Ին­չո՞վ են իշ­խա­նու­թյուն­նե­րին խան­գա­րում հա­յա­գի­տա­կան առար­կա­ներն ու ազ­գա­յին ար­ժեք­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթամշակութային ոլորտում տեղի ունեցող գործընթացները այս օրերին հանրության ուշադրության կիզակետում են։ 

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ պարզ դարձավ, որ նոր իշխանությունների կրթական քաղաքականությունը իրենից ենթադրում է հայագիտական առարկաների դերի նվազեցում, որը տեղի է ունենալու դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու և «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու արդյունքում։

Այս ամենը ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է որպես կրթական համակարգի բարեփոխումների առանձին բաղադրիչ, սակայն այն չէր կարող մտահոգություն չառաջացնել հանրության շրջանում։ Եվ պատահական չէ, որ այս թեմայի շուրջ լուրջ աղմուկ բարձրացավ և քննադատությունների հոսք սկսվեց կառավարության հասցեին։

Չնայած դժգոհությունների խորացմանը՝ ԿԳՄՍ նախարարությունը ամենևին էլ մտադիր չէ հետ կանգնել իր առաջ քաշած ծրագրերից։ 

Եվ որպեսզի հանրությանը հնարավոր լինի համոզել, որ իրենց ծրագրերը բխում են կրթության զարգացման շահերից,  ինչպես հիմնական դեպքերում, օգնության է հասնում վարչապետը՝ իր լայվերով։ 

Պատահական չէ, որ Փաշինյանի հերթական ուղիղ եթերի հիմնական մեխը նվիրված էր կրթության ոլորտում իրենց կողմից նախատեսվող փոփոխություններին։ 

Վերջինս, ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորումները որոշակի ձևափոխումների ենթարկելով, փորձում էր հանրությանը համոզել, թե իրենց ծրագրերը առավել քան բխում են հանրության շահերից։ 

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կդասավանդվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում, իսկ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում կդառնան ոչ պարտադիր, քանի որ այսօրվա տեխնոլոգիական զարգացումը ենթադրում է, որ պետք է կենտրոնանալ ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն առարկաների վրա։

Փաշինյանն իր ասածները առավել փաստարկված դարձնելու նպատակով փորձում էր բերել արևմտյան առաջատար բուհերի օրինակներ՝ հարցադրումներ անելով, թե արդյո՞ք Հարվարդի համալսարանում պարտադիր դասավանդում են Ամերիկայի պատմություն, կամ արդյո՞ք Քեմբրիջի համալսարանում դասավանդում են Մեծ Բրիտանիայի պատմությունը և այսպես շարունակ։

Սակայն վարչապետը հաշվի չի առել, որ այս տեսանկյունից չարժե հայաստանյան բարձրագույն կրթական համակարգը համեմատել արևմտյան բուհերում գործող որոշակի մոտեցումների հետ, քանի որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և մեր առջև ծառացած արտաքին մարտահրավերները պահանջում են, որպեսզի հայագիտական առարկաների դասավանդումը լինի ամենաբարձր դիրքերում։ 

Մենք խնդիր ունենք ոչ միայն բուհերում մասնագետներ պատրաստել, այլև ձևավորել լիարժեք քաղաքացի, ազգային աշխարհայացք, նկարագիր և մտածելակերպ ունեցող մասնագետներ։ Իսկ այն հիմնավորումը, թե հայագիտական առարկաների պարտադիր լինելը խանգարում է բնագիտական առարկաների մակարդակի բարձրացմանը, շատ թույլ փաստարկ է։ 

Եվ եթե կա հայկական բուհերի ռեյտինգը միջազգային վարկանիշային ցուցակում բարձրացնելու նպատակադրում, ապա ԿԳՄՍ նախարարության նախատեսած փոփոխությունները ընդհանրապես դրա հետ կապ չունեն։ 

Ուստի բազմաթիվ հարցադրումներ են առաջ գալիս, թե ինչո՞վ են իշխանություններին խանգարում հայագիտական առարկաները, որ այդ թեմային վարչապետի մակարդակով հատուկ անդրադարձ է արվում։ 

Արդյոք պատահակա՞ն է, որ այս հարցը դիտարկվում է ազգային արժեհամակարգի դերակատարությունը նվազեցնելուն միտված իշխանությունների ընդհանուր քաղաքական գծի համատեքստում։

 

Իսկ մյուս կարևոր հարցն այն է, թե ինչո՞ւ են նոր իշխանություններն ակնառու այսպիսի քաղաքականություն որդեգրել, երբ գիտակցում են, որ հանդիպելու են հասարակության դիմադրությանը։ 

Հենց այստեղ է, որ կասկածներ են առաջանում, թե մեկուկես տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության իրականացման գործում եղել է որոշակի արտաքին ազդեցություն, իսկ հիմա եկել է այդ ուժերի առաջ քաշած պահանջներն իրականացնելու ժամանակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի. «Փաստ» Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ» Երբվանից ու որտեղից է սկիզբ առնում. «Փաստ» Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Ճապոնիայի հարավում ատոմակայանի վառելիքաձող են գտել Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց Հայաստանի էներգահամակարգի զարգացման պլանը նախատեսում է փակել ՀԱԷԿ-ը մինչեւ 2027 թվականը Օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը
website by Sargssyan