Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի օլի Մաջլիսի Նամայանդագոն նախագահ Շուքուրջոն Զուխուրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը Տաջիկստանի խորհրդարանի նախագահին ներկայացրեց հայ ժողովրդի բազմադարյան պատմության առանցքային իրադարձությունները՝ հաստատելով, որ Հայ Եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և ինքնության պահպանման գործում մեծ դերակատարություն է ունեցել: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ ժողովուրդն ու եկեղեցին, մասնավորապես մեծ կորուստներ ունեցան 1915 թվականին Թուրքիայի կողմից հայության դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ: Անդրադառնալով Հայաստանի անկախության տարիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Հայ Եկեղեցին ջանքեր է գործադրում ամբողջապես վերականգնել իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում:

Իր հերթին տիար Շուքուրջոն Զուխուրովը, շնորհավորելով Նորին Սրբությանն օծման և գահակալության 20-րդ տարեդարձի առիթով, մաղթեց քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ: Վերջինս նշեց, որ քաջատեղյակ է Հայոց Հայրապետի եկեղեցաշեն և հայրենաշեն գործունեությանը:

Տիար Շուքուրջոն Զուխուրովն ընդգծեց, որ երկու ժողովուրդների հարաբերությունները սկիզբ են առնում դարերի խորքից, ինչը կարևոր հարթակ է ստեղծում երկու բարեկամ պետությունների կապերի զարգացման և ամրապնդման համար: Տաջիկստանի Մաջլիսի օլի Մաջլիսի Նամայանդագոնի նախագահը ժողովուրդների ազգային ինքնության և արժեքների պահպանության գործում կարևոր նկատեց նաև հավատքի և լեզվի դերակատարությունը:

Զրույցի ընթացքում կարևորվեց կրոնների առաքելությունն ազգերի մեջ հանդուրժողականության հաստատման, երկխոսության ձևավորման և մշակութային փոխճանաչողության գործում:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինի միջնորդությամբ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ ունեցած հանդիպումներին, որոնք նպատակ էին հետապնդում նպաստել Լեռանային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս խնդրի խաղաղ լուծման առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր համարեց նաև միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների, գործադրվող ջանքերը:

Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որպեսզի Աստծո օրհնությամբ արդյունավետ լինի երկու երկրների համագործակցությունը: 

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Արցախի ԱԺ պատգամավորը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր «Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում Եղանակը կցրտի 3-4 աստիճանով Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում (լուսանկար) Շմոլ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հուղարկավորությունը Նոր Հաճնում Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը․ ԱԱԾ Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին ու գիտխորհրդին, ապա վերադարձան դասի Եվրո-2020. որակավորման փուլի լավագույն ռմբարկուները «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկառուցվի Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային շահույթը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող մաս­նա­կի­ցը հաղ­թող է ճա­նաչ­վել ման­կա­կան «Եվ­րա­տե­սիլ» եր­գի մրցույ­թում Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ՈՒՂԻՂ. Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների երթը դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել․ «Փաստ» Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞. «Փաստ» «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին
website by Sargssyan