Նախ պետք է իրա­կա­նաց­վի «Աշ­խա­տի՛ր, կա­ռա­վա­րու­թյուն» ծրա­գի­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել, թե իշխանություններն ինչպես են հայտարարել գեղեցիկ անուններով նախաձեռնությունների և ծրագրերի մասին, սակայն դրանք այդպես էլ մնացել են թղթի վրա։ 

Այս հարցում բացառություն չեն նաև նոր իշխանությունները, այդ թվում՝ գործադիրի կողմից ներկայացված հերթական ռազմավարությունը, որը կրում է «Աշխատի՛ր, Հայաստան» անունը և միտված է լինելու Հայաստանում գործազրկության ցուցանիշի կրճատմանը՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ համեմատությամբ, Հայաստանում գործազրկությունը ամենաբարձրն է:

Նշենք, որ կառավարության կողմից ներկայացված ռազմավարությունը բխում է ամիսներ առաջ մեկնարկած «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրից, որով նախատեսվում է քայլերի ձեռնարկում 3 հիմնական ուղղություններով. 

առաջինը մարդկային կապիտալի զարգացումն է, որը ենթադրում է կրթական համակարգում բարեփոխումներ` երիտասարդների սոցիալ-տնտեսական ինտեգրման ապահովում, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովում: Երկրորդը զբաղվածության խթանումն է, իսկ երրորդը` ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Չնայած «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագիրն առաջին հայացքից շատ խոստումնալից է թվում, սակայն գործնականում կառավարության վարած քաղաքականությունը այլ իրողության մասին է վկայում։

 Կառավարությունը խոսում է մարդկային կապիտալի զարգացման մասին, որը պետք է դառնա գիտելիքների, ունակությունների համադրության այնպիսի խթանման միջոց, որն օգտագործվելու է անհատների և հասարակության` որպես մեկ ամբողջության, բազմազան կարիքների բավարարման համար, սակայն գործնականում ընթանում է հասարակությունը պառակտելու, սևերի ու սպիտակների բաժանելու քաղաքականություն, ինչն էլ խոչընդոտում է հանրության ունեցած ներուժի համադրմանը։

Ինչ վերաբերում է «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրով կրթական համակարգի բարեփոխմանը, ապա կառավարության քայլերն այս ուղղությամբ ոչ միայն բավարար չեն, այլև չեն բխում սահմանված նպատակադրումներից։ 

Օրինակ՝ ինչպե՞ս է կառավարությունը պատկերացնում կրթական համակարգի բարեփոխումը, եթե այնպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի լինելու։ 

Այս առարկաների դասավանդման խորացումն անհրաժեշտ է նաև երիտասարդներին հայեցի դաստիարակելու համար, որպեսզի նրանք գերադասեն մնալ և աշխատել Հայաստանում, այլ ոչ թե նպատակ ունենան արտագաղթել Հայաստանից։

Բացի այդ, կրթական համակարգում ժամանակի հետ գնալով ավելի շատ խնդիրներ են կուտակվում։ 

Այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչ է տեղի ունենում բուհերի շուրջ, երբ այդ կրթական հաստատությունների ռեկտորներ են նշանակվում միայն այն բանի համար, որ վայելում են իշխանությունների հովանավորությունը։ 

Սա լարվածություն և խզում է առաջ բերում կրթական օջախի անձնակազմի և ռեկտորների միջև։ 

Չնայած իշխանությունները հայտարարում էին, թե ձեռնպահ են մնալու բուհերի քաղաքականացումից, սակայն հենց իրենք են ոլորտում տեղի ունեցող պրոցեսներին քաղաքական աստառ հաղորդում։

Կառավարության կողմից չկա հստակ պատկերացում, թե մասնագիտացման գործընթացը ինչպես պետք է բարելավվի։ 

Օրինակ՝ վարչապետ Փաշինյանի պատկերացումը մասնագետ լինելու շուրջ տեղավորվում է գոնե մի քանի օտար լեզուների իմացության շրջանակներում, որի մասին նա մի քանի անգամ հայտարարել է։ 

Սակայն վերջինիս պատկերացումն ամբողջական չէ, քանի որ կան երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի մասնագիտություններ, որոնց դեպքում օտար լեզուների իմացությունը անհրաժեշտ չէ։ 

Բացի այդ, գոյություն ունի աշխատաշուկայի պահանջների և մասնագիտացման խզում, իսկ կառավարությունը պատկերացում չունի, թե ինչպես բարձրագույն կրթական համակարգը դարձնել ճկուն, որ բուհական կրթությունը ամբողջովին բավարար լինի աշխատանքի տեղավորվելու համար։

Մյուս կողմից՝ տեսանելի չէ, թե ինչպես է կառավարությունը խթանելու զբաղվածությունը, երբ երկրի տնտեսության մեջ խոշոր տեղաշարժեր տեսանելի չեն, արտերկրից ներդրումներ չկան, իսկ պետական համակարգում տեղի ունեցող օպտիմալացումներն էլ ավելացնում են առանց այն էլ մեծ թիվ կազմող գործազուրկների բանակը։

 Ուստի երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը, որից հետո նոր անցում կատարվի «Աշխատի՛ր, Հայաստան» ռազմավարությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ
website by Sargssyan