Հա­սա­րա­կու­թյան հա­մար պի­տի պա­տաս­խան­ներ հնչեն, այլ ոչ թե նոր հար­ցա­կան­ներ ի հայտ գան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Լրացավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը: Ոճրագործության իրագործումը այսօր էլ շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ այն սովորական հանցագործություն չէր, այլ ահաբեկչություն էր՝ ուղղված պետության դեմ, որի արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։

Ոճրագործության իրագործումից 20 տարի հետո էլ հանրության մեջ մնացել են հարցեր, որոնք կապված են այն խնդրի հետ, թե արդյոք ոճրագործների թիկունքում եղել են կազմակերպիչներ, թե ոչ, և, ըստ այդմ, շրջանառվում են տարբեր վարկածներ՝ հաշվի առնելով նաև տարբեր աշխարհաքաղաքական ուժերի ներգրավվածության հարցը: 

Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման հանրային պահանջն այսօր էլ արդիական է: 

Սակայն այդ ուղղությամբ արդյոք բավարա՞ր է, որ ԱԺ պատգամավորներից մեկը կասկածելիորեն հանդիպի ոճրագործի հետ, երկարատև զրույց ունենա նրա հետ, հետո այդ խոսակցության հետ կապված ինչ-որ ակնարկներ անի, որի շուրջ մարդիկ սկսեն ենթադրություններ անել և կռահել, թե ոճրագործը կոնկրետ ինչ է ասել, կամ ինչ չի ասել: 

Ավելին, դաժանագույն ոճրագործություն կատարած անձին, որը 20 տարի բանտում է, համարել ադեկվատ:

Սրանով, իհարկե, հնարավոր է գրգռել հանրային զգացումները և էմոցիոնալ ֆոն ստեղծել, սակայն արդյոք սա բխո՞ւմ է գործի շահերից: 

Կամ եթե իրոք ոճրագործը տարիների հեռավորության ներքո ինչ-որ նոր ինֆորմացիա ունի փոխանցելու, նրա հետ հանդիպում կազմակերպելու միջոցով այդ ինֆորմացիան փոխանցելը արդոք լավագույն տարբերա՞կն է, քանի որ այդ տեղեկությունները կարող են մեկնաբանվել նաև կամայականորեն: 

Գուցե դա լոկ իրավապահների՞ գործն է:

Եթե իսկապես նոր հանգամանքներ կան գործի շրջանակներում, կարելի էր այն վերաբացել, նորից մանրազնին քննության ենթարկել յուրաքանչյուր դետալ, ստուգել ոճրագործի մեղսունակությունը, նրա արտահայտած յուրաքանչյուր տեղեկությունը և արդյունքները պաշտոնապես ներկայացնել հանրությանը:

Միայն այս դեպքում հանրությունն առանց որոշակի ենթադրություններ անելու կարող էր տեղեկանալ, թե ինչ նոր հանգամանքներ կան, և դեպի ուր է գնում գործի բացահայտումը, ինչի արդյունքում էլ կփարատվեին հասարակության ներսում առկա կասկածները:

Սակայն այն պարագայում, երբ գործի վերաբացման փոխարեն ակնարկների միջոցով փորձ է արվում ավելի խորը կասկածներ սերմանել հասարակության շրջանում, այն դառը հետևանքներ կարող է ունենալ նաև ներկայիս իշխանությունների համար, քանի որ կասկածներ կառաջանան նաև իրենց նկատմամբ, թե արդյոք իրենք իրապես շահագրգռվա՞ծ են գործի բացահայտմամբ, թե՞ ցանկանում են այն այլ նպատակով օգտագործել և քարեր նետել որոշ մարդկանց ուղղությամբ: 

Ավելին, արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ գուցե փորձ է արվում գործարքի գնալ ահաբեկիչների պարագլխի հետ՝ ցանկալի «նոր հանգամանքներ» ստանալու:

Հանրությունը վերջին շրջանում ականատես է եղել բազմաթիվ բեմականացված գործերի հարուցմանը, որի շրջանակներում քննության իրագործումն ավելի շատ նպատակ է հետապնդել հանրային հնչեղություն ստեղծելը և այն քաղաքական նպատակներով օգտագործելը:

Սակայն Հոկտեմբերի 27-ի գործով հասարակությունը չի հանդուրժի, որ այն վերածվի հերթական շոուի կամ սերիալի, քանի որ այս դեպքում մենք գործ ունենք պետության հիմքերի խարխլմանն ուղղված երևույթի հետ, որը դամոկլ յան սուր է՝ կախված պետության գլխին: 

Ուստի այս դեպքում անթույլատրելի է այս ոճրագործության որևիցե շահարկում կամ միակողմանի մեկնաբանություն:

Եթե հնարավոր է հասնել ոճրագործության լիարժեք բացահայտմանը, ապա հանրությունը պետք է իմանա ճշմարտությունը, իսկ բացահայտման փոխարեն ենթադրությունների ու հուզականության հիման վրա հասարակության էմոցիաները գրգռելը և այն ինչոր ուղղությամբ ուղղորդելը շատ վտանգավոր է: 

Գործի քննությունը պետք է տանել այն ուղղությամբ, որ հասարակության համար բացվեն հարցականները, այլ ոչ թե նոր հարցականներ ի հայտ գան:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ
website by Sargssyan