Ինչո՞ւ է թանկացել մսամթերքը. «Աթենքից» պատասխան ստանալ չհաջողվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում խմբագրությունում պարբերաբար բողոքներ են ստացվում, որ մսամթերք արտադրող «Աթենք» ընկերությունը մոտ 20 տոկոսով թանկացրել է իր արտադրանքը: 

«Փաստի» տեղեկություններով, դեռ ամիսներ առաջ այս կազմակերպությունը բարձրացրել է իրացման տոկոսները՝ ցույց տալով, որ վաճառակետերին ամենաբարձր բոնուս-տոկոսներն իրենք են տալիս: 

Ըստ տարբեր գնահատականների, դա ունի նպատակ՝ առավել խրախուսել խանութներին՝ առաջին հերթին վաճառել հենց «Աթենքի» ապրանքները:

Սակայն, ըստ ամենայնի, ընկերությունը չի կարողացել «տեղավորվել» նման հավել յալ ծախսերի մեջ և ստիպված է եղել թանկացնել իր ապրանքը, այսինքն՝ իրացման տոկոսները վճարել սպառողի հաշվին: Այս տեղեկությունների հետ կապված մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմեցինք «Աթենք» ընկերությանը: 

Նախ՝ մեր զանգին պատասխանած աշխատակիցը, որը ներկայացավ որպես հանրային կապերի գծով մասնագետ, բայց անուն-ազգանունն այդպես էլ չասաց («դա կարևոր չէ»), նշեց, որ ինքն իրավասու չէ պատասխանել մեր հարցերին, իրենց պետը կգա աշխատանքի ու կզանգահարի մեզ: 

Երկու օր սպասեցինք, սակայն այդպես էլ չարձագանքեցին: Երեկ նորից զանգահարեցինք, պատասխանեց նույն աշխատակիցն ու ասաց, որ պետը աշխատանքի չի եկել, ու դարձյալ մեր հարցերին պատասխանել չեն կարող: 

Ցավում ենք, որ «Աթենքի» ներկայացուցիչների պարզաբանումն այդպես էլ ստանալ չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan