Արդեն 16 օր է՝ ՌԴ Վերին Լարսի անցակետում մաքսային մարմինները խոչընդոտում են հայկական պանրի և գյուղմթերքի ներմուծումը ՌԴ. «Սպայկա»

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության Վերին Լարսի անցակետում մաքսային մարմինները խոչընդոտում են հայկական պանրի և գյուղմթերքի ներմուծումն այդ երկիրը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք: Տվյալ խնդրի մասին առաջին իսկ օրը ընկերությունը տեղեկացրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը:

2019 թվականի հոկտեմբերի 14-ից «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում, որոնց չեն թույլատրում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Բեռնատարներից մեկի մեջ ՀՀ-ում արտադրված 20 տոննա բարձր որակի թանկարժեք կապույտ բորբոսով պանիր է, իսկ մյուսի մեջ՝ 18 տոննա խաղող և 1 տոննա կապույտ բորբոսով պանիր:

Բեռն անցնում է մաքսային ստուգում, ինչի հետ կապված դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 14-ին բեռնափոխադրվող պանրից վերցվել են փորձանմուշներ, իսկ ընկերությունն իր հերթին մաքսային գործառնությունները արագացնելու համար մեկ օրվա ընթացքում տրամադրել է բոլոր պահանջվող և լրացուցիչ փաստաթղթերը, այդ թվում՝ անասնաբուժական սերտիֆիկատը, կապույտ բորբոսով պանրի արտադրության տեխնիկական պայմանները, արտադրության տեխնոլոգիական սխեման:

Տրամադրվել է նաև ընթացիկ արտադրությունը նկարագրող տեսանյութեր, ինչպես նաև հայաստանյան և ռուսաստանյան լրատվամիջոցների ռեպորտաժները «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացման վերաբերյալ, ինչին ներկա էին, ի թիվս այլոց, ՀՀ վարչապետը, Կառավարության անդամներ, ՌԴ, ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանները:

Կապույտ բորբոսով պանիրը «Սպայկա» ընկերության նոր արտադրանքն է, որն իր տեխնոլոգիական պայմաններով և որակով կարող է համեմատվել եվրոպական լավագույն պանրագործների արտադրանքի հետ: Վերին Լարսի անցակետի մաքսային ծառայությունը կամայական խոչընդոտներ է հարուցում ընկերության կողմից հայաստանյան արտադրության պանիրը ԵԱՏՄ շուկայում ներկայացնելուն և արտահանելուն, ինչը վտանգի տակ է դնում ընկերության գործընկերներին պանրի մատակարարման պայմանագրերի իրականացումը, շուրջ 15 մլն Եվրո ներդրումների արդյունավետությունը, հայաստանյան ֆերմերներից կաթի հետագա մթերումները, ԵԱՏՄ տարածքում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ազատ տեղաշարժը և առևտուրը:

 

Ծանոթագրություն: ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագ փչացող ապրանքների մասով իրականացվող մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով»:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan