Աշ­խար­հում չկա առա­վել տխուր վեպ, քան վե­պը սի­րի­ա­կան վի­նեգ­րե­տի մա­սին. ինչպե՞ս ծնվեց անհասկանալի որոշումը

svpressa.ru-ն «Սիրիական վինեգրետ. Էդուարդ Լիմոնովը սիրիական Քրդստանի իրավիճակի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ քաղաքականության մեջ չի լինում այնպես, որ մի ժողովուրդը լավն է, իսկ մյուսը՝ վատը: Ավելի լավ է ընկերություն անել և պայմանավորվածություններ ձեռք բերել այն ազգերի հետ, որոնք չունեն ընդհանուր սահմաններ Ռուսաստանի հետ: 

Ընդ որում, հարց է, թե արդյոք հնարավոր կլինի՞ ընկերություն անել: 

Օրինակ՝ Ուկրաինայի հետ հաստատ խաղաղություն չի լինի, քանի որ նրանք արդեն ռուսներին ատում են այնպես, ինչպես լեհերը, որոնց մոտ այդ ատելությունը կուտակվել է դեռևս միջին դարերից: Իսկ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, թեև ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, բայց դարձյալ խիստ վատ է վերաբերվում ռուսներին: 

Հայերն ասում են, որ ցեղասպանության ժամանակ իրենց կոտորել են ոչ այնքան թուրքերը, որքան քրդերը: Իսկ այսօր թուրքերը քրդերի ամենակատաղի և դաժան թշնամիներն են: 

Ընդ որում, Թուրքիայի տարածքում ներկայումս 20 միլիոն քուրդ կա: Իսկ ընդհանրապես քրդերի քանակը մոտ 40 միլիոն է: Քրդերի բախտը չի բերել, նրանք աշխարհի ամենամեծ բաժանված ժողովուրդն են և պատկանում են չորս երկրների՝ Թուրքիա, Սիրիա, Իրան և Իրաք: 

Իրանում 5,5 միլիոն քուրդ կա, իսկ Իրաքում և Սիրիայում՝ մոտ 14,5 միլիոն: Քրդերը անգամ քնի մեջ են տեսնում իրենց անկախ պետությունը: Եթե նման պետություն ստեղծվի, ապա այն կչեզոքացնի Թուրքիային առնվազն մի հարյուր տարով և ձեռքի հետ էլ նրա տարածքները կփոքրացնի: Իսկ ինչո՞ւ է պետք դա իմանալը:

 Պետք է նրա համար, որ Ռուսաստանին շահավետ կլինի Մերձավոր Արևելքում աջակցել քրդերին, քանի որ Ռուսաստանի ազգային շահերը պահանջում են, որ լինի քրդական պետություն: Իսկ դրա փոխարեն Ռուսաստանը միշտ աջակցել է դավաճան, խորամանկ, պրագմատիկ և նենգ թուրքերին: 

Եթե փորձենք հասկանալ, թե ինչու է հիմա աջակցում թուրքերին, ապա հետաքրքիր պատկեր է ստացվում. ԱՄՆ-ը աջակցում է քրդերին, իսկ ռուսները չեն աջակցում, քանի որ ամերիկացիներն են աջակցում, և փոխարենը փրկում են Էրդողանին, չնայած նրա թիկնապահը հեռուստատեսության ուղիղ եթերում սպանում է դեսպան Կառլովին, խփված ինքնաթիռի օդաչու Պեշկովին սպանում են օդապարիկով իջնելիս և այլն, և այլն: Իսկ ի՞նչ է պատահել: 

Պարզվում է՝ ռուսները շատ են ուրախացել, որ անիծյալ ՆԱՏՕ-ից թուրքական ձկնիկը լողում է Ռուսաստանի ուղղությամբ, ինքնագնահատականն աճել է: Ուրախացել են այն երեխաների նման, որոնց հաջողվել է իրենց շարքերը քարշ տալ հարևան բակի երեխային՝ չնայած գիտեն, որ նա խիստ հաշվենկատ է: Եվ ստացվել է այն, ինչ պետք է ստացվեր. Թուրքիան, խախտելով բոլոր պայմանավորվածությունները և բացարձակապես սեփական շահերը հետապնդելով, ներխուժել է սիրիական Քրդստան՝ քանդելով Ռուսաստան-Իրան-Սիրիա-Թուրքիա հանգույցը: 

Այդ ամենից անգամ ինքը՝ Էրդողանն է թեթև շփոթվել, բայց մտածելով, թե ինչպես դուրս գա իրավիճակից, անմիջապես թռել է Սոչի՝ Պուտինին հանդիպելու: 

Պուտինի հետ Սոչիում վեցժամյա քրտնաթոր զրույցից հետո ծնվել է անհասկանալի որոշում. Ռուսաստանը պարտավորվում է ճնշում գործադրել քրդերի վրա, որպեսզի նրանք կարճ ժամկետում դուրս գան «անվտանգության գոտուց»: Իսկ ստացվում է այն, որ Թուրքիան Ռուսաստանին ուղղակի շանտաժի է ենթարկում: 

Ինչպե՞ս կարող են այդ գոտում բնակվող քրդերը լքել այն, չէ՞ որ նրանք այնտեղ ուղղակի բնակվում են, նրանք այնտեղ քաղաքներ ունեն, այնտեղ երեխաներ և կանայք են բնակվում: Արդեն իսկ 300 հազար գաղթյալներ լքել են սիրիական Քրդստանը, հարց է ծագում՝ արդյո՞ք մնացածը ևս կլքեն: 

Ընդհանուր առմամբ այս ամենը կոչվում է ժողովրդի արտաքսում իրենց բնակության վայրից, որը հանդիսանում է միջազգային հանցագործություն: 

Ըստ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների, սիրիական Քրդստանի տարածքում ներկայումս գտնվում է երկու կառավարական բանակ (Սիրիա և Թուրքիա) և ռուսական ռազմական ոստիկանությունը: Գումարած դրան՝ այնտեղ են նաև ԻԳԻԼ ահաբեկչական պետության դեմ պատերազմում կոփված քրդական զինված խմբավորումները և նաև թրքամետ Սիրիական ազատագրական բանակի հրոսակները: 

Մոսկվան ոչ միայն Անկարային է հանձնել «անվտանգության գոտին», այլ նաև պարտավորեցրել է Ասադին՝ օգնել իր հին թշնամի Էրդողանին: 

Նշված բանակների զինծառայողների և հրոսակների մոտ լրիվ անկառավարելի վիճակ է: 

Եվ այդ իսկ պատճառով վաղ թե ուշ (ավելի շուտ վաղ, քան թե ուշ) տեղի կունենան զինված ընդհարումներ և ջարդեր: 

Պետք է սպասել վատ լուրերի բոլորի համար: Այս ամենին գումարած՝ ամերիկացիներն էլ հեռացել են: Այնպես չէ, որ գնացել են, և այնպես էլ չէ, որ մնացել են: 

Վերադարձել են իբր թե նավթային դաշտերը պաշտպանելու համար: Իսկ հիմա էլ հայտարարել են, թե կարողացել են վերացնել ԻԳԻԼ-ի ղեկավար խալիֆ ալ Բաղդադիին: 

Եթե դա այդպես է, ապա Թրամփը փորձում է կոմպենսացնել ամերիկյան զորքերի հեռացումը Սիրիայից ալ Բաղդադիին վերացնելով: 

Բայց հարց է՝ արդյոք վերացրե՞լ են: 

«Աշխարհում չկա առավել տխուր վեպ, քան վեպը սիրիական վինեգրետի մասին»: 

Ահա այդպես:

Կամո Խաչիկյան

 

Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զգում իրազեկ չլինելու պատճառով. «Փաստ» Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները. «Փաստ» Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ» Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ» «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ» Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը. «Փաստ» Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. «Փաստ» Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում
website by Sargssyan