Նախ անհ­րա­ժեշտ է սթափ գնա­հա­տել ԱՄՆ-ի ներ­կա­յիս ներ­քին և ար­տա­քին առաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը.շղթա­յա­կան ռե­ակ­ցի­ա­յի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը

eurasia.expert-ը «Ցեղասպանությունը որպես գործիք. ԱՄՆ-ը որոշել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա Հայաստանի միջոցով» վերնագրով հոդվածում գրում է, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ընդունել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին բանաձև:

 Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ բուն Հայաստանի հայերը ցնծությամբ են ընդունել այդ նորությունը: Տասնամյակներ շարունակ հայկական լոբբիստական կազմակերպությունները պայքարել են ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունելու համար, բայց որոշակի առաջընթաց գրանցվել է միայն հիմա: 

Միևնույն ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի կողմից ճնշում չի գործադրվել Ներկայացուցիչների պալատի վրա: 

Տեղի ունեցածի դրդապատճառները հասկանալու և հետևանքները կանխատեսելու համար անհրաժեշտ է պարզել, թե ո՞րն է ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների առանձնահատկությունը և ինչն է նպաստել այդ հարցում ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի վերաբերմունքի փոփոխությանը: 

Այն բանից հետո, երբ Թուրքիան, անտեսելով ԱՄՆ-ի բոլոր սպառնալիքները, սկսեց Ռուսաստանից С-400 համակարգեր գնել, ամերիկացիները այլ ելք չունեին, քան ստեղծել այնպիսի միջազգային իրավիճակ, որի դեպքում հնարավոր կլինի ճնշում գործադրել Թուրքիայի վրա: 

Այդ համատեքստում հեշտ էր Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը օգտագործել և այնտեղ Թուրքիայի համար ծուղակի նման մի բան ստեղծել: 

Թրամփը միանգամից օգտվեց այս իրավիճակից և սկսեց զորքերը դուրս բերել Սիրիայից, այսինքն՝ Թուրքիայի համար ծուղակը ստեղծված էր: 

Ըստ երևույթին, թուրքական իշխանությունները հասկանում էին ամերիկացիների մոտիվացիան և Սիրիա զորքեր ուղարկելու դժվարությունը, բայց, այնուամենայնիվ, նրանք գնացին այդ քայլին: 

Ի թիվս այլ պատճառների, այդ հարցում կարևոր դեր է խաղացել նաև Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը: 

Բանն այն է, որ նախագահ Էրդողանը ժամանակին զուգընթաց կորցնում է ներքին աջակցությունը, և Էրդողանի համար արտաքին քաղաքականության օրակարգը շատ կարևոր է հանրության մեջ հավաքական և վարկանիշային միավորներ ձեռք բերելու հարցում: 

Արդյունքում Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը ԱՄՆ-ի համար ստեղծեց անհրաժեշտ միջազգային կարծիք և պատժամիջոցների քաղաքականություն իրականացնելու օրինական հիմքեր՝ միևնույն ժամանակ ցույց տալով, որ այդ ամենը ուղղակի առնչություն չունի С-400 համակարգերի գնման հետ: 

Ընդ որում, «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսվելուց մի քանի օր անց Էրդողանը թռավ Մոսկվա և Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց սահմանին համատեղ պարեկություն անցկացնելու վերաբերյալ, որը նույնպես բացասաբար ընկալվեց: 

Նշված փաստերի լույսի ներքո Թուրքիայի դեմ պատժամիջոցների լոբբինգը սկսեց կտրուկ աճել: Նման հարմար պահը օգտագործելով՝ ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու համար ակտիվացրեցին իրենց ջանքերը: 

Այս անգամ դրա շուրջ համախմբումը աննախադեպ էր, քանի որ հայերին էին միացել ոչ միայն հունական, այլ նաև հրեական լոբբիստական կազմակերպությունները: 

Այստեղ կարևոր դեր է խաղացել նաև Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացումը: Բացի այն, որ ընդունված բանաձևը դարձել է Թուրքիայի վրա ազդեցության լրացուցիչ լծակ, այն նաև 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական մրցավազքում բարձրացրել է Թրամփի ներքին վարկանիշը: 

Այդ համատեքստում կարևոր է ոչ միայն և ոչ այնքան ԱՄՆ-ի բազմամիլիոնանոց հայկական համայնքի առկայության փաստը, այլ ամերիկյան հասարակության կողմից Սիրիայի քրդերի նկատմամբ թուրքական վայրագությունների հուզական ընկալումը: Ինչպես և այլ երկրների կողմից ցեղասպանության ճանաչման դեպքերում, Թուրքիայի արտգործնախարարը և այլ պաշտոնատար անձինք դատապարտել են բանաձևի ընդունումը և բացատրություններ տալու համար ԱՄՆ դեսպանին կանչել ԱԳՆ: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասել է, որ սա վիրավորանք է իր ազգի համար, Թուրքիան չի ճանաչի բանաձևը և պատասխան քայլեր կձեռնարկի: 

Բայց մյուս կողմից Էրդողանն այնքան էլ սկզբունքային չի գտնվել նոյեմբերի 12-ին ԱՄՆ կատարելիք իր այցի հարցում: 

Ամենայն հավանականությամբ, այդ այցը տեղի կունենա: Սա հուշում է այն մասին, որ Սիրիա մտնելուց առաջ Էրդողանը կշռել է այդ ճակատում հնարավոր դժվարությունները, և այժմ փորձում է դուրս գալ իրավիճակից նվազագույն կորուստներով: 

Ինչ վերաբերում է ընդունված բանաձևի հետևանքներին, ապա այն ավելի շուտ հոգեբանական նշանակություն ունի: Աշխարհաքաղաքական իմաստով բանաձևը ևս մեկ նախազգուշացում է Թուրքիային: Մի կողմից՝ Թուրքիան փորձում է Սիրիայում ստեղծել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, բայց մինչև հիմա այդ հարցում ակնառու հաջողության չի հասել, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ը ուժեղացնում է ճնշումը, ինչը հղի է ողջ Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականության ձախողմամբ: 

Այս ամենի ֆոնին Էրդողանի այցը ԱՄՆ մեծ նշանակություն կունենա: Հայաստանի համար իրական քաղաքական հետևանքները հիմնականում պայմանավորված են նրանով, որ այս բանաձևը հայ համայնքի համար կարող է հիմք հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության վերջնական ճանաչման և օրենքի ընդունման ուղղությամբ հետագա աշխատանքների համար: 

Բանաձևի մեկ այլ կարևոր հետևանք էլ այն է, որ հնարավորություն է ընձեռում շղթայական ռեակցիայի սկզբունքով հարցը այլ երկրներում բարձրացնել: Ներկայացուցիչների պալատի բանաձևը չունի օրենքի կարգավիճակ: 

Դա ԱՄՆ-ի կողմից լիարժեք ճանաչման ճանապարհի միայն մեկ տարրն է: Նմանատիպ բանաձև առաջիկայում կներկայացվի նաև Սենատ: 

Կհաստատվի այն, թե ոչ, կախված է միջազգային իրավիճակից և ԱՄՆ-ի շահերից: 

Ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում գործընթացը սահմանափակվում է հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեությամբ, որոնք, այնուամենայնիվ, չունեն ճնշման լուրջ լծակներ: 

Այսպիսով, հաջորդ փուլում հաջողության հասնելու համար նախ անհրաժեշտ է սթափ գնահատել ԱՄՆ-ի ներկայիս ներքին և արտաքին առաջնահերթությունները ընդհանուր առմամբ, և մասնավորապես Նախագահի վարչակազմի շահերը:

Կամո Խաչիկյան

Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք․ Աշոտյան Ինչո՞ւ են խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (Տեսանյութ) Մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ. Նազիկ Ամիրյան Արցախում տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո) ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին և ծնկի բերին, ինձ էլ մի օր դրա համար կդատեք․ Միքայելյանը՝ Աղազարյանին (տեսանյութ) Ռաֆայել Նադալը պարտվեց մեկնարկում Երեւանում թալանել են ԱԺ «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հրդեհ է բռնկվել Երև­ա­նի «Նա­ի­րիտի» տա­րած­քում Բնակ­տա­րած­քի օգ­տա­գործ­ման փոխ­հա­տուց­ման կար­գը Ի՞նչ եկամուտներ ու միջոցներ ունի փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը․ «Փաստ» «Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թյան զար­գաց­ման աղ­բյուր». «Փաստ» ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեն (ուղիղ) «Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո՞ր գոր­ծոն­ներն են լրա­ցու­ցիչ զգու­շա­վո­րու­թյան հան­գեց­րել. «Փաստ» Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նում է պե­տա­կան ապա­րա­տը. «Փաստ» Ամե­նա­զայ­րա­ցած եր­կիրն ենք. ին­չո՞ւ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ դա­սեր չեն քա­ղում. «Փաստ» «Ինք­նա­խա­բե­ու­թյան դրսև­ո­րում, որը փոր­ձում են տա­րա­ծել նաև հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի վրա». «Փաստ» Չնայած հետևողական սիրաշահումներին.... «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ. «Փաստ»
website by Sargssyan