Ոչ մի կերպ չի հա­ջող­վում լու­ծել երկ­րի սո­ցի­ալ-տնտե­սա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման խնդի­րը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն այն կարևորագույն խնդիրներից է, որը ծառացած է Փաշինյանի գլխավորած կառավարության առաջ։ 

Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, մեծ խոստումներ էր տալիս աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման և տնտեսության թռիչքային զարգացման մասին։

 Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում առանձին բաժին էր նվիրված սոցիալական պաշտպանության կայուն համակարգ ստեղծելու հարցին, որում նշված էր, թե մինչև 2023 թվականը վերացնելու են ծայրահեղ աղքատությունը, աղքատությունը նվազեցնելու են առնվազն 10 տոկոսային նիշով, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով։ 

Սակայն ժամանակն անցավ, իսկ երկրում տեսանելի տնտեսական զարգացում և աղքատության մակարդակի կրճատում տեղի չունեցավ։ 

Ավելին, չեն երևում այն քայլերը, որոնք գոնե տեսանելի ապագայում կարող են դրական փոփոխություններ նախանշել այս ուղղությամբ: 

Եվ այս առումով կառավարության գործունեության բացերը քողարկելու համար վարչապետը սլաքներն ուղղեց քաղաքացիների ուղղությամբ, թե աղքատությունը նրանց գլխում է, և նրանք ցանկություն չունեն իրենց գլուխներում այդ աղքատությունը հաղթահարել։ 

«Չի կարող որևէ մարդ, որն այստեղ աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա, նա իրական աղքատությունը չի հաղթահարի, թեկուզ ամեն օր 1000 դոլար տուր:

 Եթե ինքը գլխում աղքատությունը չի հաղթահարել, աղքատությունը չի հաղթահարի»,2019 թ. փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարում էր նա՝ ընդգծելով, որ տնտեսական հեղափոխությունը պետք է անեն աղքատությունը հաղթահարած քաղաքացիները։ 

Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ իր ասածները մեկնաբանվում են որպես կառավարության պատասխանատվությունը բնակչության վրա գցելու փորձ, վարչապետը փորձում է սրբագրումներ կատարել իր խոսքում՝ կառավարության նիստում հայտարարելով, որ աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարելու միջոցը:

 Բայց վարչապետը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է քաղաքացիները աշխատանք գտնեն, երբ աշխատատեղեր չեն ստեղծվում։ Կառավարությունը մեկուկես տարի ժամանակ ուներ ներդրումներ ներգրավելու և աշխատատեղերի բացումը խրախուսելու համար, սակայն այդ գործի միայն չնչին մասն է արվել։

 Եվ դա է պատճառը, որ մարդիկ չկարողանալով համապատասխան աշխատանք գտնել Հայաստանում, ստիպված են լինում արտագաղթել։

 Իսկ իշխանությունները, որ խոստացել էին մեծ ներգաղթ ապահովել դեպի երկիր, ոչ միայն արտագաղթի ցուցանիշները չեն հրապարակում, այլ փորձում են մանիպուլ յատիվ տվյալներ ներկայացնել, թե իբր գործազրկությունը երկրում նվազել է։ 

Բայց մարդիկ հարց են տալիս՝ եթե աշխատատեղեր չեն ստեղծվել, ապա ինչի՞ հաշվին է գործազրկությունը կրճատվել, մարդիկ նաև հասկանում են, որ արտագաղթողների հիմնական մասը եղել են գործազուրկները։ 

Թեպետ, իհարկե, քիչ չեն նրանք, որոնք, ունենալով աշխատանք ու բավարար եկամուտներ, արտագաղթում են հուսահատության և մեծ հիասթափության պատճառով: Այս համատեքստում ուշագրավ է, որ ընդամենը վերջին 3 ամիսների ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսները նվազել են շուրջ 51500-ով, այդ թվում` շուրջ 46400–ը գործազուրկներ են, և այդ նվազումը հիմնականում արտագաղթի արդյունք է։ 

Ստացվում է, որ Փաշինյանին չի հաջողվում լուծել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման խնդիրը, նվազեցնել աղքատությունը, այլապես արտագաղթը շարունակություն չէր ունենա կամ գոնե նման մեծ ծավալներ չէր ստանա։ 

Իսկ երբ վարչապետի՝ ժողովրդին տված խոստումներն իրականություն չեն դառնում, բնականաբար իշխանության վարկանիշը պետք է նվազի, քանի որ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում հեղափոխության բերած դրական փոփոխությունների շունչը, իրավիճակը մնում է այնպիսին, ինչպես կար նախկինում։ 

Եվ եթե իրավիճակը փոխելու ուղղությամբ քայլեր չարվեն, ապա հանրային դժգոհության ծավալումը մոտակա շրջանում անխուսափելի կլինի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք․ Աշոտյան Ինչո՞ւ են խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (Տեսանյութ) Մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ. Նազիկ Ամիրյան Արցախում տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո) ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին և ծնկի բերին, ինձ էլ մի օր դրա համար կդատեք․ Միքայելյանը՝ Աղազարյանին (տեսանյութ) Ռաֆայել Նադալը պարտվեց մեկնարկում Երեւանում թալանել են ԱԺ «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հրդեհ է բռնկվել Երև­ա­նի «Նա­ի­րիտի» տա­րած­քում Բնակ­տա­րած­քի օգ­տա­գործ­ման փոխ­հա­տուց­ման կար­գը Ի՞նչ եկամուտներ ու միջոցներ ունի փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը․ «Փաստ» «Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թյան զար­գաց­ման աղ­բյուր». «Փաստ» ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեն (ուղիղ) «Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո՞ր գոր­ծոն­ներն են լրա­ցու­ցիչ զգու­շա­վո­րու­թյան հան­գեց­րել. «Փաստ» Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նում է պե­տա­կան ապա­րա­տը. «Փաստ» Ամե­նա­զայ­րա­ցած եր­կիրն ենք. ին­չո՞ւ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ դա­սեր չեն քա­ղում. «Փաստ» «Ինք­նա­խա­բե­ու­թյան դրսև­ո­րում, որը փոր­ձում են տա­րա­ծել նաև հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի վրա». «Փաստ» Չնայած հետևողական սիրաշահումներին.... «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ. «Փաստ»
website by Sargssyan