Որքանո՞վ են նվազել ԱԳ փոխնախարարի դրամական միջոցները և ի՞նչ գույք է նա ձեռք բերել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի դրամական միջոցները 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել են 10 500 ԱՄՆ դոլար և 30 825 եվրո:

 Նշված դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա վերջում նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 540 ԱՄՆ դոլար և 15 054 եվրո:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Ա. Ապիտոնյանի 2018թ. տարեկան հայտարարագրից: 

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ԱԳ փոխնախարարը 2018թ. հարկային տարում 50 000 ՀՀ դրամով վաճառել է հողամասը: Բացի այդ, 10 000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «MERCEDESBENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա: 

ԱԳ փոխնախարարի փոխառությունները 2018թ. հարկային տարվա վերջում կազմել են 15 054 եվրո և 40 000 ԱՄՆ դոլար:

Փոխնախարարը 2018թ.-ին ստացել է 820 եվրո և 474 ԱՄՆ դոլար եկամուտ, որոնք գոյացել են այլ եկամուտներից: 

Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 69 132 եվրո: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 243 եվրո եկամտի մասին: Ա. Ապիտոնյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնը ստանձնել է 2018թ. դեկտեմբերին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan