինտեգրացիոն կապերի ամրապնդման վրա: Բարի գալուստ մեծերի աշխարհ:

Կամո Խաչիկյան

Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք․ Աշոտյան Ինչո՞ւ են խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (Տեսանյութ) Մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ. Նազիկ Ամիրյան Արցախում տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո) ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին և ծնկի բերին, ինձ էլ մի օր դրա համար կդատեք․ Միքայելյանը՝ Աղազարյանին (տեսանյութ) Ռաֆայել Նադալը պարտվեց մեկնարկում Երեւանում թալանել են ԱԺ «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հրդեհ է բռնկվել Երև­ա­նի «Նա­ի­րիտի» տա­րած­քում Բնակ­տա­րած­քի օգ­տա­գործ­ման փոխ­հա­տուց­ման կար­գը Ի՞նչ եկամուտներ ու միջոցներ ունի փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը․ «Փաստ» «Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թյան զար­գաց­ման աղ­բյուր». «Փաստ» ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեն (ուղիղ) «Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո՞ր գոր­ծոն­ներն են լրա­ցու­ցիչ զգու­շա­վո­րու­թյան հան­գեց­րել. «Փաստ» Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նում է պե­տա­կան ապա­րա­տը. «Փաստ» Ամե­նա­զայ­րա­ցած եր­կիրն ենք. ին­չո՞ւ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ դա­սեր չեն քա­ղում. «Փաստ» «Ինք­նա­խա­բե­ու­թյան դրսև­ո­րում, որը փոր­ձում են տա­րա­ծել նաև հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի վրա». «Փաստ» Չնայած հետևողական սիրաշահումներին.... «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ. «Փաստ»
website by Sargssyan