Նի­կո­լա­յը դժգոհ է Նի­կո­լից.ոչ մի­այն պահ­պա­նել է մի­ա­հե­ծան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, այլ փաս­տա­ցի այն վե­րա­ծել է դոգ­մա­յի

eadaily.com-ը «Նիկոլայը դժգոհ է Նիկոլից» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում ապրում է Նիկոլայ անունով ոչնչով չառանձնացող մի մարդ։ Կրթությամբ ինժեներ և մեծ գրքասեր այս մարդու կյանքն այնպես է դասավորվել, որ նա վերջին տարիներին գրքեր է վաճառում մայրաքաղաքային «Վերնիսաժում»։ Նիկոլայը ակտիվ հետաքրքրվում է քաղաքականությամբ և իր սեփական կարծիքն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հարցերում, և դա բնական է նրա սերնդի մարդկանց համար։ 

Մեր հերոսը մեկուկես տարի առաջ կրքոտ կերպով և մեծ հույսով է ընդունել «թավշյա հեղափոխությունը»։ Ինքը անձամբ չի մասնակցել դրան, փողոցներ չի փակել, եղել է չեզոք, բայց միշտ եղել է «հեղափոխության» և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողքին։ 

Հիմա անցել է համարյա 18 ամիս, և Նիկոլայը իր համարյա անվանակից Նիկոլի նկատմամբ իր վերաբերմունքը զգալիորեն փոխել է։ Երևանցի գրքասերը չի սկսել ատել վարչապետին, բայց սկսել է զգուշությամբ վերաբերվել նրան։ 

Այդ համատեքստում Նիկոլային կարելի է համարել հայկական մտավորականության որոշակի լայն շերտի կարծիքի արտահայտող։ Այն շերտի, որը անցել է բավականին ոլորապտույտ ճանապարհ՝ սկսած անթաքույց հիացմունքից մինչև լուռ հանդուրժում և դուրս հորդող մերժում: 

Նիկոլայն ասում է, որ «թավշյա հեղափոխության» և դրա առաջին շաբաթների Նիկոլը և ներկայիս կառավարության ղեկավարը «լրիվ տարբեր բաներ» են։ 

Որպես օրինակ կարելի է վերցնել վերջին դեպքը, որը ստիպեց Հայաստանի բոլոր քննադատաբար մտածող մարդկանց վերջնականապես երես թեքել ներկայիս վարչապետից։ Խոսքը վերաբերում է Փաշինյանի կողմից նախարարների, նրանց տեղակալների և մարզպետների աշխատավարձերի գաղտնիաբար զգալի բարձրացմանը։ 

Նիկոլայը և նրա նման մտածող բազմաթիվ մարդիկ կարծում են, որ երկրում, որտեղ թոշակառուն ստիպված է գոյատևել մոտ 85 դոլար թոշակով, պաշտոնյայի՝ 2 000 և ավելի դոլար ստանալը ուղղակի անբարոյական է։ 

Չմոռանանք նաև, որ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի թոշակառու է։ Ի՞նչ է կատարվել անարդարության և «մութ ուժերի» դեմ անխոնջ մարտիկ Փաշինյանի հետ, որ նա գնացել է նման ոչ միանշանակ քայլի։ 

Շատերն են դա անվանում «անբարոյական» և անգամ «դավաճան» քայլ հասարակ մարդկանց հանդեպ։ 

Հայաստանյան պաշտոնյան ինչքան էլ բարձրաստիճան լինի և ջանադիր իր աշխատանքում, միևնույն է, բարոյական իրավունք չունի ստանալ աստղաբաշխական (համեմատական կարգով) աշխատավարձ ավագ սերնդի համընդհանուր աղքատության ֆոնին։ Ժամանակին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն թոշակառուներին առաջարկում էր հույս չդնել պետության վրա և օգնություն փնտրել հարազատների մոտ։ 

Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես մեր գրքասերի, անպես էլ շատերի կարծիքով, ՏերՊետրոսյանի «աշակերտն» է, առայժմ նման լկտիության աստիճանի չի իջել, բայց նրա այդ որոշումը խիստ նման է առաջին նախագահի տարիների ՀՀՇ-ի կառավարման ոճին։ 

Ժամանակին Փաշինյանին ժողովուրդը ընդունել է որպես տոտալ կոռուպցիայից Հայաստանի «ազատարարի»։

 Սակայն «թավշյա հեղափոխության» առաջնորդի՝ արդեն մեկուկես տարվա կառավարումից հետո նա արդեն ավելի շատ ընդունվում է, որպես նախորդների «գործի շարունակող»։ 

Նա ևս, ինչպես և իր նախորդները, կառուցել է պետական կառավարման այնպիսի մոդել, երբ իշխանությունը խիստ անհատականացված է և կախված է միայն մեկ մարդու որոշումներից։ Փաշինյանը ոչ միայն պահպանել է միահեծան կառավարման համակարգը, այլ փաստացի այն վերածել է դոգմայի։ 

Փաշինյանի սուպերվարչապետական կառավարման ժամանակ քաղաքական դաշտում մեկ քաղաքական գործչի դոմինանտությունը ընդունել է ավարտուն տեսք։ Խորհրդարանը վարչապետի գրպանում է, ակնարկ անգամ չկա լուրջ ընդդիմության մասին, և միայն հին կադրերով հագեցած դատական իշխանությունն է առայժմ թեթև դիմադրում, բայց այն ևս մոտ է Փաշինյանի կոստյումի մյուս գրպանը ընկնելուն։ 

ԶԼՄ-ների հետ գործը մի քիչ ավելի բարդ է, քանի որ այդտեղ գերակշռում են հները, սակայն տեղեկատվական դաշտի նման մաքրման տեմպերի դեպքում չորրորդ իշխանությանը նախատեսված է դառնալ հնազանդ և միաժամանակ կուշտ՝ սուպերվարչապետական կերակրատաշտի հաշվին։ Փաշինյանն ամեն տեղ է և ամեն ինչում, մարդիկ ընդամենը մեկուկես տարում արդեն հոգնել են հեռուստացույցից երևացող նրա տեսքից։ 

Փաշինյանը, գալով իշխանության, չգնաց համակարգի դեմ, և նույն իրավիճակն է նաև երկրի տնտեսությունում։ Նրա գալով՝ փոքր և միջին բիզնեսը «դուխով» չդարձավ և շարունակում է բողոքել հարկերից, որոնք, ի դեպ, աճել են։ Միջին դաս Հայաստանում ինչպես չի եղել, այնպես էլ չկա։ Եվ ինչպես պետք է այն կազմավորվի որոշակի փոքրաթիվ շերտի շարունակվող հարստացման ֆոնին։ Փաշինյանը չկոտրեց երկրի տնտեսության մեջ սահմանափակ քանակով մարդկանց դոմինանտությունը։ 

Ինչպես և Սարգսյանի ժամանակ, ներկայումս էլ մոտ 10 օլիգարխներ և նրանց շրջապատը տիրապետում են մոտավոր հաշվարկներով երկրի կապիտալի 50-75 տոկոսին։ Նիկոլայը ոչ միայն հիասթափված է Նիկոլից, այլ անգամ զայրացած նրա անզուսպ պոպուլիզմի և խոսքի ու գործի տարբերության համար։ Փաշինյանի հիմնական քաղաքական ռեսուրսը՝ վարկանիշը, ներկայումս մեծ հարցականի տակ է։ 

Ավելի ճիշտ՝ արդեն նախկին 60 և ավելի տոկոսը չկա։ Ըստ Նիկոլայի, ներկայումս այն, ինչ համարում են Փաշինյանի «վարկանիշ», իրականում Սերժ Սարգսյանի հակավարկանիշն է, և այդ ցուցանիշը պաշտպանվում է քաղաքացիների մեծ մասի մոտ այն հույսով, որ Փաշինյանը կլուծի Հայաստանի հիմնարար խնդիրը՝ արդարությունը սոցիալ-տնտեսական կյանքում։ 

Ներկայումս «հեղափոխության» միակ ձեռքբերումը կարելի է համարել արդար և ազատ ընտրությունների անցկացումը, սակայն Նիկոլայը և նրա նմանները հասցրել են արդեն մոռանալ դա, քանի որ առօրյա կյանքի դժվարությունները առաջին պլան են մղել «փրկիչի» խոստացած տնտեսական ճեղքման և սոցիալական արդարության հաստատման հույսերը։ 

«Հեղափոխության» իդեալները մասսաների մոտ արդեն արժեզրկվել են։ 

Չնայած Փաշինյանը շարունակում է վայելել Հայաստանի բնակչության մեծամասնության աջակցությունը, բայց նրանց շարքերում դժգոհների ձայները ավելի ու ավելի են բարձր հնչում։ 

Ժողովրդական վարչապետին չեն ների օլիգարխների զսպման և սոցիալ-տնտեսական կյանքում արդարության հաստատման՝ հայկական հասարակության ամենագլխավոր պահանջների լուծման հարցերում Փաշինյանի որդեգրած դեմոտիվացիան և ինքնաբացարկը:

 

 

Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զգում իրազեկ չլինելու պատճառով. «Փաստ» Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները. «Փաստ» Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ» Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ» «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ» Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը. «Փաստ» Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. «Փաստ» Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում
website by Sargssyan