Իշ­խա­նու­թյուն­նե­րը շո­շա­փում են հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ դասադուլ էին անում ԵՊՀ բանասիրական ֆակուլտետրի ուսանողները: Նրանք բողաքում էին «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության դեմ: 

Դրան գումարած՝ օրեր շարունակ չեն հանդարտվում կրքերը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մտադրության, ինչպես նաև չարաբաստիկ «Հուզանք ու զանգ» միջոցառման կազմակերպման, ավելի ստույգ՝ դրա պետական ֆինանսավորման հետ կապված:

Այս հարցերը հանրության շրջանում հուզումների տեղիք տվեցին, և որպեսզի հանրության մոտ փարատվեն այն մտահոգությունները, թե իշխանությունը բացահայտ ազգային արժեքների և եկեղեցու դեմ քայլերի է գնում, վարչապետ Փաշինյանը հանդիպում կազմակերպեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ, հայտարարեց հոգևոր արժեքների կարևորության մասին, նախաձեռնեց կառավարական առանձնատանը տնօրհնեքի կարգի կատարումը:

 Դրան զուգահեռ՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ, այնտեղից լուսանկար հրապարակեց, որին կից նշվում էր, որ մեր ինքնությունը սկսվում է մեր պատմությունից, կրոնից ու մշակույթից: 

Այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել նաև այն, որ ԿԳՄՍ նախարարությունը քննադատությունների առարկա դարձած «Հուզանք ու զանգ» միջոցառման կազմակերպումը ֆինանսավորելու հետ մեկտեղ հանրությանը ներկայացրեց, թե իրենք աջակցել են «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը:

Թեմաները սքողելու փորձերը հասկանալի են ու տրամաբանական: Սակայն զարմանալին այն է, թե ինչո՞ւ են հենց այս օրերին մեկը մյուսի հետևից մեր ազգային արժեհամակարգին հակասող նախաձեռնություններով հանդես գալիս և դրանով հանրային դժգոհություն հարուցում իրենց նկատմամբ: 

Այս հարցի պատասխանը տալու համար պետք է դիտարկել, թե ինչ համատեքստում են այս գործողությունները կատարվում, և այս առումով ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իշխանությունները մտադիր են 2020 թվականի հունվար-փետրվարին խորհրդարանում քննարկման դնել և վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

Իսկ այս կոնվենցիայի քննարկումը և վավերացումը դժգոհության մեծ ալիք բարձրացնելու վտանգ է պարունակում, քանի որ դրանում ամփոփված են այնպիսի դրույթներ, որոնք բնակչության գերակշռող մեծամասնության համար ուղղակի անընդունելի են: 

Դրա համար էլ կոնվենցիայի քննարկումների պրոցեսը սկսելուց առաջ իշխանությունները ակտիվ նախապատրաստական աշխատանք են տանում, որի մեջ մտնում է հասարակության ներսում առկա տրամադրությունները շոշափելը, հասկանալը, թե արդյոք հնարավոր է հանրության համար ընդունելի դարձնել այնպիսի երևույթներ, որոնք մեր ինքնությունը ձևավորող արժեքներից չեն բխում: 

 Եվ այս առումով վարչապետ Փաշինյանի  վերջին լայվը որոշակի ստուգատես էր: Իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ վարչապետի ներկայացրած փաստարկները հանրային տրամադրությունների վրա, արդյոք Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումների ժամանակ կարող է վարչապետի կողմից կիրառվող ուղիղ եթերը պետք գալ կամ ընդհանրապես օգտակար լինել:

Հասկանալով, որ լուրջ դիմադրություն են հանդիպելու՝ իշխանությունները ըստ էության որոշել են դիմել այնպիսի մարտավարական քայլերի, որպեսզի որոշ ժամանակ հետաձգեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, այդ ընթացքում էլ ակտիվորեն փորձեն տարբեր ձևերով հասարակությանը համոզել, թե կոնվենցիայի ընդունումը որևէ վտանգ չի պարունակում:

 

Թերևս այսպիսի գործելակերպի հավանականության մասին են վկայում իշխանամերձ մամուլում տարածված այն լուրերը, թե ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ Ստամբուլ յան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է, իսկ խմբակցության անդամներին հանձնարարել է անպայման ծանոթանալ և խոսել այդ մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք․ Աշոտյան Ինչո՞ւ են խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (Տեսանյութ) Մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ. Նազիկ Ամիրյան Արցախում տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո) ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին և ծնկի բերին, ինձ էլ մի օր դրա համար կդատեք․ Միքայելյանը՝ Աղազարյանին (տեսանյութ) Ռաֆայել Նադալը պարտվեց մեկնարկում Երեւանում թալանել են ԱԺ «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հրդեհ է բռնկվել Երև­ա­նի «Նա­ի­րիտի» տա­րած­քում Բնակ­տա­րած­քի օգ­տա­գործ­ման փոխ­հա­տուց­ման կար­գը Ի՞նչ եկամուտներ ու միջոցներ ունի փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը․ «Փաստ» «Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թյան զար­գաց­ման աղ­բյուր». «Փաստ» ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեն (ուղիղ) «Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո՞ր գոր­ծոն­ներն են լրա­ցու­ցիչ զգու­շա­վո­րու­թյան հան­գեց­րել. «Փաստ» Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նում է պե­տա­կան ապա­րա­տը. «Փաստ» Ամե­նա­զայ­րա­ցած եր­կիրն ենք. ին­չո՞ւ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ դա­սեր չեն քա­ղում. «Փաստ» «Ինք­նա­խա­բե­ու­թյան դրսև­ո­րում, որը փոր­ձում են տա­րա­ծել նաև հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի վրա». «Փաստ» Չնայած հետևողական սիրաշահումներին.... «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ. «Փաստ»
website by Sargssyan