Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը

Մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր համագործակցությունը: Հիմնադրամը գործարկել է նոր տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի նոր կայք, որի միջոցով կատարվելիք առցանց նվիրատվությունները հիմնականում կկատարվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ Բանկի էլեկտրոնային POS-երի միջոցով:

«Մենք շատ ուրախ ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր նախաձեռնության՝ առցանց տիրույթ տեղափոխվելու համար: Դա մեր քաղաքականությանը համահունչ է և ավելի արդյունավետ է դարձնում մեր
գործընկերությունը: Մասնավորապես, բոլոր վճարումները հիմնականում կկատարվեն մեր էլեկտրոնային POS-երի միջոցով: Պետք է նշեմ, որ մենք այսօր Հայաստանում ամենամեծ թվով POS-երն ենք սպասարկում և ուրախ ենք առցանց տիրույթում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցության համար: Հավատարիմ մնալով մեր քաղաքականությանը, մենք մեր ստացած բոլոր միջնորդավճարները փոխանցելու ենք համահայկական հիմնադրամի համատեղ հաշվին, որտեղ ձևավորված միջոցների տնօրինումը իրականացվում է համատեղ համաձայնությամբ: Ուրախալի է նաև, որ իրականացվելիք ծրագրերը նոր կայքի միջոցով կլինեն ավելի թափանցիկ, ավելի կառավարելի: Նաև մեր հաճախորդները հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչ բարեգործություն են անում, իսկ մեր «Visa Բարերար» քարտերով ցանկացած վճարում կատարելու դեպքում հաճախորդը ավտոմատ դառնում է բարերար: Հաճախորդը որևէ լրացուցիչ գումար չի վճարում, այլ՝ գործարքի համար վճարում է այնքան, որքան պետք է վճարվի տվյալ ապրանքի կամ ծառայության դիմաց, իսկ մենք արդեն մեր եկամուտներից որոշակի մաս
փոխանցում ենք համահայկական հիմնադրամի մեր համատեղ հաշվին, որի միջոցով հետագայում իրականացվում են ծրագրեր: Սա մի նախաձեռնություն է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարեգործ դառնալ»,-իր
խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի բիզնես գործառույթների համակարգման գծով տեղակալ Արսեն Մելքոնյանը:


«Շնորհակալ ենք մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին: Համատեղ համագործակցության արդյունքում մենք ստեղծել ենք Հայաստանում առաջին բարեգործական «Visa Բարերար» քարտը, որի շնորհիվ ձևավորված միջոցներով իրականացրել ենք բարեգործական մի շարք ծրագրեր: Այժմ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ
Բանկի Visa, Mastercard, American Express և ARCA քարտերով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում ցանկացած նվիրատվություն կատարելու դեպքում Բանկը իր ստացած եկամուտներից գումար կփոխանցի «Visa Բարերար»-ի հատուկ հաշվեհամարին: Հույս ունեմ, որ այս ձևաչափով ևս մենք կկարողանանք
բավականաչափ միջոցներ կուտակել և իրականացնել բարեգործական մի շարք ծրագրեր»,- իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել 2012 թվականին՝ համատեղ թողարկելով Հայաստանում առաջին բարեգործական՝ «Visa Բարերար» քարտը:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար) Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը 1,5 մլրդ դրամ՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար. «Փաստ» Լրացուցիչ խոչընդոտներ գիտնականների համար. առկա են չպարզաբանված շատ մտահոգություններ. «Փաստ» Միրգն ու բանջարեղենը թանկացել են, անմասն չեն մնացել նաև առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ. «Փաստ» Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» «Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում
website by Sargssyan