Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, կար­ծես հետ­հաշ­վար­կի ժա­մա­ցույցն ար­դեն մի­աց­ված է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական զարգացումները ակտիվ ընթացք են ստացել, և թեժ աշունը լիովին իր տարերքի մեջ է: Սակայն զարմանալին այն է, որ քաղաքական գործընթացների զարգացման տեմպը պրոգրեսիվ բնույթ չունի, քանի որ հանրության ուշադրությունը երկրի զարգացման, աշխատատեղերի բացման, ներդրումային վերելքի, արտաքին քաղաքական ձեռքբերումների փոխարեն կենտրոնացած է հիմնականում այնպիսի խնդիրների վրա, որոնք երկրի զարգացման տեսլականի մեջ ներառվող խնդիրների հետ որևէ կապ չունեն: 

Մամուլում անընդհատ բարձրացվում են թեմաներ կառավարության կողմից ոչ արդյունավետ ծախսերի մասին, սակայն վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին մի շարք աղմկահարույց իրադարձություններ, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացրել է նախարարների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել, 55 մլն դոլարով պատրաստվում է նոր ինքնաթիռ ձեռք բերել, միայն իր կառավարական առանձնատան վերանորոգման համար մոտ 200 հազար դոլար է տրամադրել և այլն: 

Սրան գումարած՝ այս օրերին բազմազան լուրեր են շրջանառվում խորհրդարանում մեծաթիվ և անիմաստ գործուղումների և պետական միջոցները ոչ արդյունավետ օգտագործելու մասին:

Հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է հենց այս փուլում իշխանությունը սկսել մեծ գումարներ ծախսել, ճոխություններ թույլ տալիս իրեն՝ առանց արդյունավետությունը հաշվի առնելու, այն դեպքում, երբ, օրինակ՝ մի քանի ամիս առաջ նույն Փաշինյանը հեծանիվով էր գործի գնում՝ ցույց տալու համար, թե համեստ պաշտոնյայի կյանք է վարում, և նույնը խորհուրդ էր տալիս նաև մյուս պաշտոնյաներին: 

Ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի գործելաոճի փոփոխությունը, մի՞թե վերջինս չի գիտակցում, որ հանրությունն իրենից պահանջում է, որ պետական բյուջեի գումարներն օգտագործվեն ըստ անհրաժեշտության:

Այս հարցերին պատասխանելու համար պետք է դիտարկել, թե ինչպիսի վիճակ է տիրում պետական համակարգում և ինչպիսի ընթացք են ստանալու քաղաքական զարգացումները: 

Եվ եթե այս ամենը վերլուծում ենք, ապա պարզ է դառնում, որ կառավարման համակարգը լճացման փուլում է գտնվում, քանի որ չկա զարգացման տեսլական, թե ինչ խնդիրներ պետք է լուծել:

Կառավարման համակարգում ընդհանոր առմամբ անորոշ և անկանխատեսելի իրավիճակ է, որովհետև ցանկացած օր վարչապետը կարող է առավոտյան արթնանալ և ըստ տրամադրության որոշել՝ այս կամ այն գերատեսչության ղեկավարը պետք է հեռանա, կամ այսինչ կառույցն անհրաժեշտ չէ, պետք է լուծարել և այլն:

Այսպիսի տարերային իրավիճակին գումարվում է այն հանգամանքը, որ պետության համար առանցքային նշանակություն ունեցող տարբեր կառույցների ղեկավարներ են դարձել մարդիկ, որոնք, մեղմ ասած, չեն տիրապետում իրենց ոլորտին, իսկ իրենց միակ արժանիքը քայլելն է, ասինքն՝ իշխանափոխությանը մասնակցելը: 

Կա վարչապետ Փաշինյան, կան իրենք, չկա վարչապետ Փաշինյան, չկան իրենք: 

Իսկ առանց պետական համակարգի արդյունավետ գործունեության հնարավոր չէ երկարատև կտրվածքով հաջողություններ գրանցել տարբեր ոլորտներում: 

 

Բացի այդ, իշխանություններին այսքան ժամանակ չի հաջողվել ձևավորել օրակարգ, որի շուրջ հնարավոր կլինի համախմբել բնակչությանը, այլ ընդհակառակը՝ հասարակության բաժանումը տարբեր սեգմենտների և թշնամանքի խորացումը նոր տեսք է ստանում: 

Ուստի անսպասելիորեն իշխանության վերին էշելոններում հայտնված մարդկանց համար պետք է տեսանելի լինի, որ երկարաժամկետ հեռանկարում չեն կարող պահպանել իրենց վարկանիշը և հանրային վստահության մակարդակը:

Կարճ ասած՝ այնպիսի տպավորություն է, որ ներկայիս իշխանությունը գիտակցում է, որ իր հետհաշվարկի ժամացույցն արդեն միացված է, և այս իրավիճակում թավշյա իշխանավորներին այլ բան չի մնում, քան առավելագույնս օգտվել ժամանակավոր կարգավիճակից: 

Սակայն նման գործելակերպը և մեծ արագությամբ բյուջեի միջոցները քամուն տալը կարող է ավելի կարճացնել իշխանությունների ժամանակը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի. «Փաստ» Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ» Երբվանից ու որտեղից է սկիզբ առնում. «Փաստ» Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Ճապոնիայի հարավում ատոմակայանի վառելիքաձող են գտել Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց Հայաստանի էներգահամակարգի զարգացման պլանը նախատեսում է փակել ՀԱԷԿ-ը մինչեւ 2027 թվականը Օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը
website by Sargssyan