Գոնե «դրսի» մտահոգությունները սթափեցնող նշանակություն պետք է ունենան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված և անորոշ։ 

Իշխանությունների համար ընդունելի չէ, որ, ինչպես սահմանված է օրենքով, արդարադատություն իրականացնելիս ՍԴ-ն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը, քանի որ ՍԴ-ի կայացրած որոշումները հաճախ կարող են նաև ձեռնտու չլինել և որոշ դեպքերում ի ցույց դնել նաև իշխանության գործողությունների անհամապատասխանությունը Սահմանադրությանը։

Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ուլտիմատումների և բազմամարդ հանրահավաքների միջոցով հասնել իշխանափոխության, վերցնել օրենսդիր ու գործադիր իշխանությունները, ապա այս համատեքստում թվում էր, որ ՍԴ-ի հարցը լուծելն իր համար պետք է լիներ ժամանակի խնդիր, բայց ՍԴ դատավորները չկորցրեցին իրենց դիմագիծը և մնացին անկախ։

Այս ամենի պատճառով է, որ իշխանությունը տարբեր մեթոդներով փորձում է ճնշումներ բանեցնել ՍԴ դատավորների վրա, որպեսզի նրանք հեռանան, և հնարավորություն առաջանա այդ պաշտոններում նշանակել իշխանամետ մարդկանց, ովքեր ըստ էության կվերածվեն իշխանության կամքը կատարողների։

Իսկ ամենաբիրտ ճնշամիջոցները կիրառվում են հենց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, քանի որ դատարանի բնականոն գործունեության ապահովումը օրենքով վերապահված է ՍԴ նախագահին: 

Արդյունքում քաղաքական պատվերի շրջանակներում ոչ միայն քրեական գործեր են հարուցվում Թովմասյանի և նրա հարազատների՝ սանիկների, ընկերների վրա, այլև հարցաքննության են կանչվում Թովմասյանի ընտանիքի անդամները՝ հայրը և դուստրերը։ 

Սակայն այս ամբողջ իրադարձությունների շարքում իշխանությունները հաշվի չեն առնում, որ ՍԴ դատավորի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որևէ ներգործություն անթույլատրելի է և հետապնդվում է օրենքով։ 

Սրանով իշխանությունների գործողությունները ոչ միայն չեն բխում Սահմանադրությունից և օրենքներից, այլև խախտում են իշխանության ճյուղերի անկախության ապահովումը, հակակշիռների և փոխզսպումների իրականացումը։ 

Այդպիսով խաթարվում է ժողովրդավարական պետական համակարգի մոդելը։

Եվ հետաքրքրական է, որ դատական իշխանության նկատմամբ ճնշումների անթույլատրելիության մասին բարձրաձայնելու հարցը հիմնականում մնում է ընդդիմության ուսերին, և ամեն ինչ տեղի է ունենում եվրոպական և միջազգային այն կառույցների լռության պայմաններում, որոնք իրենց պատասխանատու են համարում ժողովրդավարական արժեքների պահպանման և տարածման տեսանկյունից։

Միջազգային կառույցները առայժմ, կարծես, խուսափում են արտահայտել Հայաստանում ՍԴ-ի հետ կապված իրավիճակի շուրջ իրենց մտահոգությունները։ Սակայն փաստ է, որ նրանք ամեն ինչից տեղյակ են, պարզապես սպասում են ընթացքին: 

Կասկած չկա, որ ներկա անօրինականությունների առումով մեծ թղթապանակներ են պատրաստվում «դրսում»: 

Եվ այս տեսանկյունից Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի անդրադարձը յուրահատուկ է։

 

Վերջինս իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է, թե «ԵԺԿ-ն մտահոգված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով: Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն: 

Հայաստանի գործող իշխանությունները պետք է հավատարիմ մնան Սահմանադրությանը, երախշավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները»: 

ԵԺԿ-ն նաև հորդորել է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին՝ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում։ 

Դոլի այս հայտարարությունը պետք է որ սթափեցուցիչ նշանակություն ունենա ՀՀ իշխանությունների համար, քանի որ ԵԺԿ-ն մեծ ազդեցություն ունի եվրոպական քաղաքականության վրա և այս տարվա մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքում շարունակում է պահպանել իր առաջատարի դիրքերը։ 

Իսկ Եվրոպական խորհրդարանը աշխարհի միակ վերպետական խորհրդարանն է, որն ուղղակիորեն ընտրված է և օժտված է լայն իրավասություններով։

Սա նշանակում է, որ Հայաստանը չի կարող զարգացնել ԵՄ-ի հետ իր հարաբերությունները առանց ԵԺԿ-ի կարծիքի հետ հաշվի նստելու։ 

Իսկ այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները շարունակեն կոշտ ճնշումները ՍԴ-ի նկատմամբ, ապա բացառված չէ, որ եվրոպական այլ քաղաքական միավորներ ևս իրենց մտահոգությունը հայտնեն ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Իսկ այս ամենից տուժելու են ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, այլ, որքան էլ ցավալի է, պետությունը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan