Հայտնաբերվել է Երեւանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդն ու նրա ավտոմեքենան (ֆոտո)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերել են երեկ Երեւանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան եղել է Audi մակնիշի, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել են այդ ուղղությամբ, որից հետ Audi-ի վարորդը, ով տանը չի եղել, իմանալով, որ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են դեպքի հանգամանքները, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են քննչական բաժին։

Նա Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Հրաչյա Թ․-ն է։ Քննիչի հանձնարարականով Audi մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սենո Գ.-ն իր վարած ВАЗ 211440 մակնիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնություն էր ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել էր Երեւանի 1-03 շտապօգնություն եւ կատարվածի մասին տեղեկացրել Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վարորդը նույնիսկ զրուցել էր գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ, որն ասել էր, որ կարիք չկար շտապօգնություն կանչել, սակայն վարորդը կանչել էր եւ մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել էր, սակայն նախաքննության շահերից ելնելով, այդ պահին չէինք հրապարակել, կրկնակի վրաերթի էր ենթարկել կնոջը, իսկ վարորդը մի կերպ էր փախել, սակայն կինը տեղում մահացել էր: Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով: Վարորդ Սենո Գ.-ն տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության. պարզվել էր, որ նա եղել էր սթափ:

 

Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի տար­վա շրջա­նակ­նե­րում Ֆրան­սի­ա­յում առա­ջին ան­գամ թո­ղարկ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով փոս­տա­յին նա­մա­կա­նիշ Պե­տու­թյու­նը իրեն շատ բա­ներ կա­րող է թույլ տալ, բայց ոչ մի դեպ­քում չի կա­րող թույլ տալ լի­նել ծի­ծա­ղե­լի Գ.Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին Ի՞նչ գույք և դրամական միջոցներ է հայտարարագրել նախագահի նորանշանակ օգնականը․ «Փաստ» Կոտ­րե­լով «կի­նը պետք է տա­նը նստի» կարծ­րա­տի­պը. «Փաստ» ՀՀ քա­ղա­քա­ցի­ու­թյան վե­րա­բե­րյալ դի­մում­նե­րը կքննարկ­վեն 90 օր­վա ըն­թաց­քում. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես չու­նի մեր­ձա­վո­րա­րև­ե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյուն». «Փաստ» Դե­կո­րա­ցի­ա­նե­րը իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար եր­կա­րա­ժամ­կետ խնդիր չեն կա­րող լու­ծել. «Փաստ» Հան­րու­թյան գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու փո­խա­րեն ճիշտ կլի­նի հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տել բարդ իրա­վի­ճա­կին. «Փաստ» «Հարկային բեռը փոխանցվելու է հասարակության բոլոր խմբերին». «Փաստ» Տեղական արտադրանքը նույնպես կթանկանա. «Փաստ» Խտրական վերաբերմունք աշխատակիցների նկատմամբ. «Փաստ» Ամուլ­սա­րի «խմո­րը» շատ ջուր է վերց­նե­լու. «Փաստ» Պուտինն ասել է, որ հարաբերություններ չունի Զելենսկու հետ Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. Ավինյան Թուրքիայում հին հայկական գորգ է հանվել վաճառքի 150 հազար դոլարով
website by Sargssyan