Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքում հայկական սրբատեղի կստեղծվի (լուսանկարներ, տեսանյութ)

Հինգշաբթի օրը Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքի «Ազմոլ» միկրոշրջանի հանձնաժողովը բնակիչների հետ համատեղ քննարկել է Ստեփանյանց փողոցում գտնվող թիվ 2 տան շրջակայքի բարեկարգման հարցերը: Խոսքը` խաչքար տեղադրելու և դրա հարևանությամբ հանգստի գոտի կառուցելու մասին է: Նման առաջարկով քաղաքային իշխանություններին և միկրոշրջանի ղեկավարությանը դիմել է Բերդյանսկի հայ համայնքը: Ինչպես պատմեց Բերդյանսկի հայ համայնքի ղեկավար Հովհանես Ավդալյանը, համայնքը վաղուց երազում էր հիմնել սեփական սրբավայրը` հավերժացնելու հայերի ներդրումը քաղաքի զարգացման գործում: Ավդալյանը նաև նշեց, որ խաչքարը արդեն իսկ Հայաստանից Ուկրաինա է բերվել, և այժմ գտնվում է Կիևում:
 
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ ՝ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանի օրհնությամբ վերջին տարիներին նմանօրինակ 50 հայկական սրբատեղի է ստեղծվել Ուկրաինայի ողջ տարածքում :
 
Բերդյանսկում հուշակոթողի տեղադրման վայրը պատահականորեն չի ընտրվել, քանի որ փողոցն ու միկրոշրջանը սերտորեն կապված են Բերդյանսկի նշանավոր հայերից մեկի ` Սուրեն Ստեփանյանցի անվան հետ: Հանդիպմանը ներկաները հարգանքով ու ջերմությամբ հիշում էին Սուրեն Ստեփանյանցին և նրա ունեցած ներդրումը միկրոշրջանի և ամբողջ քաղաքի զարգացման գործում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan