Առաջ­նա­յի­նը ոչ թե հա­սա­րա­կու­թյան շահն է, այլ իրենց աթոռ­նե­րի ամ­րու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում իշխանափոխությունից հետո քաղաքացիները մեծ ակնկալիքներ ունեին, որ նոր իշխանությունների կողմից առաջին տեղում կդրվի հասարակության շահը, նրանք ընդհանուր առմամբ կառաջնորդվեն հասարակության կողմից ընդունված արդարության պատկերացումներով։

Իշխանափոխությունից անմիջապես հետո բարենպաստ պայմաններ էին ստեղծված հանրության շրջանում արդարության մթնոլորտ հաստատելու համար: 

Հասարակության ներսում արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ 

Իսկ այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն, որն այնպիսի մի երևույթ է, որ քաղաքացիների կողմից լիովին մերժելի է և անընդունելի: Նույնիսկ սոցիալական ամենածանր վիճակը մարդկանց համար կարող է տանելի լինել, սակայն անարդարությունը և հասարակության բևեռացումը, արտոնյալների տարանջատումը լիովին անհանդուրժելի են նրանց համար: 

Իսկ թե որքանով իշխանություններին հաջողվեց իրականություն դարձնել արդարության հետ կապված հասարակության ակնկալիքները, դիտարկենք փաստերով։

Առաջին հայացքից թվում էր, թե իշխանափոխության արդյունքում բարձր պաշտոններ կստանան միայն պրոֆեսիոնալները, սակայն կառավարման համակարգի ամենաբարձր օղակներում հայտնվեցին այնպիսի մարդիկ, որոնք պետական աշխատանքի փորձ չեն ունեցել և ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ենթադրում պետական համակարգը: 

Իսկ այս պայմաններում այն մարդիկ, որոնք իրենց գործի պրոֆեսիոնալներն են, պետք է կատարեն պետական կառավարումից գաղափար չունեցող վերադասի անկանխատեսելի հրահանգները:

Հենց սա է պատճառը, որ նախարարությունների միջին օղակներում դժգոհություն է հասունանում, որ գործի մարդիկ հետ են մղվում, իսկ անտեղյակները, որոնց միակ արժանիքը հեղափոխության օրերին քայլելն էր, հայտնվում են առաջին պլանում: 

Այսինքն՝ արդարության պակասն առաջին հերթին զգացվում է իշխանությունների կադրային քաղաքականության համատեքստում:

Բացի այդ, բևեռացման գործընթացը ակնառու դարձավ նաև ռեսուրսների անհամաչափ բաշխման կամ իշխանությունների վարած սոցիալական քաղաքականության համատեքստում: 

Նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հանրությունից գաղտնի կրկնակի բարձրացվեցին, իսկ մյուս բոլոր աշխատողների աշխատավարձերի բարձրացումը տեղի ունեցավ միայն չնչին չափով: 

Եվ հենց սրա արդյունքում է, որ հանրությունը սկսում է հարցեր տալ, թե ինչո՞ւ են իշխանամերձ շրջանակները, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում, արտոնյալ, և ինչո՞ւ աշխատավարձերի բարձրացումը չի կատարվում հավասարաչափ բոլոր աշխատողների համար:

Արդարության պակասը զգացվում է նաև այն դեպքում, երբ վարչապետը քաղաքացիներին կոչ է անում գլուխներում հաղթահարել աղքատությունը և դժգոհում, որ մարդիկ չեն ուզում աշխատել ցածր աշխատավարձով, սակայն ինքը և իր թիմակիցները շռայլ և բոլորովին չհիմնավորված ծախսեր են կատարում վերանորոգումների, ինքնաթիռ և մեքենաներ գնելու, ճոխ գործուղումների մեկնելու համար: 

Էլ չենք խոսում ԿԳՄՍ նախարարության կողմից հասարակության համար անընդունելի միջոցառումների և ֆիլմերի նկարահանման համար պետական միջոցներից գումարների տրամադրման մասին:

Սրան զուգահեռ՝ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երկրի բնակչության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներն, ինչպիսիք են քաղաքացիների կենսամակարդակի բարելավումը, համերաշխ մթնոլորտի ձևավորումը, տնտեսության զարգացումը և այլն, երկրորդ պլան են մղվում, փոխարենը առաջնային պլանում են հայտնվում իշխանությունների կողմից առաջ քաշված կեղծ օրակարգերը և լոզունգները:

Հանրությանը զբաղեցնում են տեսարաններով, սելֆիներով, ձերբակալություններով, լայվերով, «քյալլաներով», ոչ էական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ մեծ աղմուկ ստեղծելով: 

Եթե իսկապես երկրում դրական փոփոխություններ լինեին, ապա բնակչությանը հրամցվող ընթացիկ շոուների կարիքը չէր լինի: Իշխանավորների համար առաջնայինը ոչ թե հասարակության շահն է, այլ իրենց աթոռների ամրությունը: 

Այսքանից հետո ամենևին պետք չէ զարմանալ, որ արտագաղթը շարունակվում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք․ Աշոտյան Ինչո՞ւ են խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (Տեսանյութ) Մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ. Նազիկ Ամիրյան Արցախում տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո) ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին և ծնկի բերին, ինձ էլ մի օր դրա համար կդատեք․ Միքայելյանը՝ Աղազարյանին (տեսանյութ) Ռաֆայել Նադալը պարտվեց մեկնարկում Երեւանում թալանել են ԱԺ «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հրդեհ է բռնկվել Երև­ա­նի «Նա­ի­րիտի» տա­րած­քում Բնակ­տա­րած­քի օգ­տա­գործ­ման փոխ­հա­տուց­ման կար­գը Ի՞նչ եկամուտներ ու միջոցներ ունի փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը․ «Փաստ» «Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թյան զար­գաց­ման աղ­բյուր». «Փաստ» ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեն (ուղիղ) «Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո՞ր գոր­ծոն­ներն են լրա­ցու­ցիչ զգու­շա­վո­րու­թյան հան­գեց­րել. «Փաստ» Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նում է պե­տա­կան ապա­րա­տը. «Փաստ» Ամե­նա­զայ­րա­ցած եր­կիրն ենք. ին­չո՞ւ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ դա­սեր չեն քա­ղում. «Փաստ» «Ինք­նա­խա­բե­ու­թյան դրսև­ո­րում, որը փոր­ձում են տա­րա­ծել նաև հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի վրա». «Փաստ» Չնայած հետևողական սիրաշահումներին.... «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ. «Փաստ»
website by Sargssyan