«Հա­յաս­տա­նի պե­տա­կան տնտե­սա­գի­տա­կան հա­մալ­սա­րան» ՊՈ­ԱԿ-ը կդառ­նա հիմ­նադ­րամ. նոր նա­խա­գիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի: 

Նշվում է, որ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները կրթական բարեփոխումների համատեքստում կարևորում են ակադեմիական ինքնավարության, այն է՝ կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացման կարևորությունը, ուստի հենց այս համատեքստում առաջացել է անհրաժեշտություն ՊՈԱԿ-ը վերակազմավորել հիմնադրամի:

Այս նախագծով պետք է հաստատվի նաև հիմնադրամի կանոնադրությունը, ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 

Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Դիանա Գալոյանը:

Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի ՀՀ վարչապետի հաստատմանը պետք է ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, ապահովել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր վարկանիշ ունեցող եվրոպական շատ բուհերի գործունեության իրավակազմակերպական հիմնական ձևը հիմնադրամն է, որը սահմանում և ապահովում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ ինքնավարությունը:

Վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ և արդյունավետ օգտագործելու իր գույքը, ներգրավելու արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության ու գիտության զարգացման: 

Զգալիորեն կավելանան հիմնադրամի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը: 

Պետությունը կպահպանի հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի ճիշտ, նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը՝ պահպանելով նաև օրենքով նախատեսված կրթության ֆինանսավորումը պետական բյուջեից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զգում իրազեկ չլինելու պատճառով. «Փաստ» Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները. «Փաստ» Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ» Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ» «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ» Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը. «Փաստ» Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. «Փաստ» Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում
website by Sargssyan