Մ23 ԱԱ․ Նորայր Հախոյանը վիճահարույց գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի մրցակցին

Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության 55 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախոյանը 2։7  հաշվով պարտվեց ադրբեջանցուն՝ վիճահարույց գոտեմարտում:

Հախոյանը պայքարը սկսեց մեծ ակտիվությամբ՝ ճնշելով մրցակցին բռնվածքներով: Ադրբեջանցին մի քանի անգամ գորգի մրցավարին ցույց տվեց բռնվածքը, թե ինչպես է Հախոյանը ծալում մատները: Հայ ըմբիշը ստացավ առաջին նկատողությունը: Ադրբեջանցի մարզիկը նաեւ կանգնեցրեց գոտեմարտը Հախոյանից կզակին հարված ստանալու պատճառով:

Գորգի մրցավարը երկու միավորը նվիրեց ադրբեջանցուն եւ եւս մեկ նկատողություն՝ Հախոյանին:

Հայ ըմբիշը մեկ միավոր վաստակեց մրցակցի պասիվության համար եւ պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ, բայց չկարողացավ պոկել մրցագորգից Ալիեւին: Առաջին մրցափուլը Հախոյանն ավարտեց 1:2 պարտությամբ եւ մեկ զգուշացումով:

Երկրորդ մրցափուլի մեկնարկում հայ ըմբիշը գորգի մրցավարին ցուցադրեց ադրբեջանցու թաց մարմինը, սակայն մրցավարը չնկատելու տվեց: Հաշիցը հավասարվեց Զաուր Ալիեւի պասիվության համար եւ Հախոյանը կրկին պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ: Հայաստանի ներկայացուցիչը գլորում կատարեց, սակայն ինքը հայտնվեց մրցակցի տակ: Գորգի մրցավարը 1 միավոր շնորհեց հայ ըմբիշին՝ ադրբեջանցու ոտքով պաշտպանվելու համար:

Իսկ կողային մրցավարները եւ գլխավոր մրցավարը չհամաձայնեցին գորգի մրցավարի հետ եւ երկու միավոր տվեցին ադրբեջանցուն, հաշիվը դարձնելով 4:2:

Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը բողոքարկեց գլխավոր մրցավարի որոշումը, բայց մրցավարական հանձնաժողովը չբավարեց բողոքարկումը եւ եւս մեկ միավոր տվեց ադրբեջանցուն՝ 5:2:

Բողոքարկումից հետո Նորայր Հախոյանն ավելի ագրեսիվ սկսեց գոտեմարտել՝ մի քանի անգամ գլխով հարվածելով ադրբեջացնուն, որը պարբերաբար ցավից գոռում էր, կանգնեցնում գոտեմարտն ու մրցավարներին ցուցադրում ստացած հարվածները: Գոտեմարտի վերջին վայրկյաններին գորգի մրցավարը եւս երկու միավոր շնորհեց ադրբեջանցուն՝ Հախոյանի ոչ ճիշտ բռնվածքի եւ մրցակցի մատները միտումնավոր ծալելու համար: Նորայր Հախոյանը պարտվեց 2:7 հաշվով:

Վերջում հայ ըմբիշն արդեն կորցրել էր ինքնատիրապետումը եւ ցանկանում էր հաշիվ պարզել ադրբեջանցու հետ հենց գորգում, սակայն գորգի մրցավարը միջամտեց:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 4:4 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեֆերշաեւին: Վերջինը միավորը վաստակելու շնորհիվ հաղթանակը շնորհվեց ռուս ըմբիշին: Հախոյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ, քանի որ ռուս ըմբիշը հասել էր եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտերում Հախոյանը հաղթել էր հունգարացի Ռիչարդ Ռաչին (8:0) եւ հնդիկ Արժուն Հալակուրկիին (10:2):

Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի Նոյեմբերի 24-ին նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա Երևանում նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Երեւանյան դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ 2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ) Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Մարտական հրաձգություն. դիպուկ կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետեր Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Բողոքի ակցիա` Եղեգնուտ գյուղում. թույլ չեն տալիս քանդել գործարանի կանգուն մնացած հատվածը Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Նոր մանրամասներ՝ Սյունիքում ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը զինծառայող էր (ֆոտո) Իմ սիրտը տանն էր, հղի կնոջս մասին էի միայն մտածում. մոլորված արշավական Գեղամ Օհանյան Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգենի Պետրոսյան Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո
website by Sargssyan