Ով­քե՞ր են փոր­ձում «պղտոր ջրում ձուկ որ­սալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում իր ճեպազրույցի ժամանակ պատասխանեց հանրությանը հուզող ու հետաքրքրող մի շարք առանցքային հարցերի։ Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովին, որն ուսումնասիրում է ապրիլ յան պատերազմի մանրամասները։ 

Տոնոյանն իր խոսքում ասել է, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: Փաստացի նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովը պաշտպանության ոլորտի հետ կապված առանձնապես սենսացիոն որևէ բացահայտում չի անի։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հայտարարությունը Տոնոյանը հենց այնպես չի արել, քանի որ տեղեկատվական դաշտում գործող որոշ շրջանակներ պարբերաբար անհասկանալի ու արհեստական ինտրիգներ էին ստեղծում՝ փորձելով ապրիլ յանի շուրջ ստեղծել հերթական միֆերը։ Տոնոյանի հայտարարությունը, թերթի տեղեկություններով, բավականին ցավագին են ընդունել հատկապես «սորոսական» և «լևոնական» թևի որոշակի շրջանակներ, քանի որ նախարարի ասածից պարզ է դառնում, որ տվյալ հանձնաժողովը ստեղծվել է արհեստականորեն, և առանցքային ու ֆունդամենտալ ոչ մի բացահայտում հանրությանը չի սպասվում։ 

Թերթի աղբյուրը նաև փոխանցել է, որ իշխանության ներսում կա մի շրջանակ, որը ձգտում է վարչապետ Փաշինյանին ապատեղեկացնել անվտանգության հարցերում և բանակի վերաբերյալ պարբերաբար «սլիվներ» են ներկայացնում՝ իբրև զինվորականության շրջանում առկա է դժգոհություն և այլն: 

Նախարար Տոնոյանն իր խոսքում ակնարկել է, որ կան «խոհանոցային» շրջանակներ, որոնք փորձում են ստեղծել այդպիսի դժգոհության տպավորություն, ինչը իրականության հետ որևէ աղերս չունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի. «Փաստ» Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ» Երբվանից ու որտեղից է սկիզբ առնում. «Փաստ» Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Ճապոնիայի հարավում ատոմակայանի վառելիքաձող են գտել Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց Հայաստանի էներգահամակարգի զարգացման պլանը նախատեսում է փակել ՀԱԷԿ-ը մինչեւ 2027 թվականը Օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը
website by Sargssyan