Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանափոխությունից հետո Հայաստանի կառավարման համակարգը յուրահատուկ շրջափուլ է թևակոխել, որի արդյունքում մեր երկրի կառավարումը գնալով կորցնում է իր արդյունավետության մակարդակը և դառնում է անկանխատեսելի:

Երբ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, թվում էր, թե անցումային շրջանը շուտով կավարտվի, և Փաշինյանը, ստանալով ընտրողների մեծամասնության վստահության քվեն, հնարավորություն կստանա ձևավորել կուռ կառավարություն և ձեռնամուխ լինել երկրի զարգացման գործին, սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան: 

Կառավարության և խորհրդարանի ձևավորումը հնարավորություն չտվեց Հայաստանին դուրս գալ անցումային փուլից: Եվ մենք այսօր ականատես ենք լինում, թե երկրի կառավարման համակարգն ինչպես է կորցնում իր դիմագիծը, որը պայմանավորված է մի քանի պատճառներով:

Համակարգում ի հայտ եկած առաջին խնդիրը վերաբերում է իշխանության վարած կադրային քաղաքականությանը, որը հիմնականում հիմնված է ոչ այնքան մասնագետների պրոֆեսիոնալիզմը գնահատելու, որքան, այսպես կոչված, հեղափոխությանը ցուցաբերած աջակցության վրա:

Դա է պատճառը, որ ընտրողների մեծամասնությունը ձայն է տվել «Իմ քայլը» դաշինքին, սակայն այդ դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված մարդկանց մեծ մասը հանրությանն անհայտ դեմքեր են: 

Բացի այդ, խորհրդարանը չի փայլում իր ինտելեկտուալ ունակություններով, հանրությանը հուզող խնդիրները խորհրդարանում չեն դառնում բանավեճերի առարկա, վեր չեն հանվում պրոբլեմների լուծման ուղիները, այլ քաղաքական բանավեճն ընթանում է խորհրդարանից դուրս: 

Եվ քանի որ պատգամավորներին չի միավորում գաղափարական մոտեցումը և երկրի զարգացման շուրջ ընդհանուր տեսլականը, ապա զարմանալի չէ, որ խորհրդարանական մեծամասնության ներսում տարաձայնությունները հաճախ սուր դրսևորումներ են ստանում:

Եվ այս առումով խորհրդարանում տիրող իրավիճակը անկանխատեսելի է, քանի որ անսպասելի զարգացումներ կարող են տեղի ունենալ, և հանրությունը անակնկալ կարող է տեղեկանալ, որ իշխող խմբակցության այս կամ այն պատգամավորը ցած է դրել իր մանդատը, ինչպես եղավ պատգամավոր Էդգար Առաքելյանի դեպքում: 

Պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ խորացող հակասությունների պայմաններում «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորներ ևս վայր են դնելու իրենց մանդատները:

Երկրի կառավարման համակարգում ստեղծված անկայուն իրավիճակի մյուս պատճառը երկրի զարգացման ուղղության վերաբերյալ վարչապետի տեսլականի բացակայությունն է: Փաշինյանը առաջնորդվում է օրվա խնդիրներով ու ֆեյսբուքյան լայվերով և չունի հստակ ծրագիր կամ ճանապարհային քարտեզ, թե հաջորդ մեկերկու տարիներին ինչպես է տեսնում մեր երկրի ապագան: 

Թերևս սա է պատճառը, որ վերջինս Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքի ժամանակ խոսեց իր նպատակադրումների մասին, որոնք վերաբերում են 2050 թվականին: 

Պարզ է, որ այդքան մեծ ժամանակային կտրվածքով կանխատեսում անելը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, թեպետ հասկանալի է նման ծրագիր ներկայացնելու մոտիվը. 2050 թվականին ոչ ոք չի կարող պատասխան պահանջել Փաշինյանից:

 Ուստի կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր չեն ներկայացվում, քանզի իրատեսական ժամանակահատված անց Փաշինյանը պիտի պատասխան տա ամեն մի չկատարած խոստման ու ծրագրի համար:

Այսպիսով վարչապետը փորձում է խուսափել առաջիկա տարիների համար կոնկրետ արդյունքների մասով պատասխանատվություն վերցնել իր ուսերին, իսկ կառավարությունը շարժվում է այն ուղղությամբ, որտեղ կտանի իրադարձությունների զարգացման հոսանքը: 

Եվ քանի որ կառավարությունը ցանկանում է լուծել միայն այսրոպեական խնդիրները և ամեն գնով պահպանել իր վարկանիշը, ապա դրա արդյունքում կառավարության որդեգրած քաղաքականությունը դառնում է անկանխատեսելի, իրարամերժ և հախուռն:

Թերևս գործադիրի կողմից հստակ ուղեգիծ չունենալու և տուրբուլենտ քաղաքականության պատճառով է, որ կառավարման համակարգի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ հրաժարականներ են տալիս՝ չցանկանալով աշխատել, և այս անկյունից պետք է դիտարկել ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, կադաստրի կոմիտեի ղեկավարների հրաժարականները:

Իսկ պետության համար կարևոր նշանակություն ունեցող ստորաբաժանումների ղեկավարների հրաժարականների շարքը թուլացնում է կառավարման համակարգի ճկունությունը, քանի որ յուրաքանչյուր նոր ղեկավարի համար անհրաժեշտ է որոշակի ադապտացիոն փուլ, որպեսզի համակարգի ատամնանիվները սկսեն արդյունավետորեն գործել: 

Այնպես որ, Հայաստանը մխրճվել է անցումային փուլի ճահճում և դեռևս նշույլներ չկան այս վիճակից դուրս գալու հույսերի առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 33-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զգում իրազեկ չլինելու պատճառով. «Փաստ» Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները. «Փաստ» Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ» Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ» «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ» Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը. «Փաստ» Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. «Փաստ» Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ
website by Sargssyan