Քննադատությունները շատացել են,երբ գործ ես անում քննադատություն է լինում.Ա.Հարությունյանը` աղմկահարույց ներկայացման մասին

«ՀուԶանք ու զանգ» ֆուտուրիստական ներկայացումը դրամաշնորհային ծրագիր է, իսկ նախարարությունը դրամաշնորհների ընտրության հարցում իրականացնում է տեխնիկական գործառույթ։ Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` նշելով, որ ինքը չի տեսել  ներկայացումը:

«Դա դրամաշնորհային ծրագիր է, որի շրջանակներում  ցուցադրված  ներկայացման ժամանակ ընթերցվել են 20-րդ դարի մեր հեղինակների գործերը Հանրապետության հրապարակում։ Արդյունքների մասին կխոսենք այն ժամանակ, երբ նրանք կարգի եւ պայմանագրի համաձայն կներկայացնեն իրենց ֆինանսական եւ բովանդակային արդյունքները։ Դրանից հետո նոր նախարարությունը կարող է գնահատական տալ։ Նախարարությունը դրամաշնորհների ընտրության հարցում իրականացնում է տեխնիկական գործառույթ։ Նախարարի հրամանով ձեւավորվում են գեղագիտական խորհուրդներ, եւ այդ խորհուրդները  յուրաքանչյուր ուղղությունով, ըստ ներկայացված հայտերի, կողմ կամ դեմ են քվեարկում այդ նախագծերին եւ որոշում են կայացնում դրամաշնորհ տրամադրելու եւ չտրամադրելու վերաբերյալ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչ չափանիշներով է կատարվում ընտրությունը,  նախարարն ասաց, որ հստակ չափանիշներ չկան. «Հանձնաժողովը գեղագիտական է, դժվար է շատ կոնկրետ չափանիշներ սահմանել մշակութային որեւէ նախաձեռնության համար, եւ մասնագետներն իրենց փորձի եւ գիտելիքների հիման վրա նման եզրակացություններ են տալիս, բայց որպեսզի սուբյեկտիվիզմ չլինի, իմ հրահանգով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կոնկրետ չափանիշներ է սահմանելու դրամաշնորհների համար։ Վերջին շրջանում  նախարարության հասցեին քննադատությունները շատացել են: Երբ որ գործ ես անում քննադատություն լինում է, չեն քննադատում  նրանց, ովքեր գործ չեն անում։ Այն լճացած վիճակները, որ եղել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտում, պետք է քննադատության արժանանան, որովհետեւ բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում շատ անմիջական առնչություն ունեն այդ թվում՝ կարծրացած, մաֆիոզ խմբերի շահերին, որոնք նախկինում այս ոլորտների հաշվին բարգավաճել են և հիմա պարզ, հասարակ, թափանցիկ տրամաբանություն է մտցվել համակարգում, բնականաբար, կան դժգոհություններ»։

Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։

«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի. «Փաստ» Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ» Երբվանից ու որտեղից է սկիզբ առնում. «Փաստ» Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Ճապոնիայի հարավում ատոմակայանի վառելիքաձող են գտել Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց Հայաստանի էներգահամակարգի զարգացման պլանը նախատեսում է փակել ՀԱԷԿ-ը մինչեւ 2027 թվականը Օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը
website by Sargssyan