Սկզբից՝ թի­րախ­նե­րը, հե­տո նոր՝ թի­րախ­նե­րից ազատ­վե­լու մի­ջոց­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները որևէ քաղաքական նպատակի համար որևէ իրավական քայլ են կատարում, հետո սկսում հիմքեր փնտրել կամ մոգոնել: Դե, դրա համար կա ՀՔԾ, իսկ ավելի ստույգ՝ այդ կառույցի ղեկավար: Արդյունքում պարբերաբար մարդիկ են ձերբակալվում, կալանավորվում, որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավվում տարբեր գործերում, հետո միայն իրավապահներն սկսում են այդ ամենի համար հիմքեր ապահովել:

 Ժամանակին դրա մասին քանիցս խոսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, բազմաթիվ իրավաբաններ: 

Հիմա նման վիճակ է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի «գործի» շուրջ: Նպատակը հասկանալի է՝ ամեն գնով ձերբազատվել Հրայր Թովմասյանից և նրա փոխարեն ՍԴ նախագահ կարգել լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանին, որը լուռ ու մունջ կկատարի իշխանությունների ցանկացածը: 

Այսինքն, անկախ դատարան ունենալու փոխարեն, իշխանությունները ցանկանում են ունենալ կամակատար դատարան: 

Ընդ որում, խոսքը միայն Բարձր դատարանի մասին չէ, քանի որ այս գործընթացով բոլոր դատարանների բոլոր դատավորներին հստակ հասկացնում են՝ ահա թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կհամարձակվի ինքնուրույն որոշում կայացնել: 

Վկան՝ նաև Ալեքսանդր Ազարյանն ու Դավիթ Գրիգորյանը:

Դե, ճնշել չհաջողվեց, խորհրդարանի հայտնի որոշումը չաշխատեց, «սանիկների» թեման արդյունք չտվեց, ի՞նչ է մնում անել: 

Ճիշտ է՝ այնպիսի բան մտածել, որով կարելի է քրեական գործ հարուցել: 

Եվ ինչ-որ մեկի գլխում հանկարծ ծագում է 300.1 հոդվածի գաղափարը: 

Այլ հարց է, որ ինքնին այս գաղափարը, նաև պատգամավորի դիմումը պարզապես իրավական անգրագիտություն են, ինչի մասին խոսում են մասնագետները: 

Սակայն ուշագրավ է ընթացքը, որի ժամանակ հերթով փուչիկներ են պայթում:

Հիշենք, որ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել էր, թե «կարմիր գիծը անցնում էին այն ժամանակ, երբ ՍԴ նախկին նախագահին Սահմանադրության դրույթների ուժի մեջ մտնելուց առաջ ստիպում էին հրաժարական տալ, որ Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում»: 

Դրանից ժամեր անց ձերբակալվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ իբր Գագիկ Հարությունյանի դիմումի ժամկետների հետ կապված օրինազանցության համար: Հետո որպես կասկածյալ ներգրավվում է ԱԺ նախկին նախագահ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, որը ներկայիս իշխանավորներից շատերի՝ ողջ կյանքում արտաբերած բառերի քանակից շատ գիտական աշխատություններ ունի: 

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, Բաբլոյանի խոսքերի համաձայն, իրեն վիրահատությունից հանել, տարել են հարցաքննության, ապա հետ է եկել ու շարունակել կիսատ թողած վիրահատությունը: 

Սա բարոյական հարթության մեջ է, ինչի հետ կապված ներկա իշխանությունների մասին դատողություններ անելն ուղղակի անշնորհակալ գործ է:

Պարզվեց, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես փափագում են մատուցել իշխանությունները: 

Նախ՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ պարզապես հեքիաթի ժանրից է այն, որ կարող են իրեն ստիպած լինել հրաժարական տալ: 

«Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»,-ասաց Գագիկ Հարությունյանը։

 

Իսկ ահա ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ասել էր, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ԱԺ է ուղարկվել մարտի 2-ի առավոտյան: 

Այնինչ, ՀՔԾ-ն պնդում էր, որ «Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Այսինքն, ըստ հատուկ քննչական ծառայության՝ Արա Բաբլոյանն օբյեկտիվորեն չէր կարող 2018 թվականի մարտի 2-ին հրապարակել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը»:

Վերջապես անհասկանալի է լիազորությունների յուրացման մեղադրանքը, քանի որ փաստացի ՍԴ կազմում այն ժամանակ փոփոխություն չի եղել. ՍԴ անդամը դարձել է ՍԴ նախագահ:

Մի խոսքով, գործ ունենք մի վիճակի հետ, երբ դարձյալ ընտրվել են թիրախները, հետո նոր որոշվել՝ ինչպես ազատվել թիրախներից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Դուք օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին.նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ ռազմական բժիշկներին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաաք Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր սիրած հատվածն է հրապարակել Բանգլադեշում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել Օրվա խորհուրդը Թեհրանում առատ ձյան պատճառով բոլոր դպրոցները կփակեն Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է Փոքր Հայաստանը վերածվել է Հրվ. Կովկասի Սիլիկոնյան հովտի. IL FOGLIO ԱՄՆ կողմից Հայաստանին Աջակցության ակտի ընդունման գործընթաց է սկսվում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
website by Sargssyan