Բաթոյանը շնորհավորական խոսք է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումն ու կայացումը: Այս մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի շնորհավորական խոսքում՝ ուղղված Սոցիալական աշխատողի օրվա առթիվ:

«Այսօր մենք տոնում ենք սոցիալական աշխատողի օրը: Դուք՝ ձեր աշխատանքով, կոչված եք աջակցելու նրանց, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում: Ձեր աշխատանքը բարդ է, պատասխանատու, բայց նաև՝ անգնահատելի: Դուք առաջինն եք հայտնվում այնտեղ, որտեղ ձեր օգնության կարիքը կա: Ձեր աշխատանքը հաճախ նաև չափազանց ծանրաբեռնված է՝ այլոց հոգսերով և կարիքներով, բայց դուք նաև դրանց հաղթահարման բերկրանքը կիսողն եք: Դուք ամեն օր աշխատում եք մեր հասարակության առավել խոցելի խմբերի հետ, փնտրում լուծումներ, գնահատում ռիսկեր: Այս ամենի համար պետք է ոչ միայն լուրջ մասնագիտական պատրաստվածություն, այլև մարդակենտրոն մոտեցում և առանձնահատուկ զգայունություն: Ձեր առաքելությունը մարդկանց կյանքը որակապես ավելի լավը դարձնելն է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումն ու կայացումը, որովհետև ի դեմս Ձեզ մենք տեսնում ենք մեր առաջնային գործընկերներին: Մեր հայրենակիցների առջև ծառացած շատ խնդիրների լուծումը կախված է նաև Ձեր աշխատանքից»,-ասաված է նախարարի խոսքում:  Նա նշել է, որ այդ նպատակին է ուղղված նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի զարգացումը, ինչը ոչ միայն կթեթևացնի քաղաքացիների հոգսը՝ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայությունները կենտրոնացնելով մեկ վայրում՝ մեկ պատուհանի սկզբունքով, այլև առավել համակարգված կդարձնի սոցիալական բոլոր ծառայությունների համագործակցությունը:

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական օրվա առթիվ և ցանկանում, որ երբեք չմոռանաք մի պարզ ճշմարտություն՝ ձեր աշխատանքն ուղղված է ամենակարևորին՝ մարդուն և նրա իրավունքների պաշտպանությանը: Շնորհակալ եմ Ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքի համար: Հավաստիացնում եմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անելու է ամեն բան, որպեսզի դուք ձեզ ավելի գնահատված և արժևորված զգաք»,-նշել է նախարարը:

Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի տար­վա շրջա­նակ­նե­րում Ֆրան­սի­ա­յում առա­ջին ան­գամ թո­ղարկ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով փոս­տա­յին նա­մա­կա­նիշ Պե­տու­թյու­նը իրեն շատ բա­ներ կա­րող է թույլ տալ, բայց ոչ մի դեպ­քում չի կա­րող թույլ տալ լի­նել ծի­ծա­ղե­լի Գ.Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին Ի՞նչ գույք և դրամական միջոցներ է հայտարարագրել նախագահի նորանշանակ օգնականը․ «Փաստ» Կոտ­րե­լով «կի­նը պետք է տա­նը նստի» կարծ­րա­տի­պը. «Փաստ» ՀՀ քա­ղա­քա­ցի­ու­թյան վե­րա­բե­րյալ դի­մում­նե­րը կքննարկ­վեն 90 օր­վա ըն­թաց­քում. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես չու­նի մեր­ձա­վո­րա­րև­ե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյուն». «Փաստ» Դե­կո­րա­ցի­ա­նե­րը իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար եր­կա­րա­ժամ­կետ խնդիր չեն կա­րող լու­ծել. «Փաստ» Հան­րու­թյան գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու փո­խա­րեն ճիշտ կլի­նի հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տել բարդ իրա­վի­ճա­կին. «Փաստ» «Հարկային բեռը փոխանցվելու է հասարակության բոլոր խմբերին». «Փաստ» Տեղական արտադրանքը նույնպես կթանկանա. «Փաստ» Խտրական վերաբերմունք աշխատակիցների նկատմամբ. «Փաստ» Ամուլ­սա­րի «խմո­րը» շատ ջուր է վերց­նե­լու. «Փաստ» Պուտինն ասել է, որ հարաբերություններ չունի Զելենսկու հետ Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. Ավինյան Թուրքիայում հին հայկական գորգ է հանվել վաճառքի 150 հազար դոլարով
website by Sargssyan