Թվախեղդի ճանապարհը վաղուց է սպառել իրեն. գործ արե՛ք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը փորձում է հանրությանը ներկայացնել, թե երկրում գործարար միջավայրի կտրուկ բարելավում է տեղի ունեցել, տնտեսության զարգացումը նոր թափ է ստացել, սակայն ռեալ իրավիճակն այլ բանի մասին է փաստում: 

Եթե իրոք Հայաստանում բիզնես վարելու պայմանների բարելավում տեղի ունենար, ապա հնարավոր կլիներ արտերկրից ներդրումների հոսք ապահովել, իսկ խոստացված ներդրումներն այդպես էլ չկան: 

Թերևս օտարերկրյա գործարարների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը պայմանավորված է նաև երկրում ստեղծված քաղաքական անկայունությամբ և տնտեսական ռիսկերով: 

Ներկայիս կառավարությանն այդպես էլ չի հաջողվում այն աստիճանի բարելավել (կամ գոնե թեթև փորձեր անել այդ ուղղությամբ) Հայաստանի բիզնես միջավայրը, որով Փաշինյանի կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը իրական տեսք կստանար:

Այն, որ Հայաստանի բիզնես ոլորտում էական փոփոխություն չկա, փաստում են նաև Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ գործարարության Doing Business-ի ցուցանիշները: Հայաստանի դիրքը վատթարացել է 6 կետով. 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ 47-րդում է: Հայաստանի գնահատականի վրա բացասաբար ազդած հիմնական ցուցիչը բորսայի կայացածության մակարդակն է։ Եվ ուշագրավ է, որ Հայաստանն արդեն 2-րդ տարին է` վարկանիշում զիջում է 

Ադրբեջանին, որը նախորդ տարվա 25-րդ հորիզոնականից հայտնվել է 34-րդում: Նշենք, որ «Doing Business 2020»-ը Համաշխարհային բանկի ամենամյա ուսումնասիրությունների շարքում 17-րդն է, որը չափում է այն կանոնակարգերը, որոնք խթանում և սահմանափակում են բիզնեսի գործունեությունը: 

Զեկույցի հեղինակներն ուսումնասիրում են տվյալ երկրում բիզնես վարելու հնարավորությունը` սկսած կազմակերպության գրանցումից մինչև բիզնեսի հնարավոր դադար (սնանկացման վարույթ)։ 

«Doing Business»-ի ներկայացրած վարկանիշը հանդիսանում է երկրի գործարար միջավայրի բարելավման համար ընդունված բարեփոխումների օբյեկտիվ արտաքին գնահատական և կազմվում է՝ օգտագործելով 10 ցուցանիշները, մասնավորապես` «Ձեռնարկությունների գրանցում», «Շինարարության թույլտվություն», «Գույքի հաշվառում», «Վարկի ստացում», «Ներդրողների պաշտպանություն», «Հարկեր», «Միջազգային առևտուր», «Պայմանագրերի կատարում», «Ստանդարտացման որոշում» և «Էլեկտրահաղորդման համակարգին միացում»: 

ՀԲ-ի կազմած այս զեկույցը մեծ կարևորություն ունի գործարարների ուշադրությունը գրավելու տեսանկյունից, և պատահական չէ, որ 190 երկրների ցուցակից բաղկացած վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի հետընթացը գրավել է նաև վարչապետի ուշադրությունը: 

Վերջինս կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանը զիջել է դիրքերը: 

Հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը փորձել է ցույց տալ, թե չնայած ընդհանուր հաշվարկով Հայաստանի դիրքը հետընթաց է ապրել, բայց առանձին մի շարք ցուցիչներով առաջընթաց է արձանագրվել։ 

Սրանով իսկ կառավարությունը փաստորեն չի ցանկանում ընդունել, որ առավել ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ընդհանուր վարկանիշային ցուցակում Հայաստանն իր դիրքերը զիջել է, քան այն, որ որոշակի ուղղություններով առաջընթաց է գրանցել: 

Բնականաբար, մի շարք ցուցանիշներով Հայաստանն առաջընթաց ունենալու էր, թե չէ մեր երկիրը վարկանիշային սանդղակում կարող էր ավելի հետ մղվել: Կառավարությունը այսպիսով փորձում է քողարկել որոշ ուղղություններով իր թերացումները:

Համեմատության համար նշենք, որ տարիներ առաջ՝ «Doing Business 2016»-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է նույնիսկ 35-րդ հորիզոնականը՝ 189 երկրների շարքում, իսկ բիզնես սկսելու առումով Հայաստանը 5-րդ տեղն է գրավել: 

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխության պայմաններում հնարավոր չի լինում հասնել նույնիսկ մի քանի տարի առաջ գրանցված ցուցանիշներին:

Եթե Փաշինյանն իսկապես ցանկանում է Հայաստանի տնտեսությանը զարկ տալ և բարելավել գործարար միջավայրը, ապա պետք է կենտրոնանա կառավարության թերացումները շտկելու վրա, այլ ոչ թե ցանկացած ոչ այնքան կարևոր ցուցանիշ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելու միջոցով փորձի հասարակությանը հրամցնել, թե կառավարությունը լուրջ ձեռքբերումներ ունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ
website by Sargssyan