Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ոլոր­տում հե­ղա­փո­խու­թյան փո­խա­րեն լճա­ցում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ ՀՀ իշխանությունները կենտրոնացած են ներքաղաքական խնդիրների և ինտրիգների շուրջ, անուշադրության է մատնվում արտաքին քաղաքական իրավիճակի կարևորությունը։ Մեր երկիրը այնպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում, որ առանց ճկուն դիվանագիտություն վարելու անհնար է առաջընթաց արձանագրել։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում իր կառավարությունը ձևավորելուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ երկրում տեղի ունեցած հեղափոխությանը պետք է հետևի տնտեսական հեղափոխությունը, սակայն այդպես էլ ոչ մի խոսք չասաց արտաքին քաղաքականության ոլորտում հեղափոխության իրականացման մասին։ 

Չէ, այնպես չէ, որ տնտեսական հեղափոխության մասին հայտարարությունից հետո երկիրը ծաղկեց, բայց արտաքին քաղաքականությունը երբեք այս աստիճան անտեսված չի եղել: 

Երբ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, քննադատում էր նախկին իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, իսկ իշխանությունը ստանձնելուց հետո նա շարունակեց նախկինների կողմից վարվող արտաքին քաղաքական ուղեգիծը, սակայն արտաքին գործընկերների հետ հարաբերություններում այդպես էլ լուրջ տեղաշարժ ապահովել չկարողացավ։

Առաջին հերթին կարևոր է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային քաղաքականության համատեքստում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հայաստանի մեկուսացման իրենց ավանդական քաղաքականությունը։ 

Ադրբեջանը նախաձեռնում է ենթակառուցվածքային և էներգետիկ այնպիսի ծրագրերի իրականացում, որոնք շրջանցում են Հայաստանի տարածքը։ 

Այս տարի ավարտվեց «Հարավային գազային միջանցք» նախագծի առանցքային մաս կազմող Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կառուցումը, որով նախատեսվում է ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխել։ Հիմա էլ Թուրքիան և Ադրբեջանը նախագծում են Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցումը։

Տարածաշրջանային նախագծերի առաջքաշման հետ մեկտեղ Ադրբեջանը պարբերաբար նախաձեռնում է բազմակողմ համագործակցության ձևաչափերի ստեղծում։ 

Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ, զորավարժություններ և այլն։ Նախաձեռնվում է նախագահների հանդիպում՝ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ֆորմատով։ 

Ադրբեջանի կողմից փորձ է կատարվում Հայաստանի դեմ օգտագործել նաև թյուրքալեզու պետությունների համագործակցության հարթակը, և Զանգեզուրի հետ կապված Ալիևի հայտարարությունը դրա վկայությունն էր։

 

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դեռևս որևէ տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերի մաս կազմելու մասին խոսք չկա, չնայած մեր կառավարության խոստումներին, թե Հայաստանը առավել գրավիչ երկիր է դարձել։ 

Կառավարությունն ընդունակ չէ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում լուրջ առաջընթաց ապահովել, որի վառ ապացույցն են հայ-ռուսական հարաբերություններում անվստահության խորացումը և անորոշությունը, հայ-ամերիկյան հարաբերություններում տեղաշարժ չի նկատվում, Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների մասով ավելի շատ խոսվում է դարավոր բարեկամության մասին, քան խորացվում է իրական գործընկերությունը, ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններն էլ շատ դանդաղ են տեղից շարժվում:

Հայաստանը պետք է կարողանա լիարժեքորեն օգտագործել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հարթակների ընձեռած հնարավորությունները, որպեսզի տարածաշրջանում մեծացնի իր դերակատարությունը։ 

Անհրաժեշտ է, որ մեր երկրի կողմից նախաձեռնվեն համագործակցության նոր ձևաչափեր՝ Իրան-Հայաստան-Վրաստան, Ռուսաստան-Իրան-Հայաստան հանդիպումների և եռակողմ նախագծերի իրականացման տեսքով։ 

Կարելի է խորացնել նաև հարաբերությունները արաբական երկրների հետ՝ հատկապես այն ֆոնին, երբ նրանց մոտ մեծ դժգոհություն է առաջացել Թուրքիայի կողմից հյուսիսային Սիրիա ներխուժելու կապակցությամբ։ 

Իսկ այսպիսի լուրջ արտաքին քաղաքական խնդիրներով զբաղվելու փոխարեն, վարչապետը զբաղված է միջին ու փոքր մակարդակի ֆորումների ու փառատոնների մասնակցելով և դրանք ներկայացնելով որպես մեծ հաջողություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ
website by Sargssyan