Ին­տեր­նե­տա­յին ոլոր­տում վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզ­մի ներդ­րու­մը հա­կա­սում է հան­րա­յին շա­հե­րին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակի ընթացքում մեծանում է համացանցի դերակատարությունը մարդկային կյանքում: 

Մարդիկ օգտվում են համացանցի ընձեռած հնարավորություններից ոչ միայն իրենց աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները լուծելու համար, այլև անձնական շփումներում և սոցիալական ակտիվության շրջանակում:

Սակայն որքան մեծ տեղ է գրավում համաշխարհային սարդոստայնը մարդու առօրյայում, այնքան խորանում է անձնական տվյալների (ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը) պաշտպանության խնդիրը:

Այս պրոբլեմը համաշխարհային նշանակություն ունեցող հարց է, և ժամանակ առ ժամանակ աշխարհի այս կամ այն կետում ինչ-որ սկանդալ է ծագում՝ կապված անձնական տվյալների արտահոսքի կամ դրանց՝ երրորդ կողմին փոխանցման և մշակման հետ: 

Օրինակ՝ անցած տարի մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ըն կ ե րությա ն ը Facebook-ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների փոխանցման հետ:

Համացանցում անձնական տվյալների պաշտպանության խնդիրը չի շրջանցում նաև Հայաստանին: 

Պարզվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է որոշման նախագիծ, ըստ որի՝ բջջային կապի օպերատորներից՝ ինտերնետ պրովայդերներից կպահանջվի 2 տարով արխիվացնել օգտվողների ընթացիկ տվյալները՝ IP, IMEI, ID, էլեկտրոնային փոստի տվյալները և այլն։ 

Ու ամենահետաքրքիրն այն է, որ սա արվում է առանց հանրային քննարկումների, և առաջարկվում է որոշումը 2020 թ.-ի հունվարի մեկից կիրառման մեջ դնել: 

Կարճ ասած՝ փորձ է կատարվում երկուսուկես ամիս հետո գործի դնել անձնական տվյալների մշակման համակարգը, որն իրենից ներկայացնում է ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու, կամ մուտքագրելու, կամ համակարգելու, կամ կազմակերպելու, կամ պահպանելու, կամ օգտագործելու, կամ վերափոխելու, կամ վերականգնելու, կամ փոխանցելու, կամ ուղղելու, կամ ուղեփակելու, կամ ոչնչացնելու, կամ այլ գործողություններ կատարելու հետ:

Ըստ 2015 թվականին ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի՝ անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ երբ մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից: 

Իսկ ՀԾԿՀ-ն ներկայացված նախագծում հղում է կատարում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի որոշ կետերի վրա և մատնանշում հանրային ու ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը:

Սակայն հարցն այն է, որ նախագծում նշված չէ, թե կոնկրետ ինչ նպատակով են օգտագործվելու անձնական տվյալները, որևէ երրորդ կողմի փոխանցվելու են, թե ոչ, իսկ այս հարցը օրենսդրության տեսանկյունից բաց է մնում: 

Եվ ոչ մի երաշխիք չկա, որ արխիվացված տվյալների օգտագործումը չարաշահումների տեղիք չի տա, մանավանդ, որ վերջին շրջանում թիրախավորվում են ընդդիմադիր գործիչները և լրատվամիջոցները, իշխանության կողմից ճնշումներ են գործադրվում դատական համակարգի ներկայացուցիչների վրա: 

Համացանցային տվյալները կարող են օգտագործվել իշխանության քննադատների գործունեությունը վերահսկողության տակ պահելու և նրանց նկատմամբ հետապնդումներ իրականացնելու նպատակով:

Դրան գումարած՝ նախագծի կիրառումը պետության համար նաև լրացուցիչ ծախսային բեռ է նախատեսում, քանի որ պրովայդերները, որպեսզի կարողանան հավաքագրել տեղեկատվությունը, պետք է զինված լինեն համապատասխան սարքավորումներով: 

Մյուս կողմից էլ համացանցային տվյալների վերահսկողության այս տարբերակը բացասական դերակատարություն կունենա համացանցի ազատության հետ կապված ՀՀ-ի վարկանիշի վրա:

Բացի այդ, եթե նախատեսվում է անձնական տվյալների հավաքագրում, ապա առաջին հերթին պետք է հաշվի առնվի հանրային կարծիքը, իսկ քաղաքացիները, կարևորելով իրենց տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը, համաձայնություն չեն տա նախագծի կիրառմանը: 

Այնպես որ, ՀԾԿՀ-ն հանրային շահերի պաշտպանությունից բխող նախագծերով հանդես գալու փոխարեն զբաղված է այնպիսի նախաձեռնություններով, որոնց արդյունքները շատ կասկածելի են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ
website by Sargssyan