«Ին­չո՞ւ Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռու­մը որևէ ար­ձա­գանք չի գտնում, բայց այդ ապա­կա­նու­թյու­նը փոր­ձում են տա­րա­ծել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցավ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը: 

Մեր այս հրապարակման թեման ներկայացման որակը, պետության տրամադրած ֆինանսական աջակցության նպատակահարմարությունը քննարկելը չէ, այլ այն՝ արդյո՞ք այս ներկայացման դեպքում գործ չունենք արվեստի պարտադրանքի հետ: 

Բացի դա, գլոբալ իրավիճակում կա՞ մտավախություն, որ ազգայինն ու ավանդականը կեղծ կատեգորիաներ են որակվում:

Բոլորովին չցանկանալով շեշտադրում կատարել այս ներկայացման վրա, չփորձելով ևս մեկ անգամ դրա մասին բարձրաձայնելու առիթ ստեղծել, մշակութային կյանքի ներկա վիճակի մասին մեկնաբանություն խնդրելու համար զանգահարեցինք «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին: 

Նրա արձագանքը բավական բուռն էր: Նա, կարծես թե, որոշ չափով զայրացած էր, որ, օրինակ՝ Կոմիտասին նվիրված ներկայացումը լրատվամիջոցների կողմից չի արժանացել այն նույն ուշադրությանը, ինչ «ՀուԶանք ու Զանգը»:

«Ես արդեն 3-րդ կամ 4-րդ հարցազրույցն եմ տալիս այս թեմայով, ու ինչն է ինձ բարկացնում՝ դուք, խոսքը կոնկրետ ձեր մասին չէ, այլ լրատվամիջոցները ուռճացնում են այն, ինչն ընդհանրապես պետք է արհամարհանքի արժանանար: 

Նույն այդ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը Սունդուկյանի թատրոնում 50-ից ավելի մարդկանց միջոցով և շատ հայտնի ռեժիսոր Արթուր Սահակյանի բեմադրությամբ իրականացրել է մի մեծ ծրագիր, որը կոչվում է «Ղողանջ հարսանեկան»՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատնից»: 

Նախօրոք ասուլիս ենք կազմակերպել, որին որևէ լրատվամիջոցից լրագրող չի մասնակցել: Ներկայացումը լուսաբանել է միայն «Շողակաթ» հեռուստաընկերությունը: 

Զանգվածային լրատվամիջոցներն ավելին են անում, քան այդ մի քանի վնգստացող երեխեքը, որոնք ինձ համար կիսահոգեկան, կիսաբարոյական մարդիկ են: 

Այդ ներկայացումը տեսել է 30 հոգի, դուք 30 միլիոնի լսարան ապահովեցիք: 

Իսկ մենք ներկայացում ենք արել, որտեղ 1000 տեղանոց լեփ-լեցուն դահլիճը որոտընդոստ պայթում էր, և դրանից հետո մարդիկ դուրս էին եկել, նույն երգերն ու պարերը դրսում էին երգում ու պարում, չէին հեռանում, որևէ լրատվամիջոց գոնե մեկ հոգու այդ մասին չի տեղեկացրել: 

Ինչո՞ւ 30 մարդու ականատես դարձած այդ միջոցառումը դարձրել եք ոչ թե ամբողջ ազգին, այլ աշխարհին հասանելի, և այդ ապականությունը խոշորացույցի տակ դրած, վարակի վերածած տարածում եք: 

Ինչո՞ւ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումը որևէ արձագանք չի գտնում, բայց այդ ապականությունը լրատվամիջոցները փորձում են տարածել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գինոսյանը:

Նա հարց է հնչեցնում՝ այդ ներկայացումն այլանդակություն էր, բայց արդյո՞ք դրանից հետո լրատվամիջոցները կգնան լուսաբանելու Կոմիտասի 150-ամյակի միջոցառումները կամ ռեպորտաժ կպատրաստեն նրա մասին: 

Գինոսյանն ինքն էլ պատասխանում է իր հարցին. 

«Իհարկե չեն գալու, որովհետև դա լրատվամիջոցներին չի հետաքրքրում, չեն ուզում ազգայինը տարածել, այլ ցանկանում են ապականությունը տարածել: 

Այստեղ խնդիրն այն չէ, թե ով ում է աջակցել, այլ այն, թե ինչ է արվել: 

Պետությունը չի աջակցել, ոչ մի կոպեկ չի տվել, մենք արել ենք, սա այլ խնդիր է: Կոմիտասի մասին ներկայացում է բեմադրվել, որտեղ Կոմիտասի կենսագրությունն ու առաքելությունն է ներկայացվում, մեկ լրագրող չի լուսաբանել այն: 

Ինձ վիրավորում է այն, որ այդ թեմայով արդեն 7-րդ լրագրողը հարցազրույց է վերցնում ու որևէ մեկին Կոմիտասը, ներկայացումը, մշակույթը հետաքրքիր չեն: 

Այս ի՞նչ մոտեցում է: Զանգվածային լրատվամիջոցները Հայաստանում մի քանի մարդու կեղտոտ ներքնաշորը դարձրել են Հայաստանի դրոշ և ծածանում են ամբողջ աշխարհի դեմ, երբ Հայաստանն ունի Կոմիտասի նման դրոշ, որին չեն անդրադառնում»,-նշում է մեր զրուցակիցը: 

Մենք, իհարկե, նշեցինք, որ բոլորովին էլ մտադրություն չունեինք խոսել կոնկրետ այս՝ շատերի համար խնդրահարույց համարվող ներկայացման մասին, որ մեր նպատակը բոլորովին էլ հերթական անգամ այն գովազդելը և դրա մասին նյութ պատրաստելը չէ:

 Այս նյութի նպատակը մշակութային գործչի կարծիքն իմանալն էր՝ երկրում մշակութային կյանքի, հասարակությունում առկա խորքային անհանդուրժողականության մասին: Ցավոք, հարցազրույցն այն ընթացքը չունեցավ, որը մենք էինք ցանկանում: 

Գուցե զրույցի ստացվելուն խանգարեց պարոն Գինոսյանի զայրույթն ու վիրավորանքը, որ արժեքավոր միջոցառումները հաճախ պատշաճ չեն լուսաբանվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Արցախի ԱԺ պատգամավորը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր «Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում Եղանակը կցրտի 3-4 աստիճանով Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում (լուսանկար) Շմոլ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հուղարկավորությունը Նոր Հաճնում Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը․ ԱԱԾ Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին ու գիտխորհրդին, ապա վերադարձան դասի Եվրո-2020. որակավորման փուլի լավագույն ռմբարկուները «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկառուցվի Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային շահույթը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող մաս­նա­կի­ցը հաղ­թող է ճա­նաչ­վել ման­կա­կան «Եվ­րա­տե­սիլ» եր­գի մրցույ­թում Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ՈՒՂԻՂ. Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների երթը դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել․ «Փաստ» Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞. «Փաստ» «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին
website by Sargssyan