«Թռիչք». ներկայացում, որի ասելիքն ունի սկիզբ, բայց չունի ավարտ …

Լեփ լեցուն դահլիճ, ծափահարություններ և հաճելի մթնոլորտ: Հակիրճ այսպես կարելի է բնութագրել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արդեն սովորական դարձած առօրյան:

Հոկտեմբերի 13-ին թատրոնի բեմում կրկին Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումն էր, որի առաջնախաղով՝ էլ սեպտեմբերի 20-ին մեկնարկել էր թատրոնի 154-րդ թատերաշրջանը: «Թռիչք»-ը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի ռեժիսորական մտքի հերթական թռիչքն էր, որն արդեն հասցրել է թատրոնի այցետոմսերից  մեկը դառնալ:

Անկեղծ ասած, քանքարաշատ, մեծատաղանդ բեմադրիչի բոլոր ներկայացումները դիտելու համար կարելի էր անգամ Լուսին հասնել: Բայց Գյումրի մեկնելը, 154 տարեկան թատրոնի օդը շնչելն ու այդ վեհաշուք սրահում ներկայացում վայելելը կրկնակի հաճույք էր, որի համար շնորհակալ ենք թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանին և թատրոնի ողջ անձնակազմին:

«Թռիչք» ներկայացման թռիչքն այնքան հզոր էր, որ այդ մասին կարելի է անվերջ խոսել, բայց հնարավոր չէ չանդրադառնալ ռեժիսորական այն մտքին ու կերպարներին, որոնց շնորհիվ հանդիսատեսին փոխանցված ապրումները վերադառնում են կյանք, ստիպում ապրած տարիներին կողքից նայել, այն նորովի վերլուծել և վերարժևորել: 

«Թռիչք»-ը ներկայացում է, որի ասելիքն ունի սկիզբ, բայց չունի ավարտ: Ներկայացում, ուր միախառնված են անցյալն ու ներկան, ներկայացում տիրոջ ձեռքից կուշտ, ապահով, բայց վանդակի մեջ ապրելուց մինչև ամպերի մեջ ազատ ճախրանքի ու սեփական ուժերին ապավինելով ապրելու մասին: Սերունդների ու արժեհամակարգերի կռիվ, որտեղ անցյալի ու ապագայի միջև գծված անորոշության կարմիր գծի վրա հայտնվածը կարող է կա՛մ անողոքաբար ճզմվել, կա՛մ անվերադարձ կործանվել:

 

 

 

«Մենք վանդակում կստեղծենք երևակայական ազատություն» …

Սերունդների միջև հակասություններն ու կռիվներն իրական ազատությունը վայելելու ցանկության և դրա իմմիտացիայով գոհանալու տարբերության մեջ է, որը թեև դարերի պատմություն ունի, բայց միշտ արդիական է:

Ներկայացման գլխավոր դերակատարներից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը, որը մարմնավորում էր Պոչեկի դերը, փորձում էր համոզել, որ վանդակում ապրելն անորոշ ազատությունից ավելի ապահով ու լավ է:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ անկախություն ու ազատություն ձեռք բերելուց հետո շատեր են դժվարանում այն մարսել, քանի որ սովոր չեն ազատության արժեհամակարգին: Ուստի անցնցում ապրելու և անկանխատեսելի փոփոխություններին դիմակայելու համար նախ հարկավոր է իմանալ, թե ուր ես ոտք դնում, դրանից հետո ինչ է քեզ սպասվում, որպեսզի հնարավոր լինի ավելի մտածված քայլեր ձեռնարկել:

«Ես կարծում եմ, որ մարդը պետք է տեղեկացված լինի, իմանա, թե ոտքն ուր է դնում: Երբ անկախությունից հետո բոլորին ասեցին, որ իրենք ազատ են, կյանքը ցույց տվեց, որ մարդիկ սկզբում մոլորվեցին: Որոշներն այդպես էլ չկարողացան նոր իրողությունները մարսել, ավելի ճարպիկներն էլ օգտվեցին այդ ազատությունից: Եվ պատահական չէ, որ ներկայացման մեջ ասում եմ՝ դուք երբ ազատություն տվեցիք մեզ, բայց դրամ չտվեցիք, որ կարողանանք ապրել:

Եթե փորձենք հիշել մեր անկախությունից հետո ևս դժվարությունները շատ էին, նույնիսկ դրամը մեզնից տարան, որը ևս անակնկալ էր բոլորիս համար: Ես կողմ եմ ազատությանը, բայց հանպատրաստից մատուցած բաները, նույնիսկ՝ ազատությունը դժվար է յուրացվում, երբ այդ  ամենի մասին գաղափար չունես:

Ներկայացման մեջ նախկին կյանքին վերադառնալու կռիվը ևս կա. երբ ազատությունից հետո վերադառնում եմ վանդակի մեջ ապրելու: Որոշ ժամանակ անց ուրախությամբ վանդակում ընդունում եմ նաև ընկերոջս՝ Չիկին, բայց նրան կորցնելուց հետո հասկանում եմ, որ վանդակում ապրելն ամեն դեպքում ճիշտ չէ:

Այդ պատճառով է, որ թեև ազատության մեջ այդպես էլ չէի փորձել թռչել, բայց ներկայացման ավարտին որոշեցի թռչել ու հեռանալ վանդակից՝ մտածելով, որ եթե պետք է մեռնեմ, ապա միայն ազատության մեջ: Ներկայացումը սիրո, ազատության, տեսակետների, սերունդների և ամպերի բարձրությունից աշխարհին նայելու կարողության, «ստամոքսի» պահանջներից վեր կանգնելու մասին է, ինչը ստիպում է մտածել: Այստեղ մտածելու շատ շերտեր կան, որոնք հարկավոր է խորությամբ վերլուծել»,- ասաց Սամվել Գրիգորյանը:

 

 

Մեկ րոպեն էլ բավարար է կյանքը փոխելու համար …

Իրապես, մարդու ողջ կայնքը մեկ րոպեներից է հյուսվում, սակայն նույն այդ րոպեական ազդեցության հետևանքները կարող են տարբեր լինել: Ու եթե ի վիճակի ես մեկ րոպեանոց փոփոխության արդյունքը ժամանակին մարսել, ապա՝ կհաղթես: Եթե ոչ՝ կշարունակես «վանդակում» ապրել, երազել տիրոջ ձեռքից կշտանալու, տիրոջ հրամանով ծլվլալու և կերակրողին անվերջ դուր գալու մասին:

Փետրուհու դերակատար, թատրոնի հրավիրյալ դերասան Անի Խաչիկյանի կյանքում ևս «Թռիչք»-ը նոր թռիչք իրականացնելու հնարավորություն էր: Ու թեև այն գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի հետ շփվելու նրա առաջին փորձը չէր, սակայն մայրանալու բերկրանքը վայելելուց հետո բեմում կագնելու կարոտը նրան կրկին բերեց Գյումրի:

«Այս թատրոնը մեկ ընտանիքի նման է, բոլորը հարազատ են՝ սկսած պահակակետի հսկիչներից մինչև թատրոնի ղեկավար: Ներկայացման մեջ ենթատեքստերը և շերտերը շատ են, որոնք դարեր ի վեր քննարկվում են, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր հանդիսատես պետք է կարողանա իր վանդակի ու ազատության տարբերությունը տեսնել:

Գուցե ներկայացումն օգնի, որ յուրաքանչյուրն իր սեփական շղթաներից ազատվելու մասին ավելի խորը մտածի: Իսկ ավարտին հնչող այն հարցադրումները, որոնց պատասխանը ռեժիսորը թողնում է հանդիսատեսին, կօգնի ավելի ներդաշնակ ու ազնիվ պատասխաններ գտնել հետագա կյանքն ավելի ներդաշնակ ապրելու համար»,- համոզված է Ա. Խաչիկյանը:

Չիկի դերակատար Արսեն Միքայելյանը, որը 2018-ի ամռանն է զորացրվել ու վերադարձել Գյումրու թատրոն, զբաղված է երեք ներկայացման մեջ: Որպես երիտասարդ դերասանի՝ նրան դուր են գալիս թատրոնի զարգացման տեմպերն ու այն ուշադրությունը, որը կա թե՛ հանդիսատեսի և թե՛ իշխանությունների կողմից: Նրա կարծիքով թատրոնի անցյալի ու ներկայի միջև տարբերությունը չափազանց մեծ է, սկսած Գյումրի քաղաք այցելություններից մինչև թատրոնի լեփ-լեցուն դահլիճ:

«Գյումրին մշտապես մշակութային մայրաքաղաք է եղել, և հիմա այն կրկին վերագտել է իր երբեմնի դեմքը: Այստեղ ամեն ինչ մանրուք է, որին բոլորս ամենայն բծախնդրությամբ ենք մոտենում: Այդ է պատճառը, որ դրամարկղից ու դերասանների նկարներից մինչև ետնաբեմ ամեն ինչ տրամադրող է: Ամեն մանրուքի վրա մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի հանդիսատեսի և թատրոնի միջև կապն ավելի ամրանա:

Դրա արդյունքը տեսանելի է՝ բոլոր ներկայացումների ժամանակ լեփ-լեցուն դալիճ, տոմսերն այնքան շուտ են սպառվում, որ շատ անգամ հնարավոր չի լինում նույնիսկ հարազատներին հրավիրել ներկայացման»,- ասաց Ա. Միքայելյանը:

Երիտասարդ դերասանների կարծիքով ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը պիեսին այնպիսի շունչ է հաղորդել, որ յուրաքանչյուր հանդիսատես կարող է իր մեջ իր պատկերացրած ազատությունը գտնել՝ քաղաքականությունից մինչև հոգևոր արժեքներ:

«Ես մարմնավորում եմ մի կերպար, որը հոգևոր և նյութական արժեքների կռիվի մեջ սկսում է տանջվել: Իմ կերպարով փորձում եմ ցույց տալ, թե որտեղ կարելի է գտնել ներդաշնակության այն գիծը, որը կօգնի ապրել ճաղերի ու ազատության արանքում: Յուրաքանչյուրը պետք է փորձի իր մեջ գտնել ներդաշնակության այդ կետը և դրա վրա էլ կառուցի իր երջանկությունը»,- ասաց Ա. Միքայելյանը:

 

 

Դերակատարները՝ Նիկոլայ Ծատուրյանի մասին

«Թռիչք» ներկայացումը վաստակավոր ռեժիսորի հետ աշխատելու Անի Խաչիկյանի և Արսեն Միքայելյանի առաջին փորձն է: Երբ թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանից Անին տեղեկացել է ներկայացման մեջ դեր ստանալու հնարավորության մասին, երեք շաբաթ չի կարողացել մտքերը հավաքել ու զանգահարել Ծատուրյանին:

«Շատ դժվար եմ վերցրել հեռախոսը, որ զանգահարեմ պարոն Ծատուրյանին: Չէի պատկերացնում, որ բավական վաստակ ունեցող ռեժիսորի հետ կկարողանամ այսքան հեշտ աշխատել: Մտածում էի՝ կկաշկանդվեմ, բայց հետո, երբ սկսեցի շփվել, հասկացա, որ պարոն Ծատուրյանը երիտասարդների հետ հավասար է քայլում, չունի որևէ կարծրատիպեր, սահմանափակումներ, ինչն ազատ ստեղծագործական թիմ ձևավորելու և ստեղծագործելու ամենակարևոր նախապայմանն է:

Անեղծորեն պետք է ասեմ, որ նրա հետ աշխատելը շատ հեշտ է և ֆանտաստիկ: Կարևորը, առողջ ստեղծագործական պրոցես ապահովելն է, ինչը Նիկոլայ Ծատուրյանի ձևավորած միջավայրում կատարյալի է հասնում»,- ասաց Անին:

Արսեն Միքայելյանի կարծիքով Նիկոլայ Ծատուրյանը պահանջկոտ է, բայց այդ ամենով հանդերձ դերասանին թույլ է տալիս ազատ մտածել, ինչը, ըստ նրա, ամենակարևորն է:

«Պատկերացրեք այն պահը, երբ իմանում ես, որ հայտնի ռեժիսորի հետ պետք է աշխատես, ում գրականությունից ես ծանոթ, երբեմն էլ թատրոնի միջանցքներում ես տեսել: Այդ ամենին պետք էր հարմարվել, բայց պարոն Ծատուրյանի շնորհիվ այդ պահը հնարավոր եղավ առանց դժվարության հաղթահարել:

Նա չի սահմանափակում դերասանին, թույլ է տալիս, որ դերասանը ևս իր կարծիքը հայտնի: Համատեղ քննարկման արդյունքում ծնված մտքերն ու նոր գաղափարները ներառում է ներկայացման մեջ: Իրականում, Նիկոլայ Ծառուրյանն է ստեղծել այն մթնոլորտը, որ լինելով երիտասարդ դերասաններ, կարողացել ենք իր հետ այդքան ազատ ու անկաշկանդ ստեղծագործել: Կարող եմ ասել, որ սա ինձ համար հզոր մաստեր կլաս էր, ինչի համար շատ շնորհակալ եմ պարոն Ծատուրյանին»,- ասաց Արսենը:

 

Դերասանները «Թռիչք»-ից ծնված հարցադրումների մասին

 

Անի Խաչիկյանի կարծիքով յուրաքանչյուրը պետք է կարողանա ազատությունն  իր մեջ փնտրել: Եվ միայն ինքնաճանաչման ճանապարհով է հնարավոր հասնել լիակատար ազատության:

«Եթե չգիտես, թե ո՞ր դեպքում՝ ստամոքսի պահանջները բավարարելու կամ մեկ այլ իրավիճակում կարող ես հանգիստ հրաժարվել ազատությունից, ապա դա խոսում է այն մասին, որ դեռ մինչև վերջ ճանաչում ինքդ քեզ, և չգիտես, թե ո՞ր արժեքի համար մյուս արժեքը կզոհաբերես: Դա խոսում է այն մասին, որ դեռ ինքնաճանաչման ճանապարհին ես: Իմ կարծիքով ազատության հասնելու ճանապարհը ինքնաճանաչման ուղիով է անցնում, ինչը բավականին լավ երևում է «Թռիչք». ներկայացման մեջ»,- համոզված է Ա. Խաչիկյանը:

Արսեն Միքայելյանի կարծիքով նման ազնիվ ստեղծագործությունները պետք է ավելի շատ լինեն: Բացի այդ, ցանկացած ներկայացում պետք է ծնվի այն ժամանակ, երբ դրա պահանջը կա:

«Կարևոր է, որ ասելիքի մեջ այդ օրվա խորհուրդը լինի: Դա օգնում է, որ այն հասցեատեր ունենա: Այս առումով Աճեմյանի անվան թատրոնը բացառիկ է: Պիեսը սկզբում կարդում ենք, մեկ ամիս քննարկում ենք, հասկանում ենք, թե որքանով է այն այսօրվա հասցեատիրոջն ուղղված, ինչքանով է հուզում դերասանին: Այդ ամենի արդյունքում է ծնվում այն ազնիվ ու ջերմ միջավայրը, որտեղ սաղմնավորվում և կյանք է առնում ներկայացումը: Ես ցանկանում եմ, որ մեր երկրում ազնիվ ստեղծագործություններ շատ ծնվեն: Դրա կարիքն ունի ոչ միայն հանդիսատեսը, այլև արվեստագետը»,- վստահեցնում է Ա. Միքայելյանը:

 

Արմինե Գրիգորյան

Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 33-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զգում իրազեկ չլինելու պատճառով. «Փաստ» Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները. «Փաստ» Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ» Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց. «Փաստ» Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է. «Փաստ» Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ» Այսօր Որակի համաշխարհային օրն է «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա». «Փաստ» «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ» Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը. «Փաստ» Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. «Փաստ» Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ
website by Sargssyan