Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան

ՍԴ նախագահը պայքարի մեջ չէ, նա սովորականի պես իր աշխատանքն է անում։ Այս մասին այսօր՝ ասաց Հրայր Թովմասյանն ի պատասխան լրագրողի հարցին, թե մինչև վերջ պայքարելո՞ւ է ՍԴ նախագահի պաշտոնում մնալու համար. «Ի՞նչ է նշանակում մինչեւ վերջ, ես չեմ պայքարում, ես սովորական իմ աշխատանքն եմ անում, գալիս եմ աշխատանքի, իմ աշխատանքն են անում, գնում եմ տուն»:  

Իսկ թե ի վերջո ե՞րբ կհեռանա ՍԴ-ից, նա պատասխանեց. «Երբ որ կլրանա իմ պաշտոնավորման ժամկետը: Երբ որ իրավական առումով այդ ընթացակարգը կլինի այն, որ ես այլևս չպետք է պաշտոնավարեմ»:

Վերջերս Մոսկվա գնալու նպատակի վերաբերյալ Թովմասյանը նշեց, որ այն եղել է անձնական. «Կարող եմ մի փոքր էլ գաղտնիք բացել, կապված էր տղայիս սպորտային առողջության հետ, ինքը ուներ սպորտային տրավմա»:

Անդրադառնալով  թերի հայտարարգրված ունեցվածքի վերաբերյալ հրապարակումներին՝ ՍԴ նախագահը ասաց, որ ինչ ունի, հայտարարագրված է. «Իմ կնոջ քույրը, իմ կնոջ եղբայրը, իմ հորեղբայրը, իմ քեռու տղաները այն ժամանակահատվածում թե՛ Հայաստանում և թե՛ Հաից դուրս ոչ թե մեկ, երկու, երեք, այլ տասնյակ գույքեր են ձեռք բերել, եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն ես տարածաշրջանում ամենահարուստ մարդկանցից մեկը կլինեմ: Ես ինչ ունեմ, ինձ բավարար է, եթե հետևեք իմ հայտարարագրերին, կտեսնեք, որ հանրային ծառայող դառնալուց հետո իմ եկամուտները քչացել են: Մինչև պաշտոն ստանձնելը ես ունեցել եմ, հայրական տունը չհաշված, ունեցել եմ երեք բնակարան և մեկ առանձնատուն, որոնցից երկու բնակարանը և մեկ առանձնատունը վաճառվել է և գնվել է մեկ բնակարան»:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրուցել է մինչ ՍԴ որոշումը։ Նա ասել է, որ արձակուրդ է վերցրել, որպեսզի գործը անաչառ քննվի․ «Այո, Ես մտածեցի, որ անգամ իմ ֆիզիկական ներկայությունը, նստել, ոչինչ չասել չէր ստացվի․ ինչ-որ բան ասել, եթե քեզ է վերաբերում, ապա ևս խնդիր է, իսկ ՍԴ-ն չունի ընթացակարգ, որ այս նիստին չմասնակցեի: Կարող էի, իհարկե, արձակուրդ չվերցնել, պարզապես նիստին չգնալ, դա, կարծում եմ, ճիշտ չէր լինի»: Իսկ թե ինչու է այցելել ՍԴ, ասաց՝ որոշ թղթեր կային այլ նիստերի առնչվող։

Նա նշել է նաեւ, որ եթե ԱԺ դիմումն ընդունվի ՍԴ վարույթ, ավտոմատ կկասեցվեն իր  լիազորությունները, բայց նաեւ ընդգծել է, որ դա դեռ չի նշանակում՝ ինչ է լինելու․ «Մի բան կարող եմ խոստանալ, եթե ընդունվեց վարույթ, ապա իմ աշխատավարձը պահպանվելու է, ես այդ աշխատավարձը որեւէ հիմնադրամի կփոխանցեմ, որովհետեւ չեմ աշխատելու այդ ընթացքում»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:  Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար) Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը 1,5 մլրդ դրամ՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար. «Փաստ» Լրացուցիչ խոչընդոտներ գիտնականների համար. առկա են չպարզաբանված շատ մտահոգություններ. «Փաստ» Միրգն ու բանջարեղենը թանկացել են, անմասն չեն մնացել նաև առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ. «Փաստ» Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» «Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում
website by Sargssyan