Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամվել Ալեքսանյանին արտոնություն չտաք. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է․

«Վերջապես սկսեցին հրապարակել տնտեսական զարգացման միջազգային ինդեքսները։ 2 շաբաթ առաջ Շվաաբը հրապարակեց 2018-2019-ի մրցունակության ինդեքսը։ Հայաստանը 70-րդ տեղից «բարձրացել է» 69-րդ տեղը։ Բառը գրել եմ չակերտների մեջ, քանզի այդ փոփոխությունն ավելի շուտ արդյունք էր նրա, որ զգալիորեն իջել էին Վրաստանը, Սերբիան և Հնդկաստանը։ Երկրորդ, շշմեցնող է Ադրբեջանի շեշտակի վերելքը՝ 69-ից 58-րդ տեղ։ Երրորդ, մտահոգիչ է ՀՀ «աճ» տեմպը. 2015-2016-ին այն բարելավվել էր 3 տեղով (82-ից 79-ը), 2016-2017-ին՝ 6 տեղով (79-ից՝ 73), 2017-2018-ին՝ 3 տեղով ( 73-ից 70) և ահա 2018-2019-ին՝ ճահճացում։ Այս մասին հայ հանրությունը ձայն չհանեց։ Երեկ արդեն ՀԲ-ն հրապարակում է Doing Business (DB).

Հայաստանում «իրականացված» տնտեսական հեղափոխության արդյունքում 41-րդ տեղից նահանջել ենք 47-րդ տեղը։ Նշեմ, որ Վրաստանը 7-րդն է, Ղազախստանը՝ 25-րդը, ՌԴ-ն՝ 28-րդը, Թուրքիան 33-րդը, Ադրբեջանը՝ 34-րդը։ «Հուսադրում» է սոսկ Իրանը՝ 127-րդ տեղ։ Ի՞նչն է սակայն բոլորովին անընդունելի։ Երեկվա կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանկարծ հարց է տալիս. էս ո՞նց եղավ։ Այստեղ արդեն ԿԲ նախագահ Ջավադյանը խոսում է սխալմունքի մասին, էկոնոմիկայի նախարարն ասում է՝ ցուցանիշը (միավորի իմաստով) բարձրացել է։ Այս ի՞նչ եք ասում։ DB-ի ՀՀ ցուցանիշը բաղադրիչները հրաշալիորեն ներկայացված են (։ ՀՀ-ին ներքև են քաշում 5 ցուցանիշ. բիզնես փոքրամասնության շահերի պաշտպանության բացակայությունը, սնանկության հստակ մեխանիզմների բացակայությունը, շինարարական թույլտվությունների ձգձգումը, հարկերի վճարումը և վարկերի ստացումը։ Ի դեպ, երեկվա կառավարությունում հարկերի վճարման մի հետաքրքիր խոչընդոտ կար. Խ.Սուքիասյանին հարկային արտոնության տրամադրումը։ Մի տրամադրեք այդ արտոնությունները ասում են ՀԲ-ն և DB-ն։ Այս տարի սակայն մենք տեսնում ենք նման տրամադրումների հեղեղ։ Եվ կառավարությունում չգտնվեց մեկը, որ ասեր. պ-ն վարչապետ մեր այս անհասկանալի արտոնություններ տրամադրելու արդյունքում ենք անընդհատ ներքև ենք գլորվում։ Խ.Սուքիասյանը, կամ Ս. Ալեքսանյանը իմ կողմից հարգված գործարարներ են։ Բայց կլի՞նի նրանց արտոնություններ չտաք։ Կլինի՞ որ նման արտանություններ սահմանվեն բոլորի համար։ Ինչո՞ւ եք նման մոտեցումներով նրանց դարձնում շատ ավելի օլիգարխոտ քան ՍՍ-ի այլանդակ ժամանակները»։

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ
website by Sargssyan