Ատե­լու­թյան դրսև­ո­րում­ներն իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ցա­վոք, ան­խու­սա­փե­լի են, քա­նի որ հենց իրենք են դրա սեր­մե­րը ցա­նող­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասարակության շրջանում ատելության և թշնամանքի մթնոլորտ ստեղծելու մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Ճիշտ է՝ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխության շարժումն ընթանում էր սիրո և համերաշխության կարգախոսների ներքո, սակայն դրանք ընդամենը լոզունգներ էին, որոնք պետք է արտաքին շղարշ հաղորդեին տեղի ունեցող գործընթացներին: 

Իրականում իշխանափոխության հիմքում ընկած են ատելության դրսևորումները նրանց նկատմամբ, որոնք չեն սատարում հեղափոխության օրակարգը: Եթե թշնամանքի տարածման գործելակերպը աջակցություն չգտներ Փաշինյանի և նրա համախոհների կողմից, ապա այն ծայրահեղ դրսևորումներ չէր ստանա: 

Բոլորս էլ հիշում ենք, թե շարժման օրերին ինչպես էին սև ժապավեններ կախում նախկին իշխանավորների անուններով, դագաղներ դնում նրանց տների առջև, կատարում նրանց հուղարկավորությունը, ամենավերջին հայհոյանքներով արատավորում նրանց արժանապատվությունը:

Եվ թվում էր, թե իշխանափոխությունից որոշ ժամանակ անց ատելության տարածման գործելակերպը այլևս տեղ չի ունենա հասարակության կյանքում, սակայն Փաշինյանն իր հայտարարություններով կրկին ու կրկին թեժացնում էր թշնամանքի դոզան՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու իր հայտարարություններով: 

Դրան զուգահեռ՝ սոցցանցերում իշխանության հովանավորությամբ ֆեյքերի բանակը ամենավերջին լուտանքներ է տարածում այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել են իշխանությունների «թանին թթու ասել»:

Չնայած բոլոր զգուշացումներին՝ նոր իշխանությունները շարունակեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու և անտոգոնիզմ սերմանելու քաղաքականությունը, որի արդյունքում թշնամանքը բորբոքվում է նոր ուժով: 

Եվ տպավորություն է առաջանում, որ ներկայիս իշխանության համար լոկոմոտիվ է ոչ թե աշխատանքը և դրա արդյունքները, այլ ինչքան հնարավոր է նախկիններին սևացնելը, «նստեցնելը», որպեսզի իրենք լուսապսակներով երևան:

Սակայն նոր իշխանությունները դեռևս չեն գիտակցել, որ հանրային վստահության պաշարը կորցնելու հետ մեկտեղ հասարակության ներսում գեներացված թշնամանքի էներգիան, ցավոք, պարպվելու է իրենց գլխին, քանի որ հենց իրենք են պատասխանատու երկրում առկա իրավիճակի համար: 

Եվ արդեն իսկ նկատելի են դեպքեր, որ իշխանությունների կողմից խրախուսվող ատելությունը շրջվում է իրենց դեմ:

Օրերս հայտնի դարձավ, որ Երևան-Գյումրի մայրուղու վրա անհայտ անձինք տեղադրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով գերեզմանաքարը՝ «Մեռավ սուտ խոսալով» գրությամբ: 

Այս դեպքից հետո «Իմ քայլի» որոշ պատգամավորներ և իշխանության համակիրներ դատապարտեցին այս քայլը՝ նշելով, թե ատելության նման դրսևորումներն անընդունելի են: 

Ճիշտ արեցին: Ճիշտ արեցին նաև ոչ իշխանական թևերից դատապարտողները: Դա իսկապես անթույլատրելի է, խայտառակ գործելաոճ է:

Սակայն նույն իշխանությունները պետք է ընդունեն, որ անուղղակիորեն հենց իրենք են այդ անթույլատրելի արարքի հեղինակը, ավելի ճիշտ՝ հեղինակային իրավունքն իրենցն է, քանզի իրենք են դրա սերմերը ցանողները: 

Ու որքան էլ ցավալի է, սա «դեռ ձնծաղիկներն են», հասարակական մթնոլորտում կուտակված ողջ թշնամանքը պատեհ առիթի դեպքում ուղղվելու է իշխանությունների դեմ: 

 

Եթե ժամանակին Փաշինյանը կանխեր նման գործելակերպի կիրառումն իր քաղաքական մրցակիցների նկատմամբ, ապա այսօր նույն պրոցեսը իր հետ տեղի չէր ունենա: 

Թեպետ այս ամենը միայն մեկ կամ երկու տարվա հետևանք չէ: 

Շուրջ 20 տարի շարունակ նույն Նիկոլ Փաշինյանն ու լևոնտերպետրոսյանական «բտռ»-ական ողջ մասսան չարություն, հայհոյանք, թույն, մանիպուլ յացիա էր շաղ տալիս՝ այդ ամենը արմատավորելով հասարակական գիտակցության մեջ: 

Նույնը շարունակվում է նաև հիմա:

Բայց դեռ ուշ չէ, ներկայիս իշխանավորները կարող են ներողություն խնդրել բոլորից, ում արժանապատվությունը նման գործելակերպով վիրավորել ու վիրավորում են, և դատապարտել ատելության տարածման յուրաքանչյուր այսպիսի երևույթ՝ անկախ նրանից՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ են, թե ընդդիմության: 

Այդ դեպքում միայն հնարավոր կլինի հաստատել եթե ոչ սիրո ու համերաշխության, ապա սկզբի համար գոնե հանդուրժողականության մթնոլորտ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զգում իրազեկ չլինելու պատճառով. «Փաստ» Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները. «Փաստ» Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ» Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ» «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ» Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը. «Փաստ» Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. «Փաստ» Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում
website by Sargssyan