Գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում բնակ­վող ան­ձանց հա­մար խնամ­քի նպաս­տի իրա­վունք կսահ­ման­վի՝ մին­չև երե­խա­յի 2 տա­րին լրա­նա­լը. նոր նա­խա­գիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։ 

Բացի դա, այս նախագծով հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ, 28-րդ և 28.1-ին հոդվածներով սահմանվում է խնամքի նպաստի իրավունքը, նպաստի նշանակման և վճարման կարգը, ինչպես նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու և վերսկսելու, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելու հետ կապված հարաբերությունները: 

Համաձայն օրենքի՝ նպաստը նշանակվում և վճարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին։ 

Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով նախարարությունն առաջարկում է խնամքի նպաստի իրավունք սահմանել նաև գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքների համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի 2 տարին լրանալը ներկայացվելու դեպքում՝

1. երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում,

2. երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նշված ժամկետը լրանալուց հետո։

Համաձայն այս նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի համաձայն, չաշխատող մայրերին ևս հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից։

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում, ըստ նախագծի հիմնավորման, եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագիծն ընդունելու դեպքում կաճեն խնամքի նպաստի ծախսերը։ 

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները 2020 թվականին կկազմեն 993,195.0 հզր դրամ (2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը կկազմի 25500 դրամ)։ 

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները նախատեսված են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով։

Այս օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո՝ ապահովելով խնամքի նպաստի նշանակումն ու վճարումը գյուղական բնակավայրերում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք․ Աշոտյան Ինչո՞ւ են խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (Տեսանյութ) Մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ. Նազիկ Ամիրյան Արցախում տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո) ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին և ծնկի բերին, ինձ էլ մի օր դրա համար կդատեք․ Միքայելյանը՝ Աղազարյանին (տեսանյութ) Ռաֆայել Նադալը պարտվեց մեկնարկում Երեւանում թալանել են ԱԺ «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հրդեհ է բռնկվել Երև­ա­նի «Նա­ի­րիտի» տա­րած­քում Բնակ­տա­րած­քի օգ­տա­գործ­ման փոխ­հա­տուց­ման կար­գը Ի՞նչ եկամուտներ ու միջոցներ ունի փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը․ «Փաստ» «Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թյան զար­գաց­ման աղ­բյուր». «Փաստ» ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեն (ուղիղ) «Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո՞ր գոր­ծոն­ներն են լրա­ցու­ցիչ զգու­շա­վո­րու­թյան հան­գեց­րել. «Փաստ» Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նում է պե­տա­կան ապա­րա­տը. «Փաստ» Ամե­նա­զայ­րա­ցած եր­կիրն ենք. ին­չո՞ւ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ դա­սեր չեն քա­ղում. «Փաստ» «Ինք­նա­խա­բե­ու­թյան դրսև­ո­րում, որը փոր­ձում են տա­րա­ծել նաև հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի վրա». «Փաստ» Չնայած հետևողական սիրաշահումներին.... «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ. «Փաստ»
website by Sargssyan