Ներարկիչ. թռչնի փետուրներից մինչև միանգամյա օգտագործման

Այսօր ներարկիչները օգտագործվում են ներմաշկային, ներերակային, ենթամաշկային և այլ տեսակի ներարկումների, ինչպես նաև խոռոչների ողողման, ասպիրացիոն հեղուկների արտածծման և սննդանյութերի ներարկման համար: 

Չնայած այն հանգամանքին, որ ներարկիչի ստեղծման պատմությունը սկսվում է միայն 19-րդ դարի կեսերից, մարդկությունը հնուց օգտագործել է մարմին հեղուկներ ներմուծելու և հեռացնելու ամենատարբեր մեթոդներ: 

Օրինակ՝ դեռևս 2,5 հազար տարի առաջ հանրահայտ բժիշկ Հիպոկրատը այդ նպատակով օգտագործել է սնամեջ խողովակ, որի ծայրին ամրացված էր խոզի միզապարկ: 

17-րդ դարում շատ գիտնականներ և բժիշկներ են ներերակային և ենթամաշկային ներարկումների ու փոխներարկումների փորձարկումներ կատարել՝ օգտագործելով թռչնի փետուրներ: 

Իսկ ընդհանրապես, թե՛ մամլիչի, այսինքն՝ գլանի և մխոցի, թե՛ ասեղի հայտնագործությունը իրականացրել է ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Պասկալը 1648 թվականին: Նրա ստեղծած այդ մեխանիզմը այդպես էլ կոչվում է՝ Պասկալի ներարկիչ: 

Բայց, ցավոք, այդ ժամանակվա հանրությունը չի գնահատել այդ նորարարությունը, և գյուտը մոռացվել է: Միայն 19-րդ դարի կեսերին բժիշկ Ալեքսանդր Վուդը, որպես հիմք վերցնելով Պասկալի ներարկիչը, ստեղծել է ներարկիչ մաշկի տակ դեղեր ներարկելու համար: Հենց նույն ժամանակաշրջանում էլ վիրաբույժ Չարլզ Գաբրիել Պրավազը ստեղծել է չափերով ավելի մեծ նման սարք` վիրահատությունների ժամանակ օգտագործելու նպատակով: 

Ներարկիչի պատմության մեջ առաջին նման ներարկիչները պատրաստվում էին կաշվից ու ռետինից, իսկ դոզավորման համար նախատեսված անցքեր ունեցող մխոցը՝ մետաղից: Ապակյա, բազմակի օգտագործման համար նախատեսված Luer ներարկիչները հայտնվել են միայն 1894 թվականին: 

Նրանց ստեղծման հիմքում ընկած էր Ֆուրնիեի՝ ապակու փչման գաղափարը: Այն ժամանակ թողարկվել են 20-ից 100 մլ ծավալներով ներարկիչներ, որոնք ունեցել են ներարկիչի ասեղի կոնաձև կապակցում գլանի հետ և պատրաստված են եղել քիմիա-ջերմակայուն ապակուց, ինչը հնարավորություն է տվել տարբեր մեթոդներով հաջողությամբ մանրէազերծել դրանք: 

Միանգամյա օգտագործման ներարկիչների ստեղծման պատմությունը սկսվել է ամերիկացի Արթուր Սմիթից, որը 1949 թվականին արտոնագրել է առաջին ապակյա միանգամյա՝ միանվագ օգտագործման ներարկիչը: Իսկ ընդամենը յոթ տարի անց նորզելանդացի դեղագործ Քոլին Մարդոքը հորինել է միանվագ օգտագործման պլաստմասե ներարկիչ: 

Հետագա տարիներին նա ակտիվորեն իրականացրել է իր գյուտի կատարելագործումը, իսկ արդեն 1970-ականներին աշխարհի բոլոր երկրներում Մարդոկը արտոնագիր է ունեցել միանգամյա օգտագործման պլաստիկ ներարկիչների համար: 

Նման ներարկիչների արդյունաբերական արտադրությունը սկսվել է 1961 թվականից: 

Ներկայումս միանվագ ներարկիչների արտադրության մեջ երկու ուղղությամբ են նորարարություններ մշակվում: Առաջին ուղղությունն այն է, որ ստեղծվի այնպիսի ներարկիչ, որը սկզբունքորեն անհնար է օգտագործել երկրորդ անգամ, սակայն այդ ուղղությամբ առայժմ հստակ արդյունքներ չկան: 

Երկրորդ ուղղությունն այն է, որ հնարավորինս նվազեցվի ներարկման ընթացքում ցավի զգացողությունը: Այս ուղղությամբ, օրինակ՝ ստեղծվել են ատամնաձև ասեղներ, որոնք մաշկի հետ ունեն շփման ավելի փոքր մակերես, կամ էլ ստեղծվել են մեխանիզմներ, որոնք մեծ արագությամբ են ասեղները մխրճում մաշկի մեջ, ներկայումս փորձարկվում է նաև ներարկումից առաջ ասեղները սառեցնելու մեթոդը և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Արցախի ԱԺ պատգամավորը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր «Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում Եղանակը կցրտի 3-4 աստիճանով Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում (լուսանկար) Շմոլ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հուղարկավորությունը Նոր Հաճնում Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը․ ԱԱԾ Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին ու գիտխորհրդին, ապա վերադարձան դասի Եվրո-2020. որակավորման փուլի լավագույն ռմբարկուները «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկառուցվի Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային շահույթը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող մաս­նա­կի­ցը հաղ­թող է ճա­նաչ­վել ման­կա­կան «Եվ­րա­տե­սիլ» եր­գի մրցույ­թում Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ՈՒՂԻՂ. Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների երթը դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել․ «Փաստ» Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞. «Փաստ» «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին
website by Sargssyan