«Լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն ունենք կա­ռա­վա­րու­թյան հետ». «Նա­ի­րի­տի» ճա­կա­տա­գի­րը մնում է անո­րոշ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայել յանը տեղեկացնում է՝ գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը դատի է տվել նույն գործարանի համակարգող խմբին: 

«Մի քանի ամիս առաջ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Չինաստանի քաղաքացիները գաղտնի մտել են գործարան, որպեսզի «տանեն» կաուչուկի արտադրության բութադիենային տեխնոլոգիային առնչվող փաստաթղթերը: 

Մեր մտահոգությունների մասին տեղեկացրեցինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին: Նա իր հարցազրույցներից մեկում ասել էր՝ եթե մեր մտահոգությունները ճիշտ լինեն, ապա «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթել յանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: 

Մի քանի օր անց Սիսեռյանը հաստատեց, որ Ռուբեն Սաղաթել յանը կառավարության հետ չի համաձայնեցրել Չինաստանի քաղաքացիների՝ գործարանի տարածք մուտք գործելը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իսրայելյանը:

Նա նշում է, որ հենց այս հրապարակումներն է սնանկության կառավարիչը որպես զրպարտություն դիտարկել և դատի տվել գործարանի մի խումբ աշխատակիցների: 

Իսրայելյանը հիշեցնում է՝ երբ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Չինաստանի քաղաքացիները գաղտնի մուտք են գործել «Նաիրիտ» գործարանի տարածք, Վարագ Սիսեռյանը խոստացավ, որ կդիմի ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանք հետաքննություն իրականացնեն՝ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել: 

«Չինաստանի քաղաքացիները մուտք են գործել գործարանի տարածք, փորձել են ծանոթանալ բութադիենային տեխնոլոգիային, որով կաուչուկ է արտադրվում և որը նրանց մոտ չկա, փորձել են ստանալ գծագրերը, որը գաղտնիք է: Մենք ցանկանում ենք գործարանն այս տեխնոլոգիայով վերաշահագործել: Բութադիենային տեխնոլոգիան Չինաստանում բացակայում է: 

Այն Հայաստան է բերվել Անգլիայից, և, ըստ իմ ունեցած տեղեկատվության, անգլիացիները պայման են դրել Հայաստանի առաջ, որը մենք իրավունք չունենք այդ տեխնոլոգիան ինչ-որ մեկին տալ: 

Երբ «Նաիրիտի» նախկին աշխատողներից տեղեկություններ էինք ստացել, որ իրենց հրավիրել են գործարան, որպեսզի նրանք այդ տեխնոլոգիային վերաբերող թղթերը հանեն, մեզ մոտ կասկածներ առաջացան, որ հնարավոր է՝ փորձ է արվում այդ տեխնոլոգիային վերաբերող փաստաթղթերը փոխանցել չինացիներին: 

Իսկ դա մեզ համար վտանգավոր կլիներ. բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի ինքնարժեքը բավական ցածր է: 

Չինացիներն աշխատում են ացետիլինային տեխնոլոգիայով, իրենց մոտ կաուչուկի ինքնարժեքը բավական բարձր է ստացվում՝ 4000 դոլարից ավելի: Եթե իրենց մոտ էլ կաուչուկի ինքնարժեքը ցածր լիներ, ապա մեզ համար շուկա մտնելը և այն գրավելը շատ ավելի բարդ կլինի»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ ներկայումս գործարանում ներդրում անելու ցանկություն ունեցող կա՞: «Ներդրողներ կան, բայց նրանք ցանկանում են հասկանալ, թե կառավարությունն ինչ պայմաններով է գործարանը տալիս ներդրողներին: Ե

րեք ամսից ավելի է՝ աշխատում ենք կառավարության հետ, բայց, ցավոք, չենք կարողանում նրանց հետ գալ ընդհանուր հայտարարի հետևյալ հարցում: «Նաիրիտ» գործարանն ունի շատ մեծ՝ մոտավորապես 80 մլն դոլարի պարտավորություն պետության առջև: 

Այդ պարտքն առաջացել է ոչ թե գործարանի աշխատելու պայմաններում, այլ պետության կողմից մասնավոր սեփականատիրոջ փոխարեն աշխատողներին աշխատավարձ տալու հետևանքով: 2010 թվականից գործարանը չի աշխատել, 2010-15 թվականներին պետությունը, պետական ընկերությունները «Նաիրիտ» գործարանին միշտ փոխառություններ են տվել՝ բավական բարձր աշխատավարձեր վճարելու համար: 

Դեռևս այն ժամանակ ասվում էր՝ ինչո՞ւ են մարդկանց նման բարձր աշխատավարձեր տալու համար փոխառություններ վերցվում այն դեպքում, երբ գործարանը չի աշխատում: Առաջարկվում էր մարդկանց մի մասին ազատել աշխատանքից, իսկ մյուսների աշխատավարձն էլ նվազեցնել, բայց այն ժամանակ կառավարությունը նման քայլի չգնաց: Մինչև 2015 թվականը ամսական մոտավորապես 1 մլն դոլար աշխատավարձ էր տրվում մարդկանց: 

Հիմա կառավարությանն ասում ենք՝ եթե այն ժամանակ չաշխատող գործարանին, մասնավորին այդքան գումար եք տվել, այժմ այդ պարտքը մի կողմ թողեք: Որևէ ներդրող 80 միլիոն դոլար պարտքն ուրիշի փոխարեն չի փակի: Եթե շահագրգիռ եք, որ գործարանն աշխատի, ապա այդ մեծ պարտքի մասին մոռացեք:

 Այնտեղ կան պարտքեր նաև մասնավոր ընկերություններին: 

Պետությունը կարող է ներդրողին առաջարկել, որ պատրաստ է պետական պարտքը զրոյացնել, իսկ մասնավոր պարտքերի վերաբերյալ առաջարկի, որպեսզի ներդրողը բանակցի մասնավոր ընկերությունների հետ, իսկ պետությունն էլ օժանդակի, որ դրանք մարվեն գործարանի աշխատելուց հետո և ոչ թե հիմա»,-առաջարկ է հնչեցնում քիմիական նախկին հսկայի նախկին տնօրենը:

Նա ընդգծում է՝ ներկայումս կառավարության դիրքորոշումն այսպիսին չէ: «Էներգետիկայի նախարարությունը, որը եղել է այդ պարտքերի ստեղծման հիմնական «քավորը», քանի որ նրա ենթակայության ընկերությունները՝ Երևանի ՋԷԿ-ը, «Նաիրիտ-2»-ն են այն ժամանակ գումարներ տվել գործարանին, հիմա իր պարտքը հետ է պահանջում: 

Ահա այս հարցի շուրջ բավական լուրջ տարաձայնություն ունենք կառավարության հետ: Վախենում եմ, որ կառավարությունը չհամաձայնի այդ պարտքերը մարել, ինչի պատճառով ներդրողներ չլինեն, իսկ հետևանքը կլինի գործարանի վերջնական փակումը»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի. «Փաստ» Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո». «Փաստ» Երբվանից ու որտեղից է սկիզբ առնում. «Փաստ» Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Ճապոնիայի հարավում ատոմակայանի վառելիքաձող են գտել Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց Հայաստանի էներգահամակարգի զարգացման պլանը նախատեսում է փակել ՀԱԷԿ-ը մինչեւ 2027 թվականը Օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը
website by Sargssyan