Դժգո­հու­թյունները ներ­կա­յաց­վում են որ­պես քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ունե­ցող հարց․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում շատ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում: 

Երբ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում տեսանելի արդյունքներ արձանագրել և այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք հանրության շրջանում դժգոհություններ են առաջացնում, սկսում են մեղադրել նախկինների հետ կապված ինչ-որ դավադիր ուժերի, որոնք ոչ մի կերպ չեն ուզում երկիրը զարգանա և անընդհատ սաբոտաժի ձևեր են փնտրում: Մի խոսքով՝ ամենուրեք պատվեր տեսնելու մոլուցքն ու ստվերների դեմ պատերազմը շարունակվում է: 

Ինչ-որ առումով այսքան ժամանակ այս թեզն աշխատել է, քանի որ Փաշինյանին հաջողվել է հանրությանը համոզել, թե իրեն չի հաջողվում լուրջ դրական փոփոխություններ բերել, որովհետև «դավադիր ուժերը» չեն թողնում: 

Եվ ստացվում է, որ Փաշինյանը կառավարության վարկանիշը պահելու համար օգտագործում է «դավադիր ուժերի» ստվերը, իսկ եթե նույնիսկ անհրաժեշտ լինի, ապա ինքը կհորինի այդ դավադիրներին, քանի որ նրանց գոյությունը բխում է իր շահերից: 

Երկրի տնտեսությունը զարգացնելու փոխարեն կառավարության ղեկավարը փաստորեն ավելի շատ զբաղված է թյուրըմբռնում առաջացնելով: 

Իշխանություններին քննադատելը, հասարակության ներսում կուտակված խնդիրները և դժգոհությունները վեր հանելը ընդդիմության գործն է, սակայն բնակչության շրջանում ի հայտ եկած յուրաքանչյուր դժգոհություն կառավարությունը ներկայացնում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հարց՝ դրանով փորձելով այն տեղափոխել այլ դաշտ: 

Այսպես, օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման, հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու, ԿԳՄՍ նախարարության կողմից խնդրահարույց միջոցառումներ և ֆիլմեր նկարահանելու նպատակով ֆինանսներ տրամադրելու հարցերի շուրջ հանրության շրջանում առաջ եկած մտահոգությունը իշխանությունները ներկայացնում են մութ ուժերի գործունեության արդյունք: 

Եվ պատահական չէ, որ կառավարության նիստում վարչապետը հայտարարում է, թե Հայաստանում սակավամտության և բացամտության պայքար է տեղի ունենում. 

«Դա արվում է մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչոր կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ»: 

Իսկ ԿԳՄՍ նախարարն էլ իր հերթին բուհերում սկսված շարժումը ներկայացնում է որպես այնպիսի հարց, որը միայն քաղաքական նպատակներով են ուզում իր դեմ օգտագործել: 

Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ իշխանությունը կտրվում է հանրությունից, և փոխանակ հանրությունը օրակարգ թելադրի իշխանություններին, կառավարությունն է փորձում իր ուզած օրակարգը թելադրել հանրությանը և այն ներկայացնել ժողովրդի անունից: 

Վարչապետ Փաշինյանը համարյա թե իր բոլոր ելույթներում ընդգծում է, թե երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է որոշելու, թե ինչ է լինելու, ժողովուրդն է տնտեսական հեղափոխություն անելու, սակայն ինչո՞ւ ընթացիկ կարևոր հարցերում հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը:

 Կամ վարչապետը ժողովրդին ինչո՞ւ չի հարցրել, թե ինչ վերաբերմունք ունեն Ստամբուլյան կոնվենցիայի կամ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին, և ինչո՞ւ է ժողովրդի փոխարեն իր իշխանությունը որոշում ընդունում: 

Երբ կառավարությունը ժողովրդին թելադրում է իր ուզածը և ժողովրդի անունից փորձում է լռեցնել հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը՝ դրանք ներկայացնելով քաղաքական հակառակորդների ձեռքի գործը, ապա դրանով խնդիրը լուծում չի ստանում: 

Օրինակ՝ երբ բուհերում իրականացվող կրճատումների և հայագիտական առարկաների ոչ պարտադիր դառնալու արդյունքում բազմաթիվ դասախոսներ մնալու են առանց աշխատանքի, և նրանց բողոքը իշխանության կողմից ներկայացվում է որպես սև ուժերի կողմից հրահրված, դրանով նրանց աշխատանքի խնդիրը մնալու է չլուծված: 

Հիմա այդ մարդիկ ի՞նչ են անելու, իհարկե շարունակելու են բողոքել կառավարության կամայական գործողություններից: 

Այսպիսով, իշխանությունը ցանկություն չունի ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել, որի արդյունքում պրոբլեմներն ավելի են խորանալու, իսկ կառավարության գործողությունների նկատմամբ հակակրանքը խորանալու է, քանի դեռ ժողովրդի տարբեր հատվածների ձայնը լսելի չէ իշխանության համար։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք․ Աշոտյան Ինչո՞ւ են խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (Տեսանյութ) Մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ. Նազիկ Ամիրյան Արցախում տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո) ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին և ծնկի բերին, ինձ էլ մի օր դրա համար կդատեք․ Միքայելյանը՝ Աղազարյանին (տեսանյութ) Ռաֆայել Նադալը պարտվեց մեկնարկում Երեւանում թալանել են ԱԺ «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հրդեհ է բռնկվել Երև­ա­նի «Նա­ի­րիտի» տա­րած­քում Բնակ­տա­րած­քի օգ­տա­գործ­ման փոխ­հա­տուց­ման կար­գը Ի՞նչ եկամուտներ ու միջոցներ ունի փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը․ «Փաստ» «Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թյան զար­գաց­ման աղ­բյուր». «Փաստ» ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեն (ուղիղ) «Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո՞ր գոր­ծոն­ներն են լրա­ցու­ցիչ զգու­շա­վո­րու­թյան հան­գեց­րել. «Փաստ» Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նում է պե­տա­կան ապա­րա­տը. «Փաստ» Ամե­նա­զայ­րա­ցած եր­կիրն ենք. ին­չո՞ւ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ դա­սեր չեն քա­ղում. «Փաստ» «Ինք­նա­խա­բե­ու­թյան դրսև­ո­րում, որը փոր­ձում են տա­րա­ծել նաև հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի վրա». «Փաստ» Չնայած հետևողական սիրաշահումներին.... «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ. «Փաստ»
website by Sargssyan